Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ

Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ միասնական է ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում։ Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը եւս միանա մեզ»,–թվիթերյան իր էջում գրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող համար 150 բանաձեւի միաձայն ընդունումը Սենատի կողմից։
Որո՞նք էին Սենատի կողմից բանաձեւի ընդունման պատճառները, ո՞րն է Հայաստանի Հանրապետության հաջորդ քայլն այս ուղղությամբ, եւ արդյո՞ք պետք է վերաձեւակերպել Հայոց ցեղասպանության հարցում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
«ՀՀ»—ի հետ զրույցում թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ԱՄՆ—ի կողմից բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր քայլ համարեցին՝ ընդգծելով ինչպես ԱՄՆ—ի հայկական կազմակերպությունների, այնպես էլ՝ ՀՀ—ի, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության կատարած ահռելի աշխատանքը։ «Սա տասնամյակների աշխատանքի արդյունք էր։ Որքան էլ ասենք, որ միջազգային քաղաքականության համար հարմար պահ էր, բայց, ամեն դեպքում, եթե չլինեին մեր հայկական կազմակերպությունների ջանքերը, ապա կարող է այս հաջողությունը չունենայինք»,–ասաց Տ. Սիմոնյանը։
Ն. Մկրտչյանն առաջարկում է չբավարարվել ձեռբերվածով եւ չկարծել, թե հարցը լուծված է. «Սա տրամաբանական հանգրվաններից մեկն էր։ Աշխատանքները պետք է շարունակենք եւ արձանագրենք, որ բանաձեւի ընդունումն առաջին հերթին հենց Միացյալ Նահանգներին էր պետք, որը ժամանակին օգնություն է ցուցաբերել մեր գաղթականներին, աջակցել է նաեւ այլ ձեւաչափերով»։ Որպես պատմաբան նկատում է՝ պատմության ամենատարբեր զարգացումները ցույց են տալիս, որ մեծ տերությունները հաճախ աշխարհաքաղաքական համատեքստում կարող են խաղարկել ամենատարբեր զգայուն եւ օրակարգային հարցերում։ Չի բացառվում, որ այս պարագայում եւս աշխարհաքաղաքական ենթատեքստ կա, բայց, այնուամենայնիվ, պետք է գնահատանքով վերաբերվել այն ամբողջ աշխատանքներին, որն իրականացվել է դիվանագիտական ամենատարբեր օղակներում։ «Չմոռանանք, որ նախագահներից Ռեյգանը ճանաչել է ցեղասպանությունը՝ արտասանելով այդ բառը։ Մենք պետք է ընկալենք, որ այդպիսով Միացալ Նահանգները առերեսվում է սեփական պատմությանը, այսինքն՝ իրավահաջորդն է այն քաղաքական համակարգի եւ քաղաքական առաջնորդների՝ սկսած Հենրի Մորգենթաուից մինչեւ տարբեր դիվանագիտական առաքելություն իրականացրած ամերիկացիների, որոնք իրենց հուշերում արձանագրել են այն, ինչ մենք անվանում ենք «ցեղասպանություն»,– մեկնաբանեց պատգամավորը։
Մկրտչյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներով գործընթացը չի ավարտվում, դեռ իրենց խոսքը պետք է ասեն մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։ Սրանով Միացյալ Նահանգները կատարեց մի քայլ, որը վաղուց պետք է արած լիներ. նախեւառաջ բարոյական արժեքների վրա հիմնված քայլ արվեց եւ ցույց տրվեց ամբողջ աշխարհին, որ ԱՄՆ—ն վերադառնում է ցեղասպանության դատապարտման եւ կանխարգելման համաշխարհային ընկալման համատեքստ։ Պատգամավորի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը պետք է այսուհետ էլ շարունակի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավը. «Այն պետք է մնա մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, քանի որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանային անվանգության համար։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել եւ առերեսվել իր պատմությանը, մենք պետք է շարունակենք այս գործընթացը»։
Տարոն Սիմոնյանի խոսքով, առաջին հերթին պետք է ինքներս հասկանանք, թե ինչ ենք ակնկալում ճանաչման գործընթացներից. արդյո՞ք մեր նպատակն է հոգեբանական մակարդակում բավարարված լինել նրանով, որ աշխարհի բոլոր պետությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ կասկածի տակ չեն դնում այդ փաստը, թե այլ խնդիր ենք դնում մեր առջեւ։ Մեկ բան հստակ պետք է արձանագրենք, որ ԱՄՆ—ի օրենսդիր մարմնի կողմից ցեղասպանության ճանաչումը իրավական տեսանկյունից չի նշանակում, որ Թուրքիան նույնպես միանգամից պարտավորվում է այն ճանաչել։ «Ոչ մի պետություն չի կարող մեկ այլ պետության նկատմամբ նման պարտավորեցնող որոշում կայացնել եւ եթե Թուրքիան չի ճանաչում, ապա ունենում ենք նույն այն իրավիճակը, որ կար մինչեւ այս։ Պարզապես միջազգային հարաբերություններում բարոյական տեսանկյունից մի քիչ այլ դիրքերից ենք հանդես գալիս։ Դա հնարավորություն է ընձեռում բանակցային տարբեր հարցերի շուրջ քննարկումների ժամանակ մեր ձեռքին ունենալ հաղթաթուղթ, որ կարող ենք հարկ եղած դեպքում դնել բանակցային սեղանին։ Սա է կարեւոր փաստարկը»,– ասաց զրուցակիցս։
Սիմոնյանը նշեց, որ երբ վստահ լինենք, որ միջազգային բոլոր հարթակներում խնդիր չենք ունենա Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ կապված եւ որոշենք հարցը տեղափոխել դատական հարթություն, ապա այդ պարագայում բոլոր պետությունների կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը նպաստավոր դիրքերից հանդես գալու հնարավորություն կընձեռի։ «Դատարաններում միշտ օգտագործվում է այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող փաստ է, որը ապացուցման ենթակա չէ։ Դատավարության գործընթացներում չեն խորանում՝ փաստը եղել է, թե ոչ։ Այն արդեն իսկ հաստատված է համարվում, եւ դատարաններում քննարկվում են դրանից բխող հետեւանքները, օրինակ՝ Թուրքիայի Հանրապետությունը ի՞նչ հնարավոր պատասխանատվություն պետք է կրի դրա արդյունքում։ Դա կարող է լինել նյութական, բարոյական պատասխանատվություն եւ այլն»,– ասաց իրավաբան պատգամավորը՝ հավելելով, որ այն հարցերը, թե արդյո՞ք Թուրքայի Հանրապետությունն է Օսմանյան կայսության իրավահաջորդը, ինչպիսի՞ փոխահատուցում պետք է լինի՝ սատիսֆակցիայի (միջազգային հակաիրավական արարքով պատճառած բարոյական վնասի հատուցման ձեւ) կամ ռեստիտուցիայի (գույքային վիճակի վերականգնում) եւ այլն, դրանք զուտ իրավաբանական հարթության հարցեր են։
Անդրադառնալով Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման պատճառներին, պատգամավորն ընդգծեց, որ միջազգային հարաբերություններում պատահականություններ չեն լինում։ Այս պարագայում համընկել են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի, հայ ժողովրդի շահերը։ Ներկայումս ԱՄՆ—ի եւ Թուրքիայի հարաբերությունները չափազանց լարված են։ Բնականաբար, Միացյալ Նահանգները պետք է օգտագործեր իր ձեռքում առկա հնարավորությունները Թուրքիային որոշակի առումով կաշկանդելու համար, հատկապես ռուս–թուրքական հարաբերությունների ջերմացման ֆոնին, որը պայմանավորված է ռազմական տեխնիկայի վաճառքով, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի՝ չափազանց ինքնուրույն քաղաքականություն վարելու հանգամանքով։ «Միացյալ Նահանգները օգտագործեց Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւը, որպեսզի իր ուղերձն հասցնի Թուրքիային, որ ամեն դեպքում իր արտաքին քաղաքականությունը պետք է համաձայնեցնի ԱՄՆ—ի հետ, գոնե ՆԱՏՕ—ի շրջանակներում։ Մյուս կողմից՝ սա լավ հնարավորություն էր Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների համար, որպեսզի լուծեն իրենց նախընտրական հարցերը՝ հանդես գալով որպես հայկական համայնքի շահերի ներկայացուցիչներ, իսկ միջազգային հարթակներում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ»,–ամփոփեց Սիմոնյանը։

14-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO