Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչպե՞ս կարող է գործող կուսակցությունը զրոյական հաշվեկշիռ ունենալ

Իրավաբանական անձանց կարգելվի, իսկ ֆիզիկական անձանց համար կսահմանվի մեկ առավելագույն սահմանաչափ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։ Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի եւ դրա հետ կապված գործառույթների վերանայման ու ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու է ոչ միայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, այլեւ հարակից մի շարք իրավական ակտեր, մասնավորապես, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքները, քրեական, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի հետ կապված դրույթներ։
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս այդ սկզբունքներն իրավական տեքստի փոխակերպելու փուլն է ընթանում. «Ֆինանսավորման հետ կապված՝ կոռուպցիայի կանխարգելման նպատակով խնդիր ենք դրել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որի մասն է կազմում այն, որ այսուհետ իրավաբանական անձինք չեն կարողանալու նվիրատվություններ անել կուսակցություններին։ Ֆիզիկական անձանց համար կուսակցություններին նվիրատվությունների սահմանաչափը վերանայվելու է, լինելու է մեկ առավելագույն սահմանաչափ թե անդամավճարների, թե նվիրատվությունների համար։ Նշեմ, որ այսօր նվիրատվություններն առանձին են, անդամավճարը՝ առանձին։ Արգելվելու է կուսակցությունների կոմերցիոն գործունեությունը, ներառյալ իրենց շարժական եւ անշարժ գույքի միջոցով եկամուտներ ստանալը»։
Դանիելյանը նշեց, որ մի շարք հարցերի շուրջ դեռեւս վերջնական տարբերակներ չկան, լավագույն լուծումների փնտրտուքի մեջ են։ Դրանցից մեկը վերաբերում է այն կազմակերպությունների բարեգործական գործունեությանը՝ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ անհատներ, որոնք առնչություն ունեն կուսակցությունների, քաղաքական գործիչների հետ։ Ներկայումս քննարկվում են վերջիններիս հաշվետվողականության հետ կապված հարցերը։ Մանրամասն կարգավորման ենթակա հարց է ֆինանսական թափանցիկության ապահովման խախտումների պարագայում պատժամիջոցների կիրառումը. «Աշխատում ենք այս հարցերի մշակման վրա։ Որոշակի փուլից հետո լուծումները կդրվեն քննարկման, եւ առիթ կունենանք լսելու հանրության կարծիքը»։
Աշխատանքային խումբը շարունակում է հանդիպումները թե արտախորհրդարանական ուժերի, թե փորձագետների եւ ՀԿ—ների հետ, կազմակերպվում են նաեւ մարզային այցելություններ։ Զրուցակիցս նկատեց, որ կան արտախորհրդարանական ուժեր, որոնք շատ հիմնավոր առաջարկներ են ներկայացնում, մյուս կողմից՝ կան նաեւ այնպիսիները, որոնք անգամ տեղյակ չեն, թե ինչ թեմաների շուրջ են քննարկումներ ընթանում, պարզապես օգտագործում են առիթը ամբիոնից ելույթ ունենալու համար. «Աշխատանքները մեթոդական հենքով ենք կազմակերպում, որոշումները հապճեպ չեն կայացվում։ Հաճախ սկզբունքները կարող է հեշտ ձեւակերպենք, սակայն դրա փոխակերպումը իրավականի ավելի բարդ է, եւ այդտեղ կարող են լինել մոտեցումների տարբերություններ»։
Խոսելով կուսակցությունների «ուժեղացմանն» ուղղված քայլերից՝ պատգամավորը նշեց, որ հաշվետվողականությունն ինքնին ստիպելու է, որ այն քաղաքական ուժերը, որոնք որպես կուսակցություն ավելացված արժեք չեն ստեղծում, վերանայեն իրենց գործունեությունը։ «Այսօր գոյություն ունեցող ութ տասնյակի հասնող կուսակցությունների կեսից ավելին զրոյական հաշվետվություն է ներկայացնում։ Պատշաճ վերահսկողության պարագայում զրոյական հաշվետվությունը հարցեր է առաջացնելու։ Ինչպե՞ս կարող է կուսակցությունը, որը գործունեություն է ծավալում, զրոյական հաշվեկշիռ ունենա»,– ընդգծեց զրուցակիցս՝ հույս հայտնելով, որ այս բարեփոխումներից հետո բավական երկար ժամանակ «Կուսակցությունների մասին» օրենքում էական փոփոխության անհրաժեշտություն չի առաջանա։
Անդրադառնալով հետկանչի ինստիտուտի ներդրմանը՝ Դանիելյանը նկատեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ գործում է համամասնական ընտրական համակարգը, հետկանչի ինստիտուտ չի կարող լինել։ Այս բնույթի քննարկումները պատգամավորի համար հասկանալի չեն, քանի որ համամասնական ընտրակարգն այլ փիլիսոփայություն է ենթադրում, իսկ հետկանչի ինստիտուտը կարող է աշխատել մեծամասնական ընտրական համակարգի համար։
Ներկա փուլում ընտրական օրենսգրքի ամբողջական կամ նախատեսվածից բացի այլ փոփոխություններ նպատակահարմար չեն գտել իրականացնել, քանի որ հաջորդ տարի ստեղծվելու է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով. «Տրամաբանական եւ հիմնավորված է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվել սահմանադրական փոփոխություններից հետո։ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պայմանավորում են Ընտրական օրենսգրքի կառուցվածքն ու տրամաբանությունը։ Միգուցե սահմանադրական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքի ամբողջական գլուխների հիմնովին վերանայման անհրաժեշտություն առաջանա, հետեւաբար, իմաստ չունի կրկնակի անդրադառնալ այս ոլորտին»։

18-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO