Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը

Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից այս տարի սկսվել է hանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ Վերջին անգամ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) եւ հումանիտար առարկաների պետական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայվել էին 15 տարի առաջ։
Նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ—ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում փոփոխվում են 1—12 դասարաններում դասավանդվող STEM առարկայական ծրագրերը, 5—12 դասարանների դասավանդման եւ ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաեւ ներդրվում են առարկաների դասավանդման նոր եւ ժամանակակից մոտեցումներ։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ—ի մանկական հիմնադրամը։
2020 թվականի սեպտեմբերին վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն հանրապետության մեկ մարզում, իսկ ռեսուրսների առկայության դեպքում՝ 2 մարզում։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ամփոփելով մինչ օրս տեղի ունեցած գործընթացը, նշել էր, որ նպատակն է բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը եւ բնագիտական առարկաներին, իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նոր չափորոշիչները միտված են ուսուցման նոր մեթոդաբանություն ստեղծելուն եւ ամենակարեւորը՝ երեխաների մոտ քննական մտածողության զարգացմանը, որպեսզի երեխան ոչ թե մեխանիկորեն յուրացնի այն, ինչ իրեն մատուցել են, այլ քննադատաբար մոտենա երեւույթներին։ «Երեխաների համար ուսման պրոցեսը պետք է հետաքրքիր լինի։ Նման դեպքերում նրանք հիմնականում չեն էլ գիտակցում, թե ինչպես են սովորում։ Ուսման այդ մոդելին ականատես եղա Ֆինլանդիայում։ Այնտեղ երեխաներին ազատություն է տրված, նրանց ուսուցման մեթոդաբանությունը բոլորովին այլ էր եւ էապես տարբերվում էր մեր մեթոդաբանությունից»,–ասաց նա։
Չափորոշիչների փոփոխությանն արդեն կհաջորդի դասագրքերի փոփոխությունը։ Պատգամավորի խոսքով, տարիներ շարունակ խոսվում է դասագրքերի վատ որակից, բայց հաշվի չի առնվում, որ դասագիրքը գրվում է չափորոշիչների հիման վրա, հետեւաբար, լավ չափորոշիչի առկայության դեպքում կգրվեն լավ դասագրքեր։ Նոր դասագրքեր ստեղծելու գործընթացը բավականին երկարատեւ է, քանի որ բոլոր առարկաների գծով է տեղի ունենալու։ Թեեւ գործընթացն, ըստ զրուցակցիս, մի քիչ ուշացած է, բայց, այնուամենայնիվ, ողջունելի է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ չափորոշիչներ կան։ Նշենք, որ չափորոշիչների վերանայման նպատակով նախարարությունը հայտարարել էր ազգային փորձագետների մրցույթ։ Հանրակրթության պետական չափորոշիչի մշակման աշխատանքային խումբը սկսել է գործել այս տարվա հուլիսից, որում ներգրավված է եղել 15 մասնագետ։ Նախագիծը պատրաստ է եղել սեպտեմբերին եւ քննարկվել է նախարարությունում, իսկ արդեն հոկտեմբերին տեղի է ունեցել ոլորտային 8 քննարկում։
Անդրադառնալով այն հարցին, թե ծանրաբեռնվածության կրճատումը չի հանգեցնի, արդյոք, ստացած գիտելիքի կրճատման, պատգամավորը վստահեցրեց, որ այդպես չի լինի. հումանիտար բլոկի առարկաները դիտարկելիս, օրինակ՝ պատմությունն այնքան է հագեցած թվերով, անուններով եւ փաստերով, որ միեւնույն է երեխան դա չի ընկալում։ «Դասագրքերն ակնհայտորեն ակադեմիական են։ Նույնիսկ բուհ ավարտողն այնքան գիտելիք չի ունենում, որքան ներառված է որոշ դասագրքերում։ Մենք շեշտը դնում ենք թվերի, փաստերի վրա, սակայն դա չէ առաջնայինը, այլ այն, որ ներկայացվեն տարբեր տեսակետներ, եւ քննարկումների արդյունքում երեխաները կարողանան զարգացնել իրենց միտքը եւ համապատասխան հետեւություններ անեն։ Ամբողջը միտված պետք է լինի մտածողության զարգացմանը»,–պարզաբանեց Հովհաննիսյանը։
Նոր չափորոշիչներով աշխատելու համար անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչներն անցնեն անհրաժեշտ վերապատրաստում, մինչդեռ ներկայումս Կրթության ազգային ինստիտուտը լուծարված է։ Պատգամավորի խոսքով, տարիներ շարունակ ուսուցիչները վերապատրաստվել են, սակայն արդյունավետության մասին դժվար է ասել, թե բարձր մակարդակի վրա է եղել։ Ոլորտը կարգավորելու նպատակով առաջարկում է նոր կազմակերպություններ ընտրել, որոնք ճիշտ մեթոդաբանությամբ կվերապատրաստեն ուսուցիչներին։ «Այստեղ կարեւորը գաղափարն է. եթե ուսուցչին ասենք, որ երեխայի մեջ զարգացնի ազատ մտածելու ունակությունը, ապա, հավատացեք, շատ ուսուցիչների մոտ փոփոխություններ կլինեն։ Մյուս կողմից, ուսուցիչների մոտ էլ է տեղի ունենում սերնդափոխություն, նոր սերունդ է գալիս նոր մտածողությամբ»,–ասաց նա՝ նկատելով, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ մեկ—երկու տարում կտրուկ եւ նշանակալի փոփոխություններ հնարավոր չէ ակնկալել։
Կրթական լավ համակարգերը կարճ ժամանակում չեն ստեղծվել։ Կարեւորն այն է, որ պետությունը գիտակցի այս ոլորտում մեծ գումարներ ներդնելու անհրաժեշտության մասին։ Պատգամավորի համոզմամբ, կրթության վրա կատարվածը ոչ թե ծախս է, այլ ներդրում եւ պետք է մեծ գումարներ ծախսել ցանկալի արդյունքն ունենալու համար։

13-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO