Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՅԼՔ...


Առաջին օրգանական գինին կներկայացվի միջազգային ցուցահանդեսում

Ինչպիսի՞ն կլինեն շուկայում սպառման ծավալներն ու պահանջարկը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Գինու մշակույթն օրեցօր զարգանում է, եւ աշխարհում առավել տարածվում է օրգանական գինեգործությունը։ Ինչու՞ օրգանական, քանի որ այն, ի տարբերություն ավանդական գինեգործության, արտադրվում է առանց քիմիկատների մշակված խաղողից։ Այսինքն, նախ պետք է օրգանական խաղողագործություն սկսել, ապա միայն հումքը օրգանական գինու վերածել։ Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ—ում, բավական մեծ է օրգանական գինու սպառման պահանջարկը, քանի որ այն, օրգանական հումքից պատրաստված լինելով, օգտակար է առողջությանը եւ, լինելով ոգելից խմիչք, չի պարունակում առողջությունը վտանգող որեւիցե տարր։
Վայոց ձորի Արենի համայնքում երեք տարի է՝ զարկ է տրվել օրգանական խաղողագործությանը, իսկ այս տարի Հայաստանը թողարկեց առաջին օրգանական գինին՝ խորհրդանշական անուններով՝ «6100», «Խաչմերուկ»։ Սեւ արենի տեսակի խաղողից ստացվող «6100»—ը խորհրդանշում է հենց Հայաստանի գինեգործության տարիքը։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ օրգանական գինու պահանջարկն անգամ ներքին շուկայում այնքան մեծ է, որ մի քանի հազար շիշ են արտադրել եւ չեն կարող մեծ քանակով արտահանել։
Օրգանական գյուղատնտեսությունը վերջին տարիներին մեծ պահանջարկ է վայելում, եւ տարբեր երկրներում աճում է օրգանական սննդամթերք արտադրելու միտումը։ Հայաստանում 30 տոկոսով աճել է օրգանական գինեգործության պահանջարկը։ Իսկ յուրաքանչյուր տարի աշխարհում 25 տոկոսով ավելանում են խաղողի օրգանական այգիները։
«Մենք վստահ ենք, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ օրգանական գինիներն արտահանման նոր հնարավորություններ կընձեռեն հայկական գինեգործությանը, իսկ հայկական օրգանական գինին, ինչու չէ, կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում։ Առաջին անգամ խաղողի հումքից պատրաստված օրգանական գինի ունեցանք, նախորդը նռան գինին է եղել։ Դիմել ենք սերտիֆիկացման համար եւ իրավունք ստացել գինու շշի պիտակին մակնշել, որ այն օրգանական է»,–ասաց Զարուհի Մուրադյանը։ Այսինքն՝ առաջին սերտիֆիկացված գինին կկարողանանք նաեւ արտահանել։ Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամը կաջակցի, որ հայաստանյան օրգանական սերտիֆիկացված գինին ներկայացված լինի Ֆրանսիայում կայանալիք օրգանական գինիների խոշորագույն ցուցահանդեսում։
Թեեւ օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար եւ թանկարժեք գործունեություն է, սակայն օրգանական գինի արտադրող հայկական ընկերությունները հուսով են, որ այն պահանջարկ կվայելի նաեւ Հայաստանից դուրս։
Նշենք, որ օրգանական գյուղատնտեսության դերը Հայաստանում նաեւ առողջ ագրոէկոհամակարգի եւ առողջ գյուղատնտեսության վերականգնման միջոց է։

25-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO