Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը

Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգնման վարկերի բանկից եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 131.4 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը։
2019 թ. նոյեմբերի 14—ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ՝ 36,506,000 եվրո գումարի չափով։ Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները։
2019 թ. նոյեմբերի 18—ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կտրամադրի բյուջետային աջակցության վարկ՝ 9,1 եվրո գումարի չափով։ Ծրագիրը ներառում է նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում։ Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ մոտ 3 տարի։
Շրջակա միջավայրի պահպանության նպատակով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի Վերականգնման վարկերի բանկը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. նոյեմբերի 11—ին, վարկի գումարը կազմում է 40 մլն եվրո։ Բյուջետային աջակցության վարկը տրվել է հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականություն իրականացնելու հիմքով։ Մասնավորապես, անտառտնտեսության, կենսաբազմազանության եւ բնության պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի չափորոշիչների եւ կանոնակարգերի հետ կապված բարեփոխումների նպատակով։
«Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով էլ տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով։ Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առեւտրի եւ որակի կանոնակարգերի, գործընթացների եւ կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության եւ քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության եւ կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը։ Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է։
Նախագծերին կողմ քվեարկեցին միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները։ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հանդես եկան քննադատությամբ։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստանից» հետաքրքրվեցին, թե որն էր վարկ վերցնելու անհրաժեշտությունը, նպատակահարմարությունն ու դրա ծախսման արդյունավետությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ օրեր առաջ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանը ներկայումս չունի լրացուցիչ գումարի կարիք, նման պարագայում հասկանալի չէ, թե ինչու է այսօր քննարկվում վարկեր ներգրավելու հարցը։
Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի բարձրացրած հարցադրումները «ՀՀ»—ն ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանին։ Վերջինս նշեց, որ իրենք նախկինում շատ են քննադատել ոչ թե վարկեր վերցնելը, այլ դրանց անարդյունավետ ծախսումը։ «Այս պարագայում մենք վերցնում ենք, որովհետեւ դրանք ծածկում են մեր բյուջեի ծախսային մասը, դրանք մեր քաղաքացիների համար են։ Սա զուտ ֆինանսական առումով։ Թեեւ չկան կոնկրետ նպատակային ծրագրեր, բայց կան ուղղություններ՝ առողջապահություն, բնապահպանություն, ֆինանսական շուկայի զարգացում եւ այլն»,–ասաց նա՝ հավելելով, որ նախկինում «Հյուսիս—հարավ» ճանապարհը կառուցելու համար վարկեր են վերցվել, սակայն կոռուպցիոն ռիսկեր են եղել եւ ճանապարհը չի կառուցվել։
Տնտեսական նպատակահարմարության մասին խոսելով, Պապոյանը նշեց, որ պետության կողմից նախկինում վերցված վարկերի միջին տոկոսը 2.5 է, իսկ այս համաձայնագրերով միջինն ընդամենը 1.6 տոկոս։ «Եթե անգամ ծախսելու որեւէ այլ տեղ չունենայինք էլ, կարելի էր այդ գումարով փակել 2.5 տոկոսանոց որեւէ վարկ։ Սա պարզ տրամաբանությամբ։ Դրա հնարավորությունը թեեւ կա, բայց նպատակահարմար չէ, բայց եթե դեպքերն այնպես զարգանան, որ տնտեսությունը նախատեսվածից լավ լինի, իսկ հարկերի հավաքագրման մակարդակն ավելի բարձր, ապա կարելի է եւ այդպես վարվել»,–մեկնաբանեց պատգամավորը՝ նշելով, որ սրանք այս տարվա պետական բյուջեով նախատեսված վարկային միջոցներ են եղել, սակայն բանակցություններն ավարտված չեն եղել եւ դրա համար համաձայնագրերը խորհրդարան են բերվել միայն դեկտեմբերին։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչի համար են այդ միջոցները, եթե տարին ավարտվում է, զրուցակիցս ընդգծեց, որ «ավելցուկի հաշվին» կատարվել է այս տարվա պետբյուջեն, իսկ հաջորդ տարվանն ամբողջական կատարելու համար այդ գումարներն անհրաժեշտ են լինելու։ «Ազգային ժողովն ընդունել է հաջորդ տարվա պետական բյուջեն, որտեղ նշված է եղել դեֆիցիտի մասին եւ որ այն պետք է լրացվի վարկային միջոցների ներգրավմամբ»,–հավելեց նա։ Զրուցակցիս համար տրամաբանական չէ նաեւ այն հարցադրումը, թե ինչո՞ւ ՀՀ կենտրոնական բանկում դրված գումարները վերցնելու փոխարեն նոր վարկեր են վերցնում, նշելով, որ ԿԲ—ում դրված ավանդը 5.5 տոկոսով է, եւ արդարացված չէր լինի 1.6 տոկոսի համար հանել այդ ավանդը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է մեզ նման ցածր տոկոսով վարկ տրամադրվում, պատգամավորը նշեց, որ այսօր աշխարհում բավականին շատ էժան փողի ավելցուկ կա, բայց դրանք բոլորին չէ, որ տալիս են։ Եթե 7—8 տարի առաջ մեր պետության կողմից թողարկված եվրոբոնդերի տոկոսադրույքը 5—7 տոկոս էր, ապա պատճառներից էր այն, որ օրինակ՝ «Մուդիս», «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպություններում Հայաստանն ուներ վատ վարկանիշ, կար կոռուպցիա, ՀՆԱ—ն եւ աշխատավարձերը չէին աճում։ «Այսօր մեր երկրում տնտեսական վիճակը բավականին լավ է, նախ՝ բավականին բարձր տնտեսական աճ ունենք, որը հասնում է 7.2 տոկոսի։ Այն ամենաբարձրն է եվրոպական տարածաշրջանում, ԵԱՏՄ—ում, նաեւ մեր տարածաշրջանում, համակարգային կոռուպցիան հաղթահարված է, իսկ միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձրացրել են մեր պետության վարկանիշը։ Երբ բարձրանում է երկրի վարկանիշը, բնականաբար, բարձրանում է մեր հանդեպ վստահությունը, եւ դառնում ես ավելի վստահելի գործընկեր։ Դրա շնորհիվ իջնում են նաեւ տոկոսադրույքները, մեծանում են տրամադրվող վարկերի ծավալները»,–ամփոփեց Պապոյանը։

13-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO