Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Աշխատանքի հրավե՞ր, թե՞ գործատուի քմահաճույք

Աշխատաշուկան՝ որպես մշակութային արժեք կրող համակարգ

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը որքան էլ կարգավորի գործատուի եւ պոտենցիալ աշխատողի հարաբերությունները, աշխատանքի տերը, ի վերջո, գործատուն է, եւ, որքան էլ նա պահպանի աշխատանք առաջարկելու ձեւական կողմը՝ հայտարարություն տալն ու CV—ներ պահանջելը, առաջարկվող աշխատանքի դիմաց հաճախ նաեւ այնպիսի պահանջներ է դնում աշխատանք փնտրողի առջեւ, որ ակամա մտածմունքի տեղիք է տալիս. գործատուն ինքը հասկանո՞ւմ է այն աշխատանքից, որ առաջարկում է, եւ պատկերացնո՞ւմ է հմտությունների շրջանակը, որն անհրաժեշտ է տվյալ աշխատանքը կատարելու համար... Հաճախ չպատկերացնելով աշխատանքի ծավալն ու բարդությունը, դրա վրա ծախսվելիք ժամանակն ու նյութական ռեսուրսը, թերի, կիսատ—պռատ ներկայացնելով այն, միաժամանակ դիմումատուից պահանջում է առաջարկվող աշխատանքի փորձառություն, հաճախ էլ անտեղի տանել—բերելով, վատնելով այլոց ժամանակն ու նյարդեր քայքայելով։ Տարրական հարգանքը մարդու ժամանակի ու ինքնասիրության հանդեպ քողարկվում է երեսպաշտական ժպիտներով, իսկ դրանից ոչ ոք օգուտ չի քաղում՝ ո՛չ գործատուն, ո՛չ դիմողը։
Կադրեր պատրաստելը, կադրերի նկատմամբ հոգատար, ուշադիր լինելը բխում է նախ եւ առաջ գործատուի շահերից ու նրա հեղինակությունից, ինչը եթե չասենք՝ չեն հասկանում, ապա, գոնե, չեն պատկերացնում շատ գործատուներ։ Դա բացատրվում է ոչ միայն նրանց մեծամտությամբ, աշխատողին վերեւից նայելու գեշ սովորությամբ, իբր, գործի տեր են ու գործ առաջարկող, այլեւ, մեղմ ասած, անգիտությամբ եւ, շատ դեպքերում, նոր սկսած գործի մեջ խորամուխ չլինելու հանգամանքով, երբ դեռեւս գործ սկսողն ինքը չի պատկերացնում սկսած գործի էությունը։
Արտառոցն այն է, որ, աշխատատեղ չունենալով անգամ, գործատուն հայտարարություն է տարածում, այսպես ասած՝ պոտենցիալ աշխատողի բանկ ստեղծելով, ինչի վրա էլ հենվելով, ամենաչնչին աշխատանքային բանավեճի դեպքում իսկ, հանգիստ ազատվում է գործող աշխատողից՝ առանց որեւէ լուրջ պատճառաբանության՝ հավատացած լինելով, որ նոր աշխատողը ձեռքի տակ է, եւ ինքը կորցնելու բան չունի, մանավանդ որ նոր աշխատողի համար կարող է նվազ վարձատրություն եւ փորձաշրջան սահմանել, թեեւ ի սկզբանե ընտրում է տվյալ աշխատանքի մեջ փորձ ունեցողի։ Ավելին, օգտվելով աշխատաշուկայի անկայունությունից եւ աշխատանք փնտրողների մեծ հոսքից, դիմումատուից հետաքրքրվում է, թե նվազագույն ինչ վարձատրությամբ կհամաձայնի աշխատել, երբ նրան չի պարզաբանում ու ներկայացնում կատարվելիք աշխատանքի բնույթն ու բարդությունը, դրա վրա ծախսվելիք իրական ժամանակն ու ներուժը։ Իսկ դիմումատուն՝ նկատի առնելով մրցակցությունը, զգուշանում է պահանջներ ներկայացնելուց, ինչի պատճառով էլ անհավասար պայմաններով, ակամա, գործարքի մեջ է մտնում գործատուի հետ՝ մնալով շարունակական կախյալ վիճակում՝ բոլոր առումներով՝ թե՛ գործատուից աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ու պարագաներ պահանջելու, թե՛ աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն եւ թե՛ ձեռք բերված պրոֆեսիոնալիզմի մակարդակով իրեն վերաբերվելու ու գնահատելու։ Դրա հետեւանքով աշխատողը չի կարողանում եւ չի էլ շահագրգռվում ողջ պոտենցիալով դրսեւորվել, ինչի պատճառով էլ ստեղծվում է փոխադարձ անվստահության մթնոլորտ, անկայուն վիճակ, եւ, ինչպես գործատուն՝ շարունակ նոր աշխատող, այնպես էլ աշխատակիցն է շարունակ այլ աշխատանք փնտրում, ինչը վկայում է ոչ թե շուկայի ճկունության, այլ լճացմա՛ն մասին։
Այս ամենի հետ մեկտեղ, կարեւոր հարց է ծագում՝ ո՞րն է այն սկիզբը, որից սկսվում է աշխատանքային փորձի ձեռքբերումը, եթե որեւէ մեկը չի ցանկանում առաջինը լինել մասնագետին նման հնարավորություն տալու խնդրում։ Մի կողմից՝ պահանջվում է փորձառություն, մյուս կողմից՝ անգամ փորձառուի համար, սահմանվում փորձաշրջան, իսկ արդյունքում՝ աբսուրդային իրավիճակ, ինչն աշխատաշուկայում գոյացնում է մի շիլաշփոթ, երբ գործատուն ու աշխատողը չեն կարողանում միմյանց գտնել ու հասկանալ։ Գործատուն անգիտորեն կորցնում է պոտենցիալ ունակություններ ու հմտություն ունեցող աշխատողի՝ առանց դույզն—ինչ կասկածելու նրա օգտակարությանը, իսկ աշխատանք փնտրողը հաճախ բանավիճելու, ապացուցելու ջանք չի թափում՝ վստահ լինելով, որ, միեւնույն է, իր խոսքը տեղ չի հասնելու, էլ չասած, որ գործատուն նրան նման հնարավորություն չի էլ ընձեռում՝ միանգամից վերջակետ դնելով CV—ի ինչ—որ կետի վրա, դիմողի հետ կենդանի շփումն ավելորդ համարելով։
Միմյանց հետ բանակցելը, աշխատանքի բնույթն ու արդյունքը, նպատակն ու այն իրականացնելու ուղիները քննարկելը դեռեւս բացակայում են գործատու—աշխատող հարաբերություններում կամ այնքան չնչին ու եզակի են, որ դեռեւս որակ չեն կազմում։ Սովորաբար գործատուն թելադրում է, իսկ աշխատողը լուռումունջ կատարում՝ առանց որեւէ դիրքորոշում հայտնելու, անգամ, երբ արմատապես տարբեր մոտեցում ու կարծիք է ունենում առաջադրանքի վերաբերյալ, մինչդեռ աշխատանքի մեջ խորամուխ եղած մասնագետը հաճախ ավելի լավ է պատկերացնում խնդիրը, քան նա, ով պահանջում է իրականացնել այն։ Գործի վերաբերյալ նման մոտեցումը վկայում է այն մասին, որ գործատուն առավել շահագրգռված է ունենալ հնազանդ, քան արդյունավետ, որակյալ աշխատող, ինչը չի տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակներում։
Եզրակացությունն այնքան էլ մխիթարական չէ՝ կա՛մ գործատուին չեն հետաքրքրում օրինական ճանապարհով աշխատանք փնտրողները, եւ նա ձեւականորեն է հայտարարություն տարածում՝ աչքի տակ ունենալով արդեն իսկ ընտրված, ծանոթ թեկնածուին, կա՛մ գործատուն ինքը հասուն չէ աշխատանք առաջարկելու հարցում, կա՛մ արհամարհում է աշխատողին ընդհանրապես, ինչի հետեւանքով ինչ—որ կերպ ձեւավորված կամ չձեւավորված կամ ձեւավորման փուլում գտնվող աշխատաշուկան չի կայանում որպես մշակութային արժեք կրող համակարգ, առանց որի դժվար է պատկերացնել երկրի ու հասարակության զարգացման առաջընթացը որեւէ ասպարեզում։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

20-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO