Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՊՆ


Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը

Պարտքը կատարածները չպետք է անարդար վիճակում հայտնվեն

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը չի երկարի։ Երեկ կառավարության նիստում այսպիսի որոշում կայացվեց, եւ նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Գործադիրը օրինագծի վերաբերյալ հետեւյալ դիտարկումները ներկայացրեց։
Նախ՝ ըստ պաշտպանության նախարարի՝ նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից։ «Օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել սակայն,–ասաց Տոնոյանը,–որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների եւ դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետեւ 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանադրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ»։
Հատկանշական է, որ, դարձյալ ըստ պաշտպանության նախարարի, պետության կողմից օրենքի 1—ին հոդվածով սահմանված անձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության ընձեռումը կրում է խրախուսական բնույթ, որը որոշակի ժամանակահատվածում ունի որոշակի քաղաքական կամ տնտեսական հիմնավորվածություն։ Ու չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերի, զինվորական ծառայության զորակոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում։ «Ինչը, մեր կարծիքով, կապված է նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի առկայության հետ»,–նկատեց նախարարը։
Նա նաեւ շեշտեց, որ նախագիծը հիմնավորվում է սոսկ նրանով, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած եւ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ ազատվել քրեական հետապնդումից։ Մինչդեռ նախագծի հեղինակները չեն անդրադարձել նախագծի ընդունման հիմնավորվածությանն ու նպատակահարմարությանը։
«Այնպես որ, հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նպատակահարմար չէ խրախուսական համարվող օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում»,–եզրափակեց Դավիթ Տոնոյանը։ Միաժամանակ հավելելով, թե փաստացի խոսքը 1992թ. մինչեւ մարտի 1—ը ծնված քաղաքացիների մասին է, որոնք առաջին անգամ խուսափել են 2010թ. ամառային զորակոչից եւ 9 տարի հետո մենք նրանց ազատում ենք պատասխանատվությունից, մի խոսքով՝ «կառավարությունը նպատակահարմար չի համարում խրախուսական բնույթ ունեցող օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը»,— ընդգծեց նա։
«Մենք, ըստ էության, ասում ենք, որ այս երկար անունով օրենքի երկարացումը, որն այն մասին էր, որ քաղաքացիները ներկայանում էին, ամեն խուսափած զորակոչի դիմաց գումար էին վճարում եւ ազատվում պատասխանատվությունից, չի լինելու, բայց օրենքը ուժի մեջ է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31—ը»,–սա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր։ Այնպես որ, վարչապետի խոսքերով՝ «այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չէ, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել, այս բոլոր պրոցեդուրաները անցնել եւ Նոր տարին էլ Հայաստանում նշել»։

Բժիշկ–մասնագետների պարտադիր զորակոչ կլինի

Կառավարությունը երեկվա նիստում մի որոշման էլ հավանություն տվեց, որ վերաբերում էր պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019թ. զորակոչ հայտարարելուն եւ զորացրում կատարելուն։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով խնդրի էությունը, տեղեկացրեց, որ առաջարկվում է հայտարարել 2019թ. դեկտեմբերի 20—ից մինչեւ 2020թ. հունվարի 20—ը ներառյալ Հայաստանի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչեւ 35 տարեկան արական սեռի բժիշկ—մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
Սահմանվեց պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչեւ 74 բժիշկ—մասնագետ։ Իսկ ինչու՞ «մինչեւ»։
Պաշտպանության նախարարը պարզաբանեց, որ «մինչեւ» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ եթե չկարողանան զորակոչել այդ քանակությամբ մասնագետների, չլինի այնպես, որ որոշումը չի կատարվել։
Վարչապետին հետաքրքրեց՝ իսկ ինչո՞ւ է ենթադրվում, որ չեն կարողանալու կատարել։ «Նեղ մասնագիտացմամբ բժիշկների պակասի պատճառով»,–արձագանքեց նախարարը եւ հավելեց. «Երկու ուղղությամբ է կատարվում զորակոչը՝ առաջինը հոսպիտալային օղակն է համալրվում, որտեղ նեղ մասնագետների պահանջը կա, եւ զորային օղակը՝ զորամասերի բժիշկներն են»։
Այլ խնդիր էլ մատնանշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Իրականում ուրիշ խնդիր էլ կա՝ օրենսդրության փոփոխությամբ բժիշկները 18 տարեկանում գնում են ծառայության որպես շարքայիններ եւ հետագայում որպես սպա չեն գնալու ծառայելու, այսինքն՝ այդ բժիշկների թիվն ամեն տարի աստիճանաբար նվազելու է»…

13-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO