Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Արդյունավետ կառավարումից համայնքային եկամուտների ավելացում

Այն ուղիղ առնչություն ունի հողերի խոշորացման գործընթացի հետ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունավետ կառավարելու նպատակով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարելու, ինչպես նաեւ անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կազմակերպել կառավարության սահմանած կարգով։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առաջին ընթերցմամբ ստացավ դրական եզրակացություն։
Նշենք, որ դեռեւս 1995 թ. ընդունված օրենքը լրացվել էր 2009—ին, որի համաձայն 10 տարվա համար համապատասխան փոփոխություն էր արվել, իսկ ներկա փոփոխությամբ տվյալ ընթացակարգը կրելու է մշտական բնույթ։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում արդյունավետ կառավարել գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այլեւ միտված է զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի եւ գույքի հարկերի հաշվին։ «Ստացված եկամուտները այսուհետ նույնպես ուղղվելու են համայնքին։ Սա գործել է տասը տարի սահմանափակմամբ, իսկ առաջարկվող փոփոխությամբ այս կարգը կդառնա մշտական»,–ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դեռեւս հստակեցված չեն այն մեխանիզմները, թե ինչպես պետք է արդյունավետ վերահսկողություն իրականացնել ստուգելու որքանով նպատակային են օգտագործվում օտարված կամ վարձակալության տրված գյուղատնտեսական նշանակության հողերը։ Հանձնաժողովում հաճախ են քննարկվում այդ մեխանիզմները, այդ թվում նաեւ՝ սեփականաշնորհված հողերի ճակատագիրը վերանայելու հարցը։
«Պետական եւ համայնքային սեփականության շատ հողեր են օտարվել, որոնք տասնյակ տարիներ չեն մշակվել սեփականատերերի կողմից, երբեմն նրանք հեռացել են երկրից եւ շատ դեպքերում չգիտենք՝ ո՞ւմ հողն է, իրավահաջորդներ չկան։ Արդյունքում գույքահարկ չի մուծվում, վնաս են կրում թե՛ համայնքը, թե՛ պետությունը։ Սա լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով Հայաստանի սակավահող պայմանները»,–մանրամասնեց նա։ Այս ուղղությամբ եւս կառավարությունը եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովն աշխատանքներ են իրականացնում։ Առաջարկներից է, օրինակ, այն, որ սեփականատերերի կողմից չմշակվող հողերի համար ավելացվի գույքահարկը, որպեսզի դրանք կամ մշակվեն, կամ տրվեն վարձակալության, կամ օտարվեն։ Խնդիրներ կան փոքր, մասնատված հողակտորների հետ կապված, քանի որ դրանք գրավիչ չեն ներդրողների համար։
Պատգամավորի կարծիքով, գյուղատնտեսության զարգացման եւ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարումն ուղիղ առնչություն ունի հողերի խոշորացման գործընթացի հետ։ «Հնարավորություններ պետք է ստեղծվեն, որպեսզի հողակտորները մեծանան, եւ ներդրողների համար արդյունավետ լինեն։ Մինչեւ մեկ հեկտար հողակտորի վրա գյուղատնտեսություն զարգացնել հնարավոր չէ։ Եթե գյուղացին մեկ—երկու հեկտար հողակտորը մշակում է սեփական կարիքները հոգալու համար, դա գյուղատնտեսության զարգացում չի ապահովում։ Դրա համար պետք է ներմուծել նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսություն՝ կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր եւ այլն։ Սա համալիր լուծումներ պահանջող խնդիր է»,–ասաց նա՝ նշելով, որ մասնագետները պետք է ուղղորդեն, թե որտեղ ինչ կարելի է մշակել։ Մեր իրականության մեջ այդ փորձը չի ձեւավորվել։ Մարդիկ իրենց հողը լաբորատոր փորձաքննության չեն տանում, պարզելու համար, թե այդտեղ ինչ կարելի է մշակել մեծ բերք ունենալու համար։

11-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO