Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Խոշոր եղջերավորներն էլ գծիկավոր կոդով կհամարակալվեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն 1.44 մլրդ դրամ է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունն ուզում է այնպես անել, որ խոշոր եղջերավոր կենդանիները (ԽԵԿ) համարակալվեն եւ հաշվառվեն։ Ու համապատասխան որոշման նախագիծ է մշակել (մշակել են նաեւ Սննդի անվտանգության տեսչական մարմինն ու «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը)՝ դրա ընդունումը պայմանավորելով մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ եւն) պայքարի արդյունավետության, սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման եւ ազգաբնակչությանը որակյալ մթերք մատակարարելու եւ այլ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Բացի այդ՝ համոզված է, որ կենտրոնացված տվյալների բազայի ձեւավորումը գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծման ու կայացման նախադրյալներ կստեղծի՝ լրացուցիչ խթան լինելով անասնապահության զարգացման համար։
Այժմ մեր երկրում համարակալված եւ հաշվառված են միայն Հայաստան ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաեւ արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։
Բայց մեր երկրում ԽԵԿ—երի համարակալման ծրագիր եղել է։ 2012թ. Վայոց ձորի մարզում ԽԵԿ համարակալման, գրանցման եւ անձնագրավորման փորձնական ծրագիր է արվել, որի շրջանակներում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը։ Սակայն համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ «ԱՆԻ ՊԱՍ»—ը չի գործում։
Ինչեւէ, այժմ նախատեսվում է ԽԵԿ—ը համարակալել, հաշվառել, տեղեկատվական էլեկտրոնային բազա ստեղծել եւ տվյալները պահպանել։ Մեկնարկը տրվելու է 2020թ.։ Լինելու է շարունակական։ Իսկ մեկնարկային տարում կհամարակալվի եւ կհաշվառվի Հայաստանի ամբողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ—ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան։
Ընդհանուր առմամբ՝ 2020—2023թթ. պետական պատվերի հաշվին կհամարակալվի եւ կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ։ Եթե ԽԵԿ—երի համարակալման ու հաշվառման ծրագիրը հաստատվի, ապա պետբյուջեից ընդհանուր առմամբ 1 440 մլն դրամի չափով հատկացում է նախատեսվում։
Նախագիծը մշակողները էլի պատճառներ են նշում, թե ինչու է անհրաժեշտ հաշվառման եւ համարակալման համակարգը։
Բանն այն է, որ 2018թ. անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ դրամը բաժին է ընկնում տավարաբուծությունից ստացված արտադրանքին։ Ներկայումս անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է վիճակագրական կոմիտեն։ Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը ընդամենը տարին մեկ անգամ է արվում, եւ տարեսկզբին հաշվառված ու տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի մեջեւ անհամապատասխանություններ են ի հայտ գալիս։ Ու հաշվի առնելով, որ մեր երկրում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ավելի քան 85 տոկոսը սննդամթերք է (միս, կաթ), որի զգալի մասը ապահովում է տավարաբուծությունը, «ապա եղած ԽԵԿ—ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության տիրապետումն ու կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն ամենաառանցքային գործոնն են կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործընթացում։ Հասկանալի է՝ դրան կարելի է հասնել հաշվառման ու համարակալման համակարգի գործարկման միջոցով»։
Ի՞նչ ունենք հիմա։ Եթե համառոտ, ապա՝ 2019թ. հունվարի 1—ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 571.9 հազար գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ շուրջ 254.0 հազար գլուխ կովեր, որի 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում։
ԽԵԿ—ի համարակալմանը կհաջորդի մանր եղջերավորների համարակալումը։ ԽԵԿ—ի համարակալման գործընթացը կվերահսկի, «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը կսպասարկի եւ մուտքագրված տվյալները կպահպանի ՍԱՏՄ—ն։
Ծրագրի մեկնարկային՝ 2020թ. համար անհրաժեշտ ականջապիտակների քանակը շուրջ 40 տոկոսով գերազանցում է հանրապետությունում հաշվառված ԽԵԿ—ի գլխաքանակի թվին։
ԽԵԿ—ի համարը տեղեկություն կպարունակի կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ։ Իսկ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակի վրա նշված գծիկավոր կոդի միջոցով։
Մեկնարկային տարում ամբողջ ԽԵԿ—ի գլխաքանակը համարակալելու, հաշվառելու եւ ամբողջական ելակետային տեղեկատվական բազա ստեղծելու նկատառումներից ելնելով՝ գործընթացը կիրականացվի լուծարման գործընթացում գտնվող «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ—ում, ՍԱՏՄ—ում, համայնքը սպասարկող անասնաբույժների (համայնքապետարաններում) մոտ եղած տեղեկատվության հիման վրա։ Սակայն հետագայում ԽԵԿ—ի համարակալման եւ հաշվառման գործընթացը կնախաձեռնեն տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ովքեր 7 օրվա ընթացքում անասնաբուժական պարտադիր եւ ԽԵԿ—ի համարակալման ու հաշվառման միջոցառումներ իրականացնող խմբին կամ համայնքը սպասարկող անասնաբույժին կամ համայնքապետարան կներկայացնեն տեղեկատվություն՝ հայտ, իրենց մոտ եղած ԽԵԿ—ի վերաբերյալ (ծնված կենդանի, համարի կորուստ, անընթեռնելի ականջապիտակ եւն)։
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորմանը։ Ինչպես ասացինք, ծրագրի ֆինանսավորումը պետբյուջեի միջոցներով է արվելու։ Ընդհանուր բյուջեն՝ 1.44 մլրդ դրամ՝ 2020—2023թթ. համար։ 2020թ. մեկնարկի համար կպահանջվի շուրջ 750 մլն դրամ։
Կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար ծրագրի շրջանակներում ձեռք բերվող մեկ ականջապիտակի հաշվարկային արժեք է ընդունվել 315 դրամը, դակիչինը՝ 8.000 դրամը, գրանցամատյանինը՝ 3 000 դրամը։ Միաժամանակ մեկ գլուխ ԽԵԿ—ի համարակալման եւ հաշվառման ծառայության ծախս է ընդունվել 300 դրամը։
Ի դեպ, ծրագրի բյուջեում անհրաժեշտ թվային տեխնիկայի (համակարգիչներ, տպիչներ, գծիկավոր կոդ կարդացող սարքեր) գնման ֆինանսական միջոցներ ներառված չեն։

24-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO