Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Միասնականները՝ ըստ ընդունվածների տվյալների

Ավելի մեծ թվով աղջիկներ են բուհ ընդունվել, քան՝ տղաներ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Վերջնական ի՞նչ արդյունքներ են արձանագրվել անցնող տարվա ընդունելության սեզոնին։ Հարցերի պատասխանները ներկայացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը՝ 2019 թ. միասնական քննությունների վերլուծությունում։
Այսպես, ընթացիկ տարում ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի համար նախատեսված է եղել անվճար հիմունքներով ուսուցման 1799 տեղ։ Դրանից 142—ը եղել է բանակից զորացրվածների, 34—ը՝ նպատակային ուսուցման համար։ Վճարովի հիմունքներով ուսուցման համար նախատեսված է եղել 16088 տեղ։
Բուհերում հայտագրվել է 10367 դիմորդ, որոնցից ընդունվել է 8513—ը (82.1 տոկոս)։ Միասնական քննություններին մասնակցելու համար հայտագրվածների թիվը (11046) բուհերում հայտագրվածների թվից մեծ է, որովհետեւ նրանց մի մասը դիմել է բուհերի ընդունելության մրցույթի ցանկում չընդգրկված այլ բուհեր։
Մրցույթի առաջին փուլում հայտագրված 10100 դիմորդներից ընդունվել են 8255—ը, որոնցից ուսուցման անվճար հիմունքներով՝ 1221—ը (առաջին փուլում ընդունվածների 14.8 տոկոսը), վճարովի՝ 6988—ը (84.6 տոկոս), տարբեր արտոնություններով՝ 46—ը (0.6 տոկոս)։ Մրցույթի երկրորդ փուլում հայտագրվել է 267 դիմորդ, որոնցից ընդունվել է 258—ը։ Նրանցից 254—ը՝ 98.5 տոկոսը, ընդունվել է ուսուցման վճարովի հիմունքներով, 4—ը (1.5 տոկոսը)՝ արտոնություններով։
Այսպիսով՝ 2019 թ. բուհեր ընդունված 8513 դիմորդներից 1221—ը՝ 14.3 տոկոսը, ընդունվել են ուսուցման անվճար, 7242—ը (85.1 տոկոսը)՝ վճարովի հիմունքներով, 50—ն էլ՝ արտոնություններով։ Բանակից զորացրվածների համար նախատեսված տեղերով ընդունվել է 32 դիմորդ։ Նրանցից 19—ը կրթություն կստանա անվճար հիմունքներով, 13—ը՝ վճարովի։
Բուհերում հայտագրվածներից 10203—ը (9 8. 4 տոկոս) առաջին հայտով դիմել է ՀՀ պետական, 164—ը (1.6 տոկոս)՝ ոչ պետական բուհեր։ Բուհ ընդունվածներից 8418—ը, այսինքն՝ 98.9 տոկոսն ընդունվել է պետական բուհեր, 95—ը կամ՝ 1.1 տոկոսը՝ ոչ պետական։ Մրցույթին մասնակցելով միայն հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական կամ տարեկան գնահատականներով՝ վճարովի հիմունքներով ընդունվել է 325 դիմորդ, 949 դիմորդ՝ հայտագրվածների 9.2 տոկոսը, ատեստատ չներկայացնելու պատճառով չի մասնակցել մրցույթին։
Ավարտական փաստաթղթերի միջին միավորների միջին թվաբանականն արձանագվել է 14.4—16 միջակայքում։ Ցածր ցուցանիշով առաջատարը եղել է Երեւանը՝ 14.4 միավոր, իսկ մարզերից՝ Արարատը՝ 14.7 միավոր։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորի մարզում։ Այն 16 է կազմում։
Իսկ ահա ավարտական փաստաթղթերի միջին միավորները դիտարկելով ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեսակների, ակնհայտ է դառնում, որ դրանք եղել են 8—16.7 միջակայքում։ Ուսումնարանների եւ քոլեջների, ինչպես նաեւ մասնագիտացված ուսումնական հաստատությունների ցուցանիշները եղել են ամենացածրը, համապատասխանաբար՝ 8, 8.1 եւ 12.7։ Ուսումնական մյուս հաստատությունների միջին ցուցանիշները բաշխվել են 14.9—ից (ավագ դպրոցներ) մինչեւ 16.7 (կրթահամալիրներ) սահմաններում։
Ինչ վերաբերում է դիմորդների՝ ընդունված բուհերին, ապա «Եվրասիա» միջազգային համալսարան եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվածների ավարտական փաստաթղթերի միջին միավորը եղել է ամենացածրը (12.7), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ ընդունվածներինը՝ ամենաբարձրը (16.1)։
Բուհ ընդունվածների 98.7 տոկոսը եղել են ՀՀ քաղաքացիներ։ Ընդունված երեւանաբնակ դիմորդները կազմել են բոլոր դիմորդների 35.3 տոկոսը։
Սահմանամերձ եւ բարձր լեռնային գյուղերից 2019 թ. բուհերում հայտագրվել է 646 դիմորդ, որոնցից ընդունվել է 498—ը։ Նրանք կազմել են այդ գյուղերից հայտագրվածների 77.1 տոկոսը։
Ի դեպ՝ բուհերում հայտագրված 10367 դիմորդներից 4303—ը (41.5 տոկոս) եղել են տղաներ, 6064—ը (58.5 տոկոս)՝ աղջիկներ։ Իսկ ընդունված 8513 դիմորդներից 3424—ը կամ որ նույնն է՝ 40.2 տոկոսը եղել են տղաներ, 5089—ը կամ՝ 59.8 տոկոսը՝ աղջիկներ։ Հայտագրված աղջիկներից ընդունվել է 83.9 տոկոսը, տղաներից՝ 79.6 տոկոսը։

17-12-2019





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO