Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


«Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել»

Վարչապետն անդրադարձավ բացահայտված՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Դեկտեմբերի 18-ին, օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ—ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Ավելի ուշ ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի։ Իսկ ավելի վաղ նշված քրգործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34—168—րդ հոդվածի 2—րդ մասի 2—րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ 1976թ. ծնված Երեւանի բնակչուհու։
Կառավարության երեկվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց բոլորիս ցնցած այս լուրին անդրադառնալով։ «Ըստ էության շոկային լուր ստացվեց,–ասաց վարչապետը,–խոսքն այն մասին է, որ ՀՀ—ում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ»։
Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ օգոստոսի 16—ին, հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով, խորհրդակցություն են անցկացրել, հանձնարարականներ են տրվել ԱԱԾ—ին, ոստիկանությանը, բայց ինքն այդպես էլ հոգու խորքում չի կարողացել հավատալ, որ նման բան կարող է լինել։ «Անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կոնկրետ բացահայտումներ կլինեն։ Բայց փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք։ Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»,—հայտնեց նա։
Որոշ մանրամասներ ներկայացրեց քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ երկու շաբաթ առաջ եւս մեկ անձ էր ձերբակալվել այս գործով եւ նրան հիմա մեղադրանք է առաջադրված։ Ձերբակալվել են 4 անձինք։ Այս պահին ապացույցները բավարար են նրանց մեղադրանք առաջադրելու քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2—րդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը։
Ի դեպ, ըստ Հայկ Գրիգորյանի, այս պահի դրությամբ ապացույցների բավարար համակցություն կա։ Բացի այդ, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ։ Սկսած 2012թ. բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք մանրակրկիտ զննվելու են. «Մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ ունենք, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ։ Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»։
«Հասկանալի է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում։ Բայց շատ կարեւոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական։ Կարեւոր է հասկանալ, թե ինչպես է պատահում, որ ՀՀ—ում նման մեխանիզմ է գործել։ Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել։ Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի»,–արձագանքեց վարչապետը։
Միաժամանակ ասաց, թե ուզում է մի խոստովանություն անել. «Շատ դեպքերում երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականը այնքան էլ ճիշտ չի եղել»։
Այնուհետեւ գործադիր իշխանության ղեկավարը եզրափակեց, թե պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն, եւ մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք՝ իր բոլոր իրավական հետեւանքներով։

20-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO