Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

Նա կոչ արեց զերծ մնալ արտաֆուտբոլային շահարկումներից եւ առաջնորդվել միայն ֆուտբոլի շահերով

Երեկ հայտարարվածի համաձայն՝ տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի եւ գործկոմի ընտրությունները։ Ձայների մեծամասնությամբ կազմակերպության ղեկավար ընտրվեց մինչ այդ ֆեդերացիայի փոխնախագահի եւ գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանը։ Նախագահի մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանը վերապահումներ ունի գործընթացի վերաբերյալ, սակայն նշեց, որ շարունակելու է գործունեությունը հայկական ֆուտբոլում։
Փոխադարձ մեղադրանքներով ուղեկցված ընտրարշավի արձագանքները հնչեցին նաեւ երեկվա ժողովի ընթացքում։ Առաջին լարվածությունն առաջացավ, երբ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ներկայացուցիչը եւ Թովմաս Գրիգորյանը խնդրեցին պարզաբանել, թե որքանով է ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանում ժողովի նախագահությունն առանց քննարկման ֆեդերացիայի Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանին փոխանցելը։ Վերջինս եւ ֆեդերացիայի իրավաբանական բաժնի ներկայացուցիչը ներկայացրեցին պարզաբանումներ, բայց դրանք, կարծես, համոզիչ չէին հարցի հասցեատերերի համար։
Ինչեւէ, ժողովը շարունակեց աշխատանքները։ Որոշվեց անցկացնել փակ ընտրություններ։ Մինչ այդ, պատվիրակները հաստատեցին 9 հասարակական կազմակերպությունների անդամակցությունը ՀՖՖ—ին կասեցնելու մասին՝ ՀՖՖ գործկոմի ավելի վաղ ընդունած որոշումը։ Հետագայում Թովմաս Գրիգորյանը հայտարարեց, որ այդ պատճառով ինքը զրկվեց 7 ձայնից։ Կասեցվածների թվում էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն պատկանող «Նորացված Փյունիկ» կազմակերպությունը, որը գործկոմի անդամ էր առաջադրել Հենրիկ Մխիթարյանի մորը՝ երկար տարիներ ֆեդերացիայում աշխատած Մարինա Թաշչյանի թեկնածությունը։ Վերջինս ընտրությունները որակեց «խայտառակ շոու»։
Քվեարկությանը ներկայացել էին ժողովի 25 անդամներից 24—ը. բացակայում էր «Լոկոմոտիվ» հ/կ—ի պատվիրակը։ Ձայների 13/7 հարաբերակցությամբ ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Եվս 3 թերթիկ համարվեց անվավեր։ Ընտրվեցին նաեւ գործկոմի 16 անդամները։
Միջոցառման ավարտին հրավիրած ճեպազրույցում Ա. Մելիքբեկյանն անդրադառնալով Մ. Թաշչյանի հայտարարությունը՝ նշեց, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները մրցակցային էին, ինչն ինքնին շատ դրական գործընթաց է։ «Բոլորին հարգում եմ եւ պատրաստ եմ աշխատել նրանց հետ։ Իմ դեմ կամ մյուս թեկնածուի օգտին արտահայտվելն ամենեւին էլ չի նշանակում, որ դա պետք է որեւէ անջրպետ առաջացնի հայկական ֆուտբոլում։ Երբեք չեմ ունեցել ակումբային շահեր եւ սպասարկելու եմ բոլոր ակումբների ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի շահերը»,–նշեց նա՝ բացառելով, որ այդ տարաձայնությունների պատճառով Հենրիկ Մխիթարյանը կարող է չհրավիրվել հավաքական։
ՀՖՖ նորընտիր նախագահը շեշտեց, որ ընտրարշավի ընթացքում հիմնականում խոսել է ծրագրերից՝ մարզչական ազգային ծրագրի, մարզաձեւի զարգացման իր ռազմավարության, պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա ստեղծելու մասին։ «Պատրաստվում եմ ստեղծել մարզերում ֆուտբոլի զարգացմանն ուղղված հիմնադրամ։ Նաեւ ցանկանում եմ ֆուտբոլիստների արհմիություն ստեղծել, քանզի կան գործող ֆուտբոլիստներին եւ ակումբներին մշտապես խանգարող իրավական հարցեր։ Մեր մոտեցումներն ամրագրված են մարզաձեւի զարգացման ռազմավարությունում։ Դա առաջին հերթին Հայաստանում ֆուտբոլ խաղացող մարդկանց քանակի ավելացումն է, ֆուտբոլի տարբեր տեսակների զարգացումը։ Մասնավորապես, սկսել ենք կույրերի ֆուտբոլը զարգացնելու նախագիծ, մտադիր ենք զարկ տալ նաեւ լողափնյա ֆուտբոլին։ Եթե որեւէ ծրագիր իրագործենք մինչեւ 2025 թվականը, ապա կթարմացնենք մեր ռազմավարությունը։ Շատ կարեւոր է ենթակառուցվածքների զարգացումը, որակավորում ունեցող մարզիչների քանակի ավելացումը եւ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը»,– մասնավորապես ասաց Արմեն Մելիքբեկյանը։ Միաժամանակ, նա կոչ արեց զերծ մնալ արտաֆուտբոլային շահարկումներից եւ խոսել միայն ֆուտբոլի մասին, քանզի, ըստ նրա, այսօր նախադրյալներ կան, որ հայկական ֆուտբոլը վերջապես հասնի նոր մակարդակի։
Բանախոսն ավելացրեց, որ պատրաստ է աշխատել գործկոմի հետ, որն, իր համոզմամբ կառուցողական է լինելու։ «Ունենալու ենք բաց քննարկումներ, եւ գործկոմի յուրաքանչյուր նիստից հետո պատրաստ եմ քննարկած հարցերը ներկայացնել լրագրողներին։ Բոլոր գործընթացները պետք է լինեն թափանցիկ, եւ պատրաստ եմ այդ սկզբունքով աշխատել ներկայիս գործկոմի հետ ու հաճախակի շփվել լրագրողների հետ»,–նշեց Արմեն Մելիքբեկյանը։
Նա հավելեց, որ մշտապես շփվում է Դենիս Ջորկայեֆի հետ եւ ճշգրտում համագործակցության ձեւաչափը։ Հայտնի դարձավ նաեւ, որ ՀՖՖ աշխատանքներին կարող են ներգրավվել Խորեն Հովհաննիսյանը եւ հայրենի ֆուտբոլի մյուս վետերանները։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

24-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO