Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.03.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վաշինգտոնն ու Մոսկվան վերադառնում են Մերձավոր Արեւելք

Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայկական գործոնի վերագնահատումը կցնցի Թուրքիան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մերձավոր Արեւելքը շարունակում է մնալ հարաբերական անդորրի մեջ, մի շարք հակամարտությունների գրավոր կամ բանավոր զինադադարները հիմնականում դեռ սահմանափակում են ռազմական բախումների վերսկսումները, սակայն այդ հակամարտությունները նույնիսկ սառեցված չի կարելի համարել։ Եթե պաղեստինա—իսրայելական հակամարտությունը դեռ մերթ ընդ մերթ ընթացող փոխադարձ ռմբահարումներից եւ կրակողներից այն կողմ չի անցնում, ապա թուրք—սիրիական հակամարտությունը, չնայած հստակ զինադադարին, ամենօրյա զինված հակամարտության վերսկսման եզրին է։ Եվ սադրող կողմը, ինչպես միշտ, Թուրքիան է։
Անկարան անցել է այնպիսի քաղաքականության, որը կարող է հանգեցնել նոր ռազմական ներխուժման։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ԱՄՆ—ի նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո, թերեւս, ավելի անկաշկանդ է գործում եւ ավելի կոշտ հայտարարություններ է անում եվրոպական երկրների ղեկավարների հասցեին։ Սա առաջ է բերել ԵՄ—ԱՄՆ նոր հակասություններ, որը դեռ Սիրիա՝ թուրքական ռազմական ներխուժումից հետո կային, այնուհետեւ, երբ Թուրքիան մնաց անպատիժ՝ իր սանձարձակ եւ ինքնակամ գործողությունների ու կեցվածքի համար։
Բայց կարծես թե Վաշինգտոնի համբերությունը եւս սպառվեց։ Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկեց Մերձավոր Արեւելքում ռազմական ներկայության ընդլայնման հարցը։ Նշվել է, որ հնարավոր է տարածաշրջան ուղարկել մինչեւ 14 հազար զինվորական։ Կարող են ուղարկվել նաեւ տասնյակ նավեր եւ այլ ռազմական տեխնիկա։ Բայց ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ—ները, այս ամենն արվելու է ոչ միայն Թուրքիային, այլեւ Իրանին հակազդելու համար։ Ակնկալվում է, որ Թրամփը որոշում կկայացնի այս ամիս։ Դեռ մայիսի սկզբին նույն ԶԼՄ—ները հայտնում էին, որ Միացյալ Նահանգները կարող է 120 հազար զորք ուղարկել Մերձավոր Արեւելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի զարգացումը (չնայած ԱՄՆ նախագահը հերքել էր այս տեղեկատվությունը, սակայն դեռ խոսակցություններ կան)։
Ինչպես նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը, ԱՄՆ—ն կշարունակի պահպանել ներկայությունը Սիրիայում։
Չնայած ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ 1 տարի առաջ հայտարարեց ամերիկյան զորամիավորումները Սիրիայից հստակ նախանշված ժամկետում ամբողջովին դուրս բերելու մասին՝ դրանով իսկ լուրջ խմորումներ հրահրելով ողջ տարածաշրջանում, այդուհանդերձ, հետագայում ակնհայտ դարձավ, որ Թրամփի այս որոշումն անկատար է մնալու։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Ամերիկացի զինծառայողները գործելու են Սիրիայի՝ ածխաջրածիններով հարուստ շրջաններում եւ Իրաքի ու Հորդանանի հետ սահմանների մերձակայքում տեղակայված ռազմավարական նշանակության ալ—Թանֆ ռազմաբազայում։ Իսկ որպես ամերիկացի զինծառայողների ներկայության հիմնավորում՝ ներկայացվում է Սիրիայի նավթահանքերը ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ալ—Թանֆից Իրանի կողմից գործարկված Թեհրան—Բաղդադ—Դամասկոս—Բեյրութ ցամաքային շղթայի աշխատանքների խոչընդոտումը»։
Փաստորեն, վերոնշյալ տվյալները վերաբերում են միայն ամերիկյան կողմի պաշտոնական ներկայությանը, մինչդեռ նաեւ Սիրիայի տարածքում ու հատկապես տնտեսապես շահութաբեր հատվածներում գործում են ամերիկյան ոչ պետական մասնավոր ռազմական կառույցներ։ Դրանք են հիմնականում վերահսկում նավթահանքերի շրջանները՝ նաեւ վաճառելով սիրիական նավթը, ձեռք են բերում շոշափելի եկամուտներ։ Այս առումով իրենց անհամաձայնությունն են հայտնել Դամասկոսն ու Մոսկվան, սակայն ռուս—թուրքական զինված զորամիավորումների՝ «չեզոք գոտու» վերահսկումը կարծես ամերիկացիների կողմից համարժեք իրավիճակ է համարվում։
Ինչեւէ, ԱՄՆ—ի կողմից հավելյալ զինուժի առկայությունը Մերձավոր Արեւելքում չէր կարող անտեսվել Մոսկվայի կողմից, եւ ռուսական կողմը եւս քննարկումներ է կազմակերպում սիրիական խնդրի վերաբերյալ, որին, բացի պաշտոնական Դամասկոսից, մասնակցում են նաեւ Թուրքիան եւ Իրանը։
ՌԴ—ն Մերձավոր Արեւելք վերադառնում է ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի համար։ Մոսկվան չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ իր դաշնակիցներ Դամասկոսն ու Թեհրանը խոնարհվեն ԱՄՆ—ի առաջ, հատկապես հիմա, երբ խիստ լարված են ռուս—ամերիկյան հարաբերությունները, իսկ եվրոպական ուղղության հետ հնարավորություն կա համագործակցելու՝ ԵՄ որդեգրած չեզոքության պարագայում։
Ցայսօր Անկարային քննադատում են նաեւ քրդերի հանդեպ ցուցաբերած վայրագությունների համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների հերթական քննադատությունը՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի առաջնորդը հովանավորում է ահաբեկչությունը։ «Նա արդեն ահաբեկչական կազմակերպության հովանավորն է եւ նրանց անընդհատ հյուրընկալում է Ելիսեյում։ Եթե նա ասում է, որ իր դաշնակիցը ահաբեկչական կազմակերպություն է... իրոք, ասելու էլ ոչինչ չկա»,–ասել է թուրք նախարարը։
Բայց Անկարան մտահոգված է նաեւ ՆԱՏՕ—ում առկա հակաթուրքական մթնոլորտից, որի հեղինակը եւս եվրոպական երկրներն են։

14-12-2019





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO