Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պետությունը կիրառում է աջակցման գործիքներ

Որպեսզի թանկացումը «ցավոտ» չլինի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


2020թ. հունվարի 1-ին կավարտվեն որոշ ապրանքատեսակների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, եւ ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Այդ պատճառով սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի, մասնավորապես՝ հացահատիկի, մսամթերքի, կաթնամթերքի, գյուղատնտեսական մի շարք ապրանքների, դեղորայքի, ավտոմեքենաների թանկացում։ Հիշեցնենք, որ Հայաստանն անդամակցել էր ԵԱՏՄ-ին 2014 թվականի մայիսին՝ միանալով նաեւ միասնական մաքսային սակագներին։
Ինչպիսի ազդեցություն կունենա մի շարք ապրանքատեսակների թանկացումը մեր երկրի շարքային քաղաքացիների եւ գործարար հատվածի համար։ Ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը՝ սպասվող թանկացումների ազդեցությունը մեղմելու համար։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ակցիզային հարկի կամ մաքսատուրքի սպասվող փոփոխությունը հիմնականում գնային մեծ ազդեցություն չի ունենա՝ առաջացնելով շատ չնչին տարբերություններ։ «Ճիշտ է՝ ցածր եկամուտ ունեցողների համար յուրաքանչյուր դրամը կարեւոր է, սակայն, այնուամենայնիվ, գնային էական փոփոխություններ չեն առաջանա։ Գնաճը միգուցե սպեկուլյատիվ բնույթի դրսեւորումներ ունենա որոշ տնտեսավարողների կողմից, բայց շուկան արագ կկարգավորի այդ ամենը. կամ կտեսնեն, որ բոլորը չեն գնում այդ ճանապարհով, կամ էլ գները բարձրացնելու արդյունքում սպառման ծավալների նվազումը կստիպի նման տնտեսավարողներին ավելի խելամիտ գտնվել»,–ասաց Մակարյանը։
Կառավարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որով փորձ է արվում հնարավորինս մեղմել սպասվող թանկացումները։ Աջակցման գործիքների հետ կապված՝ նախեւառաջ ՀՀ կենտրոնական բանկը կարողանում է կառավարել դրամի կուրսը։ Դրա արդյունքում հաջորդ տարվա համար կանխատեսել է ընդամենը 1.5 տոկոս գնաճ։ Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է ԿԲ—ի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ «Գնաճի հաշվետվության» համաձայն՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ապրանքների մաքսային եւ ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0.5 տոկոս։
Երկրորդ աջակցման գործիքն այն է, որ պետությունը բարձրացրել է պետական ծառայողների աշխատավարձերը, ինչպես նաեւ տալիս է հավելավճարներ։ Զրուցակիցս նկատեց, որ սպառողների մի մասը պետական ծառայողներն ու նրանց ընտանիքի անդամներն են, հետեւաբար, այդ բարձրացումը զգալի կլինի բավականին թվով մարդկանց համար։ Երրորդ աջակցման գործիքը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, որի շնորհիվ մոտ 40 հազար մարդ հաջորդ տարվանից 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն կստանա 68 հազար դրամ, ինչը 13 հազարով ավելի է։ Չորրորդ՝ այսուհետ այլեւս չի հարկվելու մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը։
Այս տարիների ընթացքում աստիճանաբար գները բարձրացվել են, որպեսզի արտոնյալ ժամկետն ավարտվելուց հետո թանկացումը շատ կտրուկ եւ «ցավոտ» չլինի։ Գների բարձրացումների հիմնական բեռն իրականացվել է նախորդ տարիներին։ Մակարյանն ընդգծեց, որ մի շարք ապրանքների համար արտոնյալ ժամկետը շարունակվելու է մինչեւ 2022 թվականը։ «Թվային առումով բարձրացումներն այնպիսին կլինեն, որ դրա մեջ ե՛ւ բիզնեսը կտեղավորվի, ե՛ւ շարքային քաղաքացիները։ Մյուս կողմից էլ աջակցման գործիքները բարերար ազդեցություն կունենան։ Այս ամենին հաջորդ տարվա համար կգումարվի նաեւ եկամտահարկի իջեցումը 23 տոկոսի»,–նշեց նա։
Գործատուների միության նախագահի կարծիքով՝ գործարար հատվածը նույնպես կստանա իր փոխհատուցումը. մասնավորապես, ՓՄՁ—ների համար կապահովվի ֆինանսների հասանելիություն, գյուղատնտեսության ոլորտում՝ սուբսիդավորում եւ այլն։ Արդյունաբերության զարգացման ռազմավարության համաձայն՝ առաջիկա հինգ տարիներին սպասվում է ոլորտի արդիականացում եւ պետական աջակցություն։ «Այս ամենի արդյունքում բիզնեսը կզարգանա, իսկ զարգացումը կնպաստի, որ մարդիկ աշխատանք ունենան, ինչպես նաեւ ավելի բարձր աշխատավարձ ստանան»,–շեշտեց Մակարյանը։
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության երեկվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ Հայաստան ներկրվող մոտ 700 անուն ապրանքների մի մասի գնաճը կկազմի 5—7 տոկոս։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շուրջ 5 տարի որոշ ապրանքների մասով մաքսատուրքի արտոնությունների պատճառով Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր «կաթսա» լցվող մաքսատուրքից քիչ գումար է ստացել, որը կազմել է ընդհանուր գումարի 1,11 տոկոսը՝ տարեկան մոտ 43 մլրդ դրամ։ Պատգամավորը վստահեցրեց, որ արտոնությունների ժամկետի վերջանալու հետեւանքով թանկացումները շատ մեծ խնդիրներ չեն առաջացնի, քանի որ ավելանալու է Հայաստանին տրվելիք գումարի չափը՝ դառնալով 1,22 տոկոս։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի հասցեական սոցիալական քաղաքականություն վարել։ «Մենք հինգ տարի ունեցել ենք արտոնություններ։ 950 ապրանքի գծով 3—5 տարի ունեցել ենք մաքսատուրքերի արտոնություններ։ 2015 թվականի հունվարի 2—ից մաքսատուրքերն ընդհանուր կաթսա էին գնում, եւ բոլորն ունեին իրենց տոկոսը։ Եթե համեմատենք՝ 2014 թվականի դրությամբ որքան մաքսատուրք էինք ստանում եւ որքան՝ դրանից հետո, ապա ավելացել է, սակայն այդ մաքսատուրքերի համար մեզ ավելի քիչ տոկոս էին տալիս»,— ասաց նա։
Մելքումյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաջորդ տարվա մարտ—ապրիլ ամիսներին ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ռոումինգն ամբողջությամբ վերացվելու է, ինչը թույլ կտա միության անդամ երկրներին այդ ծառայության համար լրացուցիչ միջոցներ չծախսել։

19-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO