Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Աղջիկների՞ միավորներն են բարձր, թե՞ տղաների

2019 թ. միասնականների թեստերը միջին բարդության են եղել

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է 2019 թ. միասնական քննությունների վերլուծության արդյունքները։ Այսպես, միասնական քննություններից, ըստ ՀՀ վարչատարածքային միավորների, ամենաբարձր միջին միավորներ են հավաքել առավելապես Սյունիքի մարզը ներկայացրած դիմորդները։
Յուրաքանչյուր քննությունից արձանագրված ամենաբարձր միջին միավորների առումով առաջատարը եղել են միջին եւ փոքր քաղաքները։ Գերմաներենից ամենաբարձր միջին միավորն արձանագրվել է խոշոր քաղաքների, համաշխարհային պատմությունից՝ սահմանամերձ գյուղերի, ֆիզիկայից եւ աշխարհագրությունից՝ բարձր լեռնային գյուղերի դիմորդների արդյունքներում։
Ընդհանուր միջին միավորներից ցածր ցուցանիշներով առանձնացել են հատկապես միջնակարգ դպրոցները, բարձր ցուցանիշներով՝ կրթահամալիրները եւ վարժարանները։
Իսկ պետական ավագ դպրոցների շրջանավարտների ամենաբարձր միջին միավորը եղել է ֆրանսերենից՝ 15.8, ամենացածրը՝ ֆիզիկայից (11.4), ոչ պետականներինը, համապատասխանաբար, կենսաբանությունից՝ 13.3 եւ ֆիզիկայից՝ 5.5։ Միջնակարգ դպրոցների շրջանավարտներն ամենաբարձր միջին միավորը հավաքել են համաշխարհային պատմությունից՝ 13.9, ամենացածրը՝ հայոց պատմությունից՝ (11)։
Պետական վարժարանները ներկայացրած դիմորդների ամենաբարձր միջին միավորը եղել է համաշխարհային պատմությունից (17), ամենացածրը՝ քիմիայից (11.5), իսկ ոչ պետականներինը, համապատասխանաբար, կենսաբանությունից (16.3), հայոց լեզվից եւ հայ գրականությունից (12)։ Պետական կրթահամալիրների դիմորդների ամենաբարձր միջին միավորը եղել է ֆիզիկայից (16.4), ամենացածրը՝ հայոց լեզվից եւ հայ գրականությունից (11.9), ոչ պետականներինը, համապատասխանաբար, կենսաբանությունից (16.9) եւ հայոց պատմությունից (9.8)։
Նշենք, որ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից միասնական քննություններին մասնակցած դիմորդների թիվն անհամեմատ փոքր է եղել պետական հաստատություններից մասնակցածների թվից, եւ, ըստ այդմ, նրանց միջին միավորները եղել են վիճակագրորեն ոչ նշանակալի։
Քննությունների արդյունքները դիտարկելով ըստ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվող առարկաների՝ պետք է արձանագրենք, որ աղջիկների հավաքած միջին միավորները բարձր են եղել համապատասխան ընդհանուր միջին եւ տղաների հավաքած միջին միավորներից։ Աղջիկների ամենաբարձր միջին միավորը եղել է ֆրանսերենից (15.3), ամենացածրը՝ հայոց լեզվից եւ հայ գրականությունից, հայոց պատմությունից (11.9)։ Տղաների դեպքում այդ ցուցանիշները եղել են, համապատասխանաբար, կենսաբանությունից ու համաշխարհային պատմությունից (12.9) եւ ռուսաց լեզվից (9.3)։ Իսպաներենի քննությանը մասնակցել է 4 աղջիկ, իտալերենի քննությանն էլ՝ 1 տղա։
2019 թ. միասնական քննությունների թեստերն ունեցել են միջին բարդություն, բացի ֆրանսերենի քննության թեստերից, որոնք եղել են հեշտ։ Բոլոր քննությունների թեստերն ունեցել են մեծ հուսալիություն։ Իսկ կենտրոնացված քննություն հանձնելու համար այս տարի հայտագրվել էր 1331 դիմորդ, որոնցից քննությանը չեն ներկայացել 106—ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 37 դիմորդ, իսկ առավելագույն՝ 20 միավոր են հավաքել 19—ը։
Անգլերենի, հայոց լեզվի, ռուսաց լեզվի, բանավոր հաղորդակցման միջոցների եւ ստեղծագործական աշխատանքի կենտրոնացված քննությունների մասնակիցների 1.2—8.3 տոկոսը չի հաղթահարել դրական միավորի շեմը։
20 միավոր հավաքած դիմորդների ամենամեծ թիվն արձանագրվել է «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր քննությունից՝ 8 դիմորդ, որը մասնակիցների 4.2 տոկոսն է։ Իսկ ահա գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի եւ իտալերենի բանավոր քննություններից դրական միավորի շեմից ցածր եւ առավելագույն՝ 20 միավորներ չեն արձանագրվել։

14-12-2019





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO