Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՇԽԱՐՀ


«Կուալա Լումպուր 2019»-ը կպառակտի՞ իսլամական աշխարհը

Իրանի եւ Թուրքիայի ռազմավարական շահերը համընթաց չեն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Դեկտեմբերի 18-21-ը Մալայզիայի 94-ամյա վարչապետ Մահաթիր բին Մոհամեդի նախաձեռնությամբ Կուալա Լումպուրում անցկացվում է իսլամական երկրների «Կուալա Լումպուր 2019» գագաթնաժողովը, որին, ըստ մալայզիական տվյալների, մասնակցում է իսլամական 52 երկրի 400 ներկայացուցիչ, ընդ որում՝ 250 օտարերկրյա պաշտոնյաներ, հետազոտողներ, մտավորականներ եւ հոգեւորականներ։ Սակայն արեւմտյան ԶԼՄ-ների համաձայն, որոնցում միջոցառման արձագանքն աննշան է, 20 երկիր է մասնակցում գագաթնաժողովին, թերեւս, այստեղ խոսքը պաշտոնական մակարդակով ներկայության մասին է։ Գագաթնաժողովի նպատակ է հայտարարվել իսլամական աշխարհի գլխավոր հիմնախնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնելը, մահմեդականների վիճակի բարելավմանն օգնելը, իսլամական քաղաքակրթության վերականգնումը եւ իսլամական աշխարհի առաջնորդների, գիտնականների ու մտավորականների համար կապի ցանց ստեղծելը։
Գագաթնաժողովը նախագահում է Մահաթիր Մոհամեդը, պաշտոնական բացումը կատարել է Մալայզիայի արքա Թանկո Աբդուլահը։ Այնուհետեւ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը շեշտել է, թե այսուհետ 1,7 միլիարդ մահմեդականների ճակատագիրը ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների ձեռքում չէ, եւ հավելել, որ աշխարհը շատ ավելի մեծ է այդ հնգյակից։ Նա նշել է, որ ճնշումները՝ հեղաշրջման փորձերը, տնտեսական սպառնալիքներն ու ամբաստանությունները, Թուրքիային չեն լռեցնելու։ Ապա շեշտել է, որ որքան ճնշումները մեծանում են Անկարային լռեցնելու համար, այնքան Թուրքիան ավելի բարձր ձայնով է պահանջում ուշադրության կենտրոնում պահել Պաղեստինի, Գազայի գոտու, Ռուհիջայի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի եւ մյուս հարցերը։ Նա ընդգծել է, որ իսլամական աշխարհի թույլ կողմը որոշումները կյանքի չկոչելն է։
«Կուալա Լումպուր 2019»—ի զարգացում եւ մարտահրավերներ կլոր սեղանի շրջանակներում, որին ներկա էին Էրդողանն ու Մահաթիրը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում նշել է, որ իսլամական աշխարհը մեծ հնարավորություններ ունի, որոնցից ինչպես հարկն է չի օգտվում։ Նա անդրադարձել է նաեւ իսլամական աշխարհում առկա կրոնական տարաձայնություններին, նշել, որ դրանք անհարիր են միակ Աստծուն պաշտողներին։ Ռոհանին շեշտել է, որ այսօր իսլամական երկրների տնտեսական գործունեությունը շատ հաճախ կախված է խոշոր երկրների ապահովագրական ընկերություններից, մինչդեռ իսլամական երկրները կարող են ներդրումներով, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում, ստեղծել ապահովագրական խոշոր ընկերություն եւ ազատվել կախվածությունից։
«Կուալա Լումպուր 2019—ի» շրջանակներում տեղի է ունեցել Ռոհանի—Էրդողան հանդիպումը, որի ընթացքում նրանք կարեւոր քայլ են համարել իսլամական աշխարհի խնդիրները լուծելու առնչությամբ համերաշխություն դրսեւորելու անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Սիրիայի հարցում Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցությունը։ Ռոհանին Իդլիբի հարցում կարեւորել է Սիրիայի իշխանությունների հետ համագործակցելը՝ այդտեղից ահաբեկիչներին հեռացնելու հարցում։ Սա՝ այն դեպքում, երբ Անկարան դեմ է, որ Իդլիբը հայտնվի Դամասկոսի վերահսկողության տակ։
Թեեւ նախօրոք հայտարարվել էր, թե Ինդոնեզիան ու Պակիստանը եւս մասնակցելու են գագաթնաժողովին վարչապետի մակարդակով, բայց դա տեղի չունեցավ։ Պակիստանի վարչապետ Օմրան Խանը, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ—ները, Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո հրաժարվեց մասնակցությունից։ Մահաթիր Մոհամեդը եւս իր ելույթում, անդրադառնալով արաբական աշխարհի բացասական արձագանքներին, ակնարկել է այդ մասին։ Նա շեշտել է, որ գագաթնաժողովի նպատակը որեւէ երկրի մեկուսացնելը չէ, այլ իսլամական աշխարհի համար ընդունելի առաջարկներ ու լուծումներ ներկայացնելը։ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը (OIC) խիստ բացասաբար է արձագանքել «Կուալա Լումպուր 2019—ին»։ OIC—ի գլխավոր քարտուղար Յուսիֆ ալ Ասիմինը, հայտարարել է, թե OIC—ի շրջանակներից դուրս ցանկացած նիստ կամ հավաք թուլացնում է իսլամին ու մահմեդականներին, մասնավորապես՝ ներկա ժամանակում, երբ աշխարհում մեծ է առճակատումների ու բախումների թիվը։
Վերլուծաբաններից շատերի կարծիքով, «Կուալա Լումպուր 2019»—ը հող է նախապատրաստում OIC—ին այլընտրանք ստեղծելու համար, որը դե ֆակտո Սաուդյան Արաբիան է ղեկավարում, եւ դրա մշտական գրասենյակն էլ գտնվում է այդ երկրում։ Այս առնչությամբ Մալայզիայի վարչապետի գրասենյակը, հանդես գալով հայտարարությամբ, հերքել է նման մեկնաբանությունները։ Մինչդեռ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը դեկտեմբերի 19—ին անդրադառնալով «Կուալա Լումպուր 2019—ին»՝ շեշտել է, թե Իրանի, Թուրքիայի նախագահներն ու Կատարի էմիրը Կուալա Լումպուրում են, որպեսզի Մալայզիայի վարչապետի նախաձեռնությամբ իսլամական աշխարհում նոր կոալիցիա հիմնադրեն եւ այդպիսով պայքարեն աշխարհում միակողմանիության դեմ։ Վերլուծականում նշվում է, որ նախորդ կազմակերպություններն անարդյունավետ են եղել, ինչն ակնարկ է OIC—ի հասցեին՝ շեշտելով, որ «Կուալա Լումպուր 2019»—ը տարածաշրջանային նոր կարգի ձայն է Մալայզիայից։ Թեեւ արաբական աշխարհը հիմնականում չի ողջունել «Կուալա Լումպուր 2019»—ը, սակայն առավել խիստ ու զայրալից է Պարսից ծոցի երկրների հակազդեցությունը։ Նրանք շեշտում են, որ Էր Ռիադի բացակայությամբ ցանկացած նիստ ու հավաք դատապարտված է ի սկզբանե։
57 անդամ ունեցող OIC—ի գործունեությունն անարդյունավետ է, քանի որ անդամ երկրների ազգային, ռազմավարական շահերը ոչ միայն համընթաց չեն, այլեւ առկա են լուրջ տարաձայնություններ եւ հակամարտություններ որոշ երկրների միջեւ։ Սակայն «Կուալա Լումպուր 2019»—ը եւս չի կարող արդյունավետ լինել՝ հաշվի առնելով Իրանի եւ Թուրքիայի ռազմավարական շահերի ոչ համընթաց լինելը, նրանց միջեւ առկա մրցակցությունը եւ այլն։

21-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO