Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Սենատի կողմից ցեղասպանության ճանաչումը կարեւոր է իրավական տեսանկյունից»

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը էստոնական պարբերականին

Դեկտեմբերի 12-ին Էստոնիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի եւ Նյու Յորքի Մանհեթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը։
Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած միջոցառումից հետո թուրք անվանի պատմաբան Թաներ Աքչամը հարցարզրույց է տվել էստոնական առաջատար «Eesti Paevaleht» պարբերականին, որում անդրադարձել է ԱՄՆ—ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։
–Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւ ընդունեց, որով 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը որակեց ցեղասպանություն։ Ինչպիսի՞ն է դրա առավելագույն ազդեցությունը։
–Այստեղ պետք է առաջ քաշել երկու տեսակետ։ Առաջին հերթին, ԱՄՆ—ն տարբերվում է բոլոր մյուս երկրներից։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում Մերձավոր Արեւելքի եւ, մասնավորապես, Թուրքիայի վրա, քան, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի համապատասխան բանաձեւերը։ Երկրորդ՝ ճանաչումը կարեւոր է ԱՄՆ իրավական համակարգի մեկ առանձնահատկության պատճառով։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ցանկացած կառավարություն, պետական գործակալություն, բանկ կամ մասնավոր ընկերություն կարող է բողոք ներկայացնել դատարան, եթե կարողանաք ապացուցել երկու բան։ Նախեւառաջ՝ կազմակերպությունը պետք է որեւէ առնչություն ունենա այս իրադարձության հետ, տվյալ դեպքում ցեղասպանության հետ։ Երկրորդ՝ դրանք որեւէ կապ պետք է ունենան Միացյալ Նահանգների հետ։ Եթե այդ երկու պայմանները գործում են, ապա անհրաժեշտ է երրորդը՝ ԱՄՆ—ն պետք է դա ճանաչած լինի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը ժամկետ չունի։ Այնուհետեւ արդեն իսկ կարող են ներկայացվել միլիոնավոր դոլարների դատական հայցեր։ Միացյալ Նահանգները կարող է սառեցնել այդ կազմակերպությունների հաշիվները։ Սա հսկայական խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար։
–Ի վերջո, անհրաժեշտ են մեղադրողներ։ Ովքե՞ր կարող են այժմ հայց ներկայացնել։
–Օրինակ, Կալիֆորնիայում արդեն սպասվում է դատական գործընթացների մի ամբողջ շարք։ Առայժմ դրանք պարզապես սպասողական դրության մեջ էին, քանի դեռ բացակայում էր ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։ Այժմ ուժի երեք աղբյուրներից, նախագահ, Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ, երկուսի ճանաչումները ձեռք են բերվել եւ ըստ իրավագետների մեծամասնության գնահատականի՝ դա բավարար է։
–Որքա՞ն է կարեւոր կոտորածները ցեղասպանություն անվանելը։
–Օրինակ, երբ մենք անդրադառնում ենք նախկին Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների դատարանում տեղի ունեցած քննարկումներին, ապա այնտեղ շատ է բանավիճվել, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե ինչ—որ այլ թեթեւ դրսեւորում, օրինակ՝ էթնիկական զտում։
–Փաստորեն, էական կարեւորություն չունի դրանք իրարից տարանջատելը։
—Սա դեռ առաջին քայլն է։ Եկեք դիտարկենք, օրինակ, Հոլոքոստը։ 1952—ին Իսրայելը, ԱՄՆ—ն եւ Գերմանիան Լյուքսեմբուրգում պայմանավորվածություն ձեռք բերեցին, որով Գերմանիան համաձայնվեց, այլոց շարքում, փոխհատուցում վճարել նաեւ հրեական սփյուռքի միավորումներին։ Բայց տարիների ընթացքում ի հայտ եկան նոր իրադրություններ, օրինակ՝ հարկադիր աշխատանքը, ինչպես նաեւ նոր դատական գործեր։ Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, եւ մենք դեռ գտնվում ենք գործընթացի սկզբում։ Երբ խոսում ենք Հոլոքոստի մասին, պատմաբաններն ունեն բավականին հստակ պատկերացում, թե ինչը հանգեցրեց դրան։ Եթե բարոյական գնահատումները մի կողմ թողնենք, ո՞րն էր Օսմանյան կայսրության ողջամիտ հիմնավորումը ցեղասպանությունը կազմակերպելու համար։ Ես կներկայացնեի երկու պատճառ՝ առաջինը քաղաքական, եւ երկրորդը՝ գաղափարական։ Գաղափարախոսությունը Թուրքիայի ազգայնականությունն էր։ Գաղափարն այն էր, որ ստեղծվի համընդհանուր ինքնության վրա հիմնված թուրք ժողովուրդ, եւ այդ ինքնության հաստատման համար բոլոր քրիստոնյաներին համարեցին երկրի թշնամիներ։ Նրանք չէին համապատասխանում Թուրքիայի իսլամական հավաքական ինքնությանը։ Այսպիսով, նրանք պետք է արմատախիլ արվեին։ Երկրորդ՝ քաղաքական պատճառ էր իրենց հողերը կորցնելու վախը։ 19—րդ դարի ընթացքում Օսմանյան կայսրությունը նմանատիպ իրավիճակում կորցրեց իր հողերը։ Առաջին հերթին նրանք քրիստոնյաներին զիջումներ արեցին, մեծացրին նրանց իրավունքները, իհարկե, հաճախ միայն թղթի վրա։ Այնուհետեւ այլ գերտերությունները միջամտեցին, եւ այդ շրջաններն անկախացան։ Այսպես հաստատվեցին Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան… Մենք տեսանք նմանատիպ գործընթաց Հարավսլավիայի փլուզման դեպքում, որպեսզի մուսուլմանները իրենց համար որեւէ տարածք չպահանջեն, պարզապես այդ տարածքները դատարկվեցին մուսուլմաններից։ Ի վերջո, թուրք իշխանավորները դա գիտեն եւ բացեիբաց ասում են՝ եթե մենք հայերին այդ մարզերից չվտարեինք, ապա հիմա չէինք ունենա Թուրքիայի Հանրապետությունը։
–Այսպիսով, շարունակվե՞ց, արդյոք, Օսմանյան կայսրության մտածելակերպն Աթաթուրքի կառավարման տարիներին։
–Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի Հանրապետության գերիշխող ավանդությունն ու հիմնադիր գաղափարախոսությունն էր։
–Դուք ինքներդ այդպիսի մտավոր վիճակն անվանել եք «կոլեկտիվ գաղտնիք»։ Ի՞նչ է, արդյոք, դա նշանակում։
–Սա մի բան է, ինչպես Դանիել Գոլդհագենի դեպքում, ով իր «Հիտլերի նախանձախնդիր դահիճները» գրքում պնդում է, որ գերմանացիները պարզապես ձեւացնում էին, թե ոչինչ չգիտեն Հոլոքոստի մասին, որովհետեւ նրանք բարձր էին գնահատում այն։ Ես կգերադասեի օգտագործել գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի արտահայտությունը, այն է՝ «գաղտնի բռնություն»։ Ստեղծելով հավաքական ինքնություն՝ դուք ստեղծում եք որոշակի ճառաբանություն, որոշակի արտահայտություններ, տերմինաբանություն եւ թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ եւ ուրիշներին դիտարկում դրանցում։ Հաբերմասը նշում է, որ կան բաներ, որոնց մասին չես ուզում հիշել, երբ չես ուզում այդ մասին խոսել։

19-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO