Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ուշագրավ գործեր «Սասնա ծռեր» էպոսից

ՀԱՊ-ը «Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդես է բացում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում՝ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում այսօր կբացվի «Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը, որում ցուցադրված կլինեն գեղանկարչական ու գրաֆիկական շուրջ 50 աշխատանք, առանձնատիպեր, կաղապարներ (կլիշե), էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, գլխատողեր, անվանաթերթեր, ինչպես նաեւ 1000-ամյակի միջոցառումների արձագանքները մամուլում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն—թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից։
ՀԱՊ հայ գեղանկարի բաժնի աշխատակից, ցուցադրության համադրող Զարուհի Դիլանյանն այս առիթով «ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով ցուցահանդեսին՝ ասաց, որ հայոց հազարամյա պատմության խորքերում ծնունդ առած «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը վերջնականապես ձեւավորվել է 7—9—րդ դարերում, ժողովրդի բանավոր զրույցներում պահպանվել են դրվագներ, ստեղծվել թշնամու դեմ արդար պայքարի ելած հավաքական կերպարներ, որոնցից ամենակատարյալը Սասունցի Դավիթն է։ «Առաջին անգամ էպոսի պատումներից մեկը 1873 թ. գրի է առել եւ հրապարակել բանագետ Գարեգին Սրվանձտյանցը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Բանահավաքչական մեծ աշխատանքներ է ծավալել նաեւ Մանուկ Աբեղյանը՝ 1889—ին գրառելով մեկ այլ տարբերակ։ Հայ ազգային էպոսը տասնամյակներ անց հարստացել ու հղկվել է՝ արժանանալով լայն ճանաչման։ Այդ գործում անգնահատելի է աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու դերը, որի նախաձեռնությամբ 1939 թ. Երեւանում մեծ շուքով նշվել է «Սասունցի Դավիթ» էպոսի ստեղծման 1000—ամյա հոբելյանը։ Նա էպոսագետների խմբի հետ կազմել է 60 պատումների համահավաք բնագիրը եւ հրատարակել՝ հեղինակելով առաջաբանը»,–ասաց նա։
Զ. Դիլանյանն ապա հավելեց, որ այս նշանակալից հոբելյանի առթիվ կազմակերպվել են տարբեր միջոցառումներ. «Սասունցի Դավթի դարաշրջանը» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են արվեստագետների՝ էպոսին նվիրված աշխատանքները, ցուցադրվել են այդ ժամանակաշրջանին առնչվող նյութեր։ 2019 թվականին լրանում է ազգային էպոսի 1000—ամյակի տոնակատարությունների 80—ամյակը։ Այդ առիթով Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն—թանգարանը ներկայացնում է «Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» ցուցահանդեսը, որը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել էպոսի թեմաներով արվեստի գործերին՝ եւս մեկ անգամ կարեւորելով նրա դերն ու տեղը հայ ժողովրդի կյանքում»։ Դիլանյանի խոսքով՝ հայ նկարիչներից շատերն են ոգեշնչվել էպոսի հերոսական պատումներով ու կերպարներով։
Յուրաքանչյուր արվեստագետ հանդես է գալիս էպոսի ուրույն մեկնաբանությամբ։ Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի եւ այլոց գործերում կերպարներն առանձնանում են տարբեր գեղարվեստական լուծումներով, սակայն բոլորին միավորում է հայոց դյուցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումը։ «Հանրածանոթ գործերի շարքում առաջին անգամ են ցուցադրվում նկարիչ Ռազմիկ Հակոբյանի (1941—1999) օֆորտները։ Ցուցահանդեսն ունի ճանաչողական մեծ նշանակություն։ Նմանատիպ ամեն հոբելյան թարմացնում է մեր պատմական հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային արժեքների պահպանման գործում մեր մեծ երախտավորներին»,–ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ Էպոսի հազարամյա հոբելյանի շրջանակներում տոնակատարության կազմակերպչական հարցերը համակարգող հանձնաժողովի պատվերով Լենինգրադի Լոմոնոսովի անվան հախճապակու գործարանում պատրաստվել են մեծ քանակությամբ գավաթներ, սկուտեղներ՝ էպոսին առնչվող բազմապիսի դրվագներով զարդանկարված։
«Ռուս նկարիչ Միխայիլ Մոխի (1911—1978) նկարազարդումներով սկուտեղները, որոնք Հովսեփ Օրբելու շնորհիվ համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն, այժմ իրենց արժանի տեղն ունեն այս ցուցահանդեսում»,–ասաց Դիլանյանը։

20-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO