Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հստակեցում դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում

Թեկնածուները կպատասխանեն իրենց զարգացման ծրագրերի վերաբերյալ հարցերին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կքննարկվեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ինչը նախատեսում է տնօրենի ընտրության գործընթացի հստակեցում։ Մասնավորապես, հավաստագրման գործընթացի ժամանակ տնօրենի հավակնորդը թեստավորման եւ հարցազրույցի միջոցով անցնում է կրթության բնագավառի օրենսդրության, կառավարչական գիտելիքների, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետման ստուգում։ Տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհրդի կողմից սահմանված հարցաշարերի հիման վրա անցկացվող հարցազրույցն իր բովանդակությամբ եւ ձեւով կրկնում է հավաստագրման գործընթացի ժամանակ թեստավորման եւ հարցազրույցի բովանդակությունն ու ձեւը։
Կրկնակի ստուգման գործընթացը բացառելու նպատակով առաջարկվում է տնօրենի ընտրության համար հարցազրույցի այլ ընթացակարգ, որն իր ձեւով եւ բովանդակությամբ կտարբերվի հավաստագրման գործընթացի թեստավորումից եւ հարցազրույցից՝ շեշտը դնելով տնօրենի հավակնորդի կողմից ներկայացված զարգացման ծրագրի քննարկման վրա։ Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդը կանցկացնի հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին կտրվեն հարցեր վերջինիս ներկայացրած զարգացման ծրագրից։
Հարակից զեկույցով հանդես եկող ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ նոր մոդելի ներդրմանը զուգահեռ մի շարք կառույցների կողմից մշակվեցին դպրոցի զարգացման օրինակելի ծրագրեր, որոնք մեթոդական ուղեցույցի նշանակություն ստացան հավակնորդների համար, իսկ այնուհետեւ դարձան մեխանիկական կրկնօրինակման տարբերակ։ «Զարգացման ծրագրերը լայն տարածում ստացան, եւ շատերն այլեւս նեղություն չէին կրում ուսումնասիրել տվյալ դպրոցի առանձնահատկությունները՝ աշխարհագրական դիրքը, աշակերտների քանակը, հոսքը, մասնագիտական կոլեկտիվի կարողությունները եւ հմտությունները, դպրոցի զարգացման տեսլականը։ Փաստորեն, բոլոր այն հարցերը, որոնք առանցքային են դպրոցի զարգացման համար, հետին պլան մղվեցին, քանի որ կար արդեն պատրաստի զարգացման ծրագիր, ապա փոքր փոփոխություն կատարելով՝ յուրաքանչյուրը, ով ուներ հավաստագիր, կարող էր դառնալ նաեւ տնօրեն»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ դպրոցի տնօրենից այսօր պահանջվում են ոչ այնքան մասնագիտական կարողություններ, որքան հմտություններ լավ կառավարման ոլորտում։
Թերեւս, սա է հիմնական պատճառը, որ կրթության ոլորտի լիազոր մարմինը փոփոխություն է կատարել, որպեսզի պարզ դառնա, թե տվյալ հավակնորդն ունի դպրոցի հետ կապված զարգացման հստակ ծրագիր եւ, արդյոք, անձամբ է այն գրել, թե ոչ։ Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերը կօգնեն, որպեսզի կառավարման խորհրդի անդամները հնարավորինս ճիշտ կողմնորոշվեն։ Դեռեւս հստակեցված չէ, թե յուրաքանչյուր անդամ քանի հարց կարող է տալ, կամ, ընդհանուր առմամբ, հարցերը քանիսը կարող են լինել, սակայն դա զուտ տեխնիկական հարց է։ Ամբողջական պատկերացում կազմելու համար մեկ—երկու պատասխանից հետո, եթե դրանք համընդգրկուն են, կարելի է եզրակացնել՝ ինքնուրույն է գրել, թե՞ օգտվել է պատրաստի տարբերակներից։
«Հանրակրթության ոլորտը շատ կարեւոր է անձի կայացման եւ զարգացման հարցում, քանի որ այս պահի դրությամբ կրթության այն միակ օղակն է, որը պատրադիր է Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այս առումով դպրոցի դերը պարզապես անփոխարինելի է։ Շատ կարեւոր է, որ այդ 12 տարին անիմաստ չանցնեն, քանի որ մեր օրերում ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է»,–հավելեց զրուցակիցս։
Մինչեւ պատգամավորական մանդատը ստանձնելը Լ. Ստեփանյանն ընդգրկված է եղել Կոտայքի մարզի չորս դպրոցի կառավարման խորհուրդներում, մասնակցել է տնօրենի ընտրության գործընթացին։ Պատգամավորը սեփական փորձով հավաստեց, որ հարցերը կարող են բացահայտել տնօրենի հավակնորդի հնարավորությունները եւ կարողությունները, ինչպես նաեւ որքանով են ինքնուրույն եղել դպրոցի զարգացման տեսլականը մշակելիս։ «Մի քանի հարցը բավական եղավ հասկանալու, որ թեկնածուներից մեկի ծրագիրը թեեւ անդրադառնում էր ոլորտի կարեւոր խնդիրներին, սակայն լոզունգային էր, իսկ մյուսի ծրագիրը հիմնված էր տվյալ դպրոցի կարիքների եւ առանձնահատկությունների վրա։ Առաջին թեկնածուն տեղյակ չէր, որ կրթության ազգային ինստիտուտը լուծարվել է, իսկ ուսուցիչների տարակարգի գործընթացը հինգ տարով սառեցված է, հետեւաբար, նրա առաջարկած աշխատանքներն այդ ուղղությամբ ժամանակավրեպ էին։ Նա տեղյակ չէր ոլորտում տեղի ունեցող գործընթացներից, այսինքն՝ զարգացման ծրագիրն ինքը չէր գրել»,–մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ տնօրենի թեկնածուն պետք է ունենա կառավարչական հմտություններ, տվյալ դպրոցի զարգացման հստակ տեսլական եւ որ ամենակարեւորն է՝ հետեւի կրթության ոլորտի բարեփոխումներին։

11-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO