Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Արհեստական բանականության կենտրոն կստեղծվի

Ոլորտում ներդրումներ ներգրավելու համար բանակցություններ են տարվում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ռազմավարության նախագիծը, որ 2020-2025թթ. անելիքներն է նախանշում, 18 առաջնահերթ ոլորտներ է սահմանել, որոնցից են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, նանոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, ավիատիեզերական տեխնոլոգիաները։ Փորձեցինք հասկանալ՝ ինչ է արվելու այս ոլորտներում։
Թե վերջին 10 տարում, այսպես ասենք, աշխարհն ինչի է հասել արհեստական բանականությամբ, ընդհանուր գծերով շատերս գիտենք։ Ինձ, եթե անկեղծ լինեմ, այն ինչքան զարմանք, նույնքան վախ է ներարկում։ Բայց դե աշխարհը զարգանում է, Հայաստանն էլ անմասն չպետք է մնա։ Հայաստանի համար, ըստ ԲՏԱ նախարարության, նման տեխնոլոգիաները մեծ կարեւորություն ունեն, քանի որ դրանք թույլ են տալիս համեմատաբար քիչ ռեսուրս ծախսելով ստանալ ավելի մեծ արդյունք՝ օգտագործելով «խելացի» համակարգեր։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարդուն՝ կրկնվող, միատար եւ մեծ ծավալի աշխատանքներում՝ ազատելով մարդկային ռեսուրսը ավելի բարդ մտավոր աշխատանքների համար, որոնք մարդն ավելի լավ է կարողանում անել, քան որեւէ այլ համակարգ։ Պետական նույն կառույցի պնդմամբ, Հայաստանում արդեն բավականաչափ զարգացած են արհեստական բանականության, մասնավորապես՝ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները։ Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ստեղծում են հաջողված եւ արդեն մեծ ներդրումներ ներգրաված արտադրանք։ Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք մատուցում են ինժեներական ծառայություններ՝ իրենց պատվիրատուների խնդիրների լուծման համար արհեստական բանականության կիրառմամբ։ Բայց ինչպես եւ ՏՏ ոլորտում, այս կազմակերպությունները նույնպես մեծամասամբ արտահանում են իրենց ծառայությունները։
ԲՏԱ նախարարությունն առանձին կարեւորություն է տալիս արհեստական բանականության տեխնոլոգիաներին՝ հաշվի առնելով դրանց անվտանգության ոլորտում ունեցած ներուժը։ Նախարարությունը ծրագրում է ԿԳՄՍ նախարարության հետ, ոլորտի մասնագետների ներգրավմամբ, իրականացնել առանձին կրթական ծրագրեր՝ արդի արհեստական բանականության ուղղվածության կրթական ծրագրերի բարելավման ու ՀՀ կրթական ծրագրերում դրանց ավելացման ուղղությամբ։
Նաեւ՝ նախարարությունը, ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ համատեղ, ծրագրել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի կազմում «Արհեստական բանականության կենտրոն» ստեղծել։ Այս կենտրոնում կստեղծվեն համապատասխան պայմաններ ու կապահովվեն տեխնիկական միջոցներ՝ արհեստական բանականության ոլորտում կրթական ու հետազոտական ծրագրեր իրականացնելու համար։ Կենտրոնում կտեղակայվի գերհամակարգիչ, որն օգտագործելով մեծ ծավալի տվյալներ եւ հզորություններ, թույլ կտա իրականացնել մեքենայական ուսուցում։
Իբրեւ, գոնե այս պահի դրությամբ ամփոփում, տեղեկացնենք, որ արհեստական բանականության ոլորտում առավել մեծ ներդրումներ ներգրավելու համար բանակցություններ են տարվում միջազգային տարբեր գործընկերների հետ։
Գանք նանոտեխնոլոգիական ոլորտին։
Պարզվում է՝ մենք այստեղ էլ արված ու արվելիք գործեր ունենք։ Ընդհանրապես նանոտեխնոլոգիական արտադրանքի օրինակներ են գերարագ համակարգիչները, մարտկոցները, նանոկոմպոզիտները, բիոչիպերը, բարձր ՕԳԳ—ով արեգակնային տարրերը եւ այլն։ Հայաստանում նանոտեխնոլոգիական ոլորտում կան գործող մի քանի կազմակերպություններ եւ հետազոտական խմբեր։ ԲՏԱ նախարարությունն ուզում է ստեղծել «Ազգային նանոտեխնոլոգիական կենտրոն», որտեղ հնարավորություն կընձեռնվի համախմբել ոլորտի բոլոր շահառուներին, ներդրումներ գրավել ոլորտի զարգացման համար, ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելով արդի գիտատեխնիկական սարքավորումներով եւ նյութերով, ինչպես նաեւ խթանել համաշխարհային չափանիշներին համապատասխան նոր, գիտական արտադրանքի մշակմանը, դրա սերիական արտադրության կազմակերպմանն ու շուկայական փորձարկմանը։
Անդրադառնանք այն հարցին, թե ինչու է ԲՏԱ նախարարությունն ուզում զարգացնել ռոբոտաշինությունը։ Որովհետեւ բացի գիտահետազոտական մեծ կարեւորությունից, ռոբոտաշինությունը էական դեր ունի երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության բարձրացման հարցում։ Զարգացած ռոբոտաշինությունը թույլ կտա Հայաստանում ավտոմատացնել արդյունաբերությունը։ Ի դեպ, անվտանգության ոլորտում արդեն ակտիվորեն օգտագործվում են տարատեսակ ռոբոտներ։ Այս ոլորտում արդեն մեծ պահանջարկ կա որակյալ մասնագետների։ Պատկան կառույցն ուշադրության կենտրոնում կպահի մեր երկրում ռոբոտաշինությունը՝ աջակցելով կրթական ծրագրերին եւ ապահովելով այդ տեխնոլոգիաների կիրառությունը ռազմարդյունաբերական եւ այլ ոլորտներում։
Մյուս ոլորտը կիբեռանվտանգությունն է։ Նույն կառույցի գնահատմամբ, Հայաստանը, լինելով ՏՏ ոլորտում տարածաշրջանի զարգացած երկրներից, զգալիորեն զիջում է դիրքերը կիբեռանվտանգության բնագավառում։ Կիբեռանվտանգության ապահովումը հավասարապես կարեւոր է թե՛ պետական կառույցների եւ թե՛ մասնավոր կազմակերպությունների համար։ Կիբեռավտանգության հիմնական խնդիրներն են՝ պետական ու մասնավոր թվային համակարգերի անխափանությունը, տվյալների պաշտպանությունն ու հասանելիությունը բացառապես դրանց տնօրինողներին։
Այնպես որ, «Արհեստական բանականության կենտրոնից» ու «Ազգային նանոտեխնոլոգիական կենտրոնից» զատ «Կիբեռանվտանգության ազգային կենտրոն» էլ կստեղծվի։ Այն կիրականացնի կրթական եւ հետազոտական ծրագրեր, կմշակի գործիքակազմ՝ ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։
Ինչ վերաբերում է ավիատիեզերական տեխնոլոգիաներին, ապա դրանք կարող են կիրառվել գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների վերահսկման, կապի տեխնոլոգիաների զարգացման, քարտեզագրման, պաշտպանական եւ բազմաթիվ այլ նպատակներով։ Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացումն ու այդ ոլորտում գործունեության խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլեւ ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կդառնա, որ տեսանելի ապագայում Հայաստանում ձեւավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների նոր սերունդ, ինչն էլ մեզ հնարավորություն կտա սեփական տիեզերական ծրագրեր անել։

24-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO