Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում

Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ տարբեր են, հաճախ՝ իրարամերժ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Իմ աշխատավարձի 6 տոկոսը կազմում է, ենթադրենք, 10 հազար դրամ։ Եթե հաստատվի «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նախագիծը, ապա այս գումարը պետք է վճարեմ որպես հարկ։ Ու ոչ միայն ես։ Այդ դեպքում յուրաքանչյուրս էլ մեր աշխատավարձից վճարում ենք կատարելու՝ հարկի տեսքով։
Բանն այն է, որ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նախագծով առաջարկվում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության եւ բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն եւ պաշտպանվածություն։ Հայեցակարգը պետք է հիմք դառնա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու եւ 2022 թ. առողջության համապարփակ ապահովագրությունը ներդնելու համար։
Իսկ ակնկալվող արդյունքը հիվանդացության եւ մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետեւանքով հաշմանդամության դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը եւ տնտեսության աճին։ Բայց սահմանվելիք վճարումը կատարելու ենք մեր ու մեր հարազատների՞, թե՞ մեկ այլ՝ անծանոթ անձի համար, եւ ինչու՞ պետք է վճարենք։ Քաղաքացիների պատասխանները տարբեր են։
Նաիրա Դավթյան. «Առաջարկում եմ հնարավորինս արագ ներդրում։ Տարեց տարի աճող առողջապահական մասնավոր ծախսերի պարագայում՝ ապահովագրության ներդրումը օրախնդիր է»։ Սարո Ծատուրյան. «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է»։ Տիգրան Ստեփանյան. «Այս նախագծի վնասարարությունն այն է, որ այսպիսով հասարակության մի մասի՝ հարկ վճարող քաղաքացիների շահերն արհեստականորեն հակադրվում են մեկ այլ մասի՝ հարկ վճարողների հաշվին ապրողների շահերին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ժողովրդի պառակտման։ Հիմա հարց՝ ո՞ւմ շահերից է բխում Հայաստանի Հանրապետության ժողովրդի պառակտումը»։ Արսեն Կյուրինյան. «Դուրս եկեք մեր գրպանից»։
Նոր հարկատեսակով ուրիշի փոխարեն վճարելու մասին խոսակցություններին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այպես է արձագանքել. «Մենք չենք վճարում որեւէ օտար մարդու համար։ Այդ չվճարող քաղաքացին ձեր կինն է, ձեր չափահաս երեխաներն են, որոնք դեռ չեն հասցրել աշխատել, ձեր ծնողներն են, որոնք աշխատել են, կենսաթոշակառու են, բայց որեւէ պետական երաշխիք չունեն՝ բոլորս ենք»։
Ըստ Թորոսյանի՝ առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու նպատակով աշխատող մարդիկ պետք է վճարեն առողջապահական հարկ. «Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ։ Եվ այդ պակասող գումարը առաջարկում եմ լրացնել նոր հարկատեսակ ֆիքսելով»։
Գերատեսչության ղեկավարը բարձրաձայնել է նաեւ, որ հիվանդանոց ընկնելով՝ մարդիկ երբեմն աղքատանում են։ Վարկեր են վերցնում, հաճախ անտուն մնում… Քաղաքացիների 85 տոկոսն առողջապահական ծախսերի համար վճարում է սեփական գրպանից։
Ի դեպ՝ հանրային քննարկման հարթակում, երեկվա տվյալներով, նախագծին 44 տոկոս կողմ եւ 56 տոկոս դեմ քվեարկություն է ապահովվել։

06-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO