Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգությունը համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։
Իր խոսքում վարչապետը նշել է. «Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգությունը համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը։ Մենք երկրի անվտանգությունն ապահովող մի քանի ինստիտուտներ, կառույցներ ունենք, եւ այդ կարեւոր կառույցներից մեկն Ազգային անվտանգության ծառայությունն է։ Որպես վարչապետ կարող եմ արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրը։
Գիտեք, շատ է խոսվում ԱԱԾ հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել մի բան, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, եթե չասենք մեծ մասը, եթե չասենք հսկայական մասը, անտեսանելի է հանրության համար։ Անվտանգությունն այն երեւույթներից է, որի ներկայությունը հաճախ չի նկատվում եւ սովորաբար չի նկատվում։ Եվ երբ անվտանգությունը կա, սովորաբար այդ անվտանգության առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետեւ դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է եւ ինքնին պետք է լինի։ Այն, որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար, բոլորը հանում են իրենց թրերը եւ հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ։ Ես ուզում եմ այս առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ԱԱԾ—ին, նրա բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ծառայության համար»։
Վարչապետը ցավով է նշել, որ Հայատանի Հանրապետությունը դեռեւս այնպիսի անվտանգային միջավայրում չէ, որպեսզի հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները, անվտանգության ներկայությունը։ «Մենք, ցավոք, գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը շատ բարդ է, որտեղ իրավիճակը պարբերաբար սրվում է։ Մենք անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու, ընդ որում՝ կապված նաեւ միջազգային, տարածաշրջանային իրավիճակի հետ, սկսած ահաբեկչության, մեր սահմանների անվտանգության մարտահրավերներից եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսօր, ամենավերջին տվյալներով, Հայատանի Հանրապետությունը տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում։ Եվ, պատկերացնո՞ւմ եք, հակամարտություն ունեցող, չորս սահմանից 2 փակ սահման ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների շարքում։ Սրանք բաներ են, որոնք, ցավոք, շատ դեպքերում չի նկատվում։
Եվ ես այսօր այս ամբիոնից հարկ եմ համարում մեր ուշադրությունը հրավիրել այս կարեւորագույն փաստի վրա։ Եվ այս է պատճառը, որ ես շնորհակալություն եմ հայտնում ԱԱԾ—ին, իհարկե նրա բոլոր ծառայողներին, որպեսզի անարդար չհնչի, նաեւ մեր երկրի անվտանգությունն ապահովող մյուս կառույցներին՝ զինված ուժերին, ոստիկանությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ, ընհանրապես, մեր իրավապահ համակարգին։ Սա չի նշանակում, թե համարում եմ, որ ԱԱԾ—ն կամ որեւէ մարմին ընդհանրապես անթերի է աշխատում։ Եվ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք մեր երկրի պետական ինստիտուտների աշխատանքի կատարելագործումը, որակի բարձրացումը համարում ենք կարեւորագույն առաջնահերթություն, եւ որեւէ կասկած չկա, որ մենք այս ուղղությամբ հետեւողականորեն առաջ ենք շարժվելու»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ, դիտարկումներ են եղել, թե ինչքանով է ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում ԱԱԾ—ին, այն ԱԱԾ—ին, որը գործել է այն ժամանակներում նաեւ, երբ ինքը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կագավիճակում։ «Պատմությունը բոլորիս է հայտնի, բայց ուզում եմ մի այսպիսի բան ասել, որը, կարծում եմ, որպես արձանագրում շատ կարեւոր է. բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում ԱԱԾ—ն, աշխատում է տարբեր պայմաններում, տարբեր միջավայրերում։ Բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ—ն իր գործունեության հասկանալի նրբություններով երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում։ Եվ ես, այո՛, նաեւ այդ պատճառով, այո՛, նաեւ այսօր՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որովհետեւ դա նաեւ իմ պատկերացումն է, որ ԱԱԾ—ն չպիտի լինի որեւէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն։
Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է նաեւ, որ մենք առաջիկա տարիներին շատ հավասարակշռված քայլերով այնպիսի բարեփոխումներ իրականացնենք ԱԱԾ—ում, որ նրա գործունեությունը դառնա առավել արդյունավետ։ Եվ, մասնավորապես, այո՛, ես համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ ժամանակի ընթացքում ԱԱԾ—ն գուցե ավելի պակաս ջանք պիտի գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետեւ դրա համար պետք է ձեւավորվեն առավել արդյունավետ ինստիտուտներ, եւ ԱԱԾ—ն պետք է կենտրոնանա մասնավորապես հակահետախուզության խնդիրների վրա, պետք է կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վրա, պետք է կենտրոնանա սահմանադրական կարգի պահպանության եւ բռնության բացառման խնդիրների վրա։
Հարգելի՛ ներկաներ, չափազանց կարեւոր է, որ մենք հետեւողականորեն կարողանանք պայմաններ ստեղծել ԱԱԾ առավել արդյունավետ գործունեության համար։ Բազմաթիվ ասպեկտներ կան, որոնց մասին, համոզված եմ, ընդհանրապես չեն էլ խոսում։ Իսկ ի՞նչ հոգեբանական ծանրաբեռնվածության են ենթարկվում ԱԱԾ աշխատակիցներն իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում, ինչքանո՞վ են նրանք պաշտպանված այդ հոգեբանական բեռնվածության եւ գերբեռնվածության արդյունքում առաջ եկող հետեւանքներից՝ սոցիալական, առողջական, եւ այդպես շարունակ։ Ուզում եմ ընդգծել, երբ ասում եմ, որ պետք է ԱԱԾ գործունեության պայմանները լինեն առավել արդյունավետ, նաեւ սա նկատի ունեմ, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է նաեւ իրենց ծառայությանը համարժեք սոցիալական եւ հոգեբանական պաշտպանվածության որոշակի մեխանիզմներ եւ երաշխիքներ ունենան։ Սա կարեւորագույն նրբություններից մեկն է, որի համատեքստում մենք պատկերացնում ենք այս ինստիտուտի հետագա զարգացումը։
Մեր անվտանգությունն ամուր ձեռքերում է, մեր անվտանգությունը հուսալի ձեռքերում է, եւ այդ հուսալիությունն ու ամրությունը պետք է շարունակվի ի շահ Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ ընդհանրապես հայ ժողովրդի եւ մեր պետականությունների, մեր պետությունների»,–նշել է վարչապետ Փաշինյանը։
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են պետական պարգեւներով եւ մեդալներով, վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2—րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Աղաջանյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Շահումյանը, գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանը։
«Արիության» մեդալով պարգեւատրվել են՝ դեպարտամենտի պետ, գեներալ մայոր Եսայի Մկրտչյանը, վարչության պետ, գնդապետ Վահան Թադեւոսյանը, դեպարտամենտի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Նաիրի Մարգարյանը, դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Հրանտ Աղասարյանը, դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ալեքսանյանը, դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Գրիգորյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Գասպարյանը։
Վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ—մայոր Արամ Հակոբյանը, Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ—մայոր Տիգրան Հարությունյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Նարեկ Պողոսյանը, Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Ալչանգյանը։
Վարչապետի շնորհակալագրով պարգեւատրվել են՝ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Համբարձում Վիրաբյանը, Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արթուր Չարչյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը։
Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների եւ անմնացորդ նվիրումի համար Գոհար Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է պատվո շքանշանով։

20-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO