Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Տիկնիկ, համակարգիչ, հեռուստացույց…

Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներն իրենց ցանկությունները հայտնեցին Աննա Հակոբյանին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» ե «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեկ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինայի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ այցելել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Աննա Հակոբյանը եւ դեսպանը շնորհավորել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների գալիք Ամանորը։ Հյուրերը փոքրիկների հետ միասին դիտել են Ամանորի գեղեցիկ ներկայացում, այնուհետեւ հանդիսավոր կերպով վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը։ Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել Ամանորի նվերները։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ վարչապետի տիկինն այսօր կենտրոնում արյան դոնոր է լինելու։  Իսկ միջոցառման վերաբերյալ Դեմիրճյանն ասաց, որ ուզում են՝ երեխաները հավատան հրաշքին։ Նա ինքն էլ հավատում է, որ հրաշքներն իրականություն են դառնալու, եւ կենտրոնում բուժում ստացող երեխաներն ի վերջո բուժվելու ու տուն են  գնալու։ Բայց մինչ այդ նրանք հիվանդանոցի ու հիվանդասենյակների պատուհաններից հետեւեցին բակում տեղադրված տոնածառի լույսերի միացման արարողությանն ու իրենց ցանկությունները հայտնեցին Աննա Հակոբյանին։
Հեռուստացույց, թութակ, համակարգիչ… Ա. Հակոբյանը խոստացավ՝ բոլորի ցանկությունները կիրականանան։ Երեխաներից մեկն էլ ոտքի կանգնելով՝ ասաց, որ իր հասակի տիկնիկ է ուզում՝ դա մի Ձմեռ պապից, երկրորդից էլ հավաքածու է ուզել։
Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ նախատոնական այս օրերին ուրախ է ներկա գտնվել այդ միջոցառմանը։ Իսկ երեխաներին առաջին հերթին մաղթեց առողջություն ու բարձր տրամադրություն. «Թող որ այդ տրամադրությունն ուղեկցի գալիք տարվա ողջ ընթացքում»։
Երեխաները, իսկապես, ուրախ էին։ Բայց ահա նրանց ծնողները գաղտնի՝ երեխաների աչքերից հեռու, արցունքներն էին սրբում՝ շարունակելով ոգեւորել նրանց ու վայրկյաններն անմահացնել տեսաֆոտոխցիկներով։

20-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO