Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՊՆ


Բարի ու խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին

Երեկ Հայաստանում մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը

Հայ տղամարդու համար պետք է միշտ պատիվ լինի հայոց բանակում ծառայելը։ Բոլորիս միակ ցանկությունն այն է, որ նրանք ծառայեն միայն խաղաղ պայմաններում եւ առողջ ու կոփված տուն վերադառնան։
Երեկ մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից։ Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի եւ հետեւողականության, զորակոչի գործընթացի օրինականության եւ թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երեւույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումն ամուր հիմքերի վրա է։
ՀՀ զինված ուժերում ծառայելը եւ սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է։ Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով։ Տեղեկությունների համար զանգահարել 010—52—34—82 հեռախոսահամարով։ Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»,–ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես մեր երկրի մյուս բնակավայրերից, երեկ պարտադիր զինվորական ծառայության է մեկնել նաեւ գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը։ Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ զորակոչիկները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով կենտրոնական հավաքակայան են մեկնել։ Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաեւ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցել են վերջին բուժզննումը։
Իսկ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներից։ Նորակոչիկները բանակ են ճանապարհվել հանդիսավոր պայմաններում, մարզպետարանի, համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցների, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ծնողների ու հարազատների շնորհավորանքների ու մաղթանքների ներքո։
Զրակոչի մեկնարկի կապակցությամբ երեկ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ—լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ նա ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում եւ վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։
Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների եւ նրանց ծնողների հետ, խաղաղ ծառայություն մաղթել զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը՝ ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով։

17-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO