Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԼՂՀ


Տարեմուտի հանդես Հայկազյանի դպրոցում

Արցախի Քաշաթաղի շրջանի Հայկազյանի Հայկազ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում են սովորում նաեւ հարեւան Որոտանի քաղաքային համայնքի դպրոցականները։ 135 աշակերտ ունեցող կրթօջախի համար Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ նոր շենք կառուցվեց, եւ այս տարվա սեպտեմբերին ուսուցիչներն ու աշակերտները դասերն սկսեցին ճարտարապետական յուրահատուկ հորինվածքով կառուցված, լուսավոր ու գեղեցիկ դպրոցական շենքում։ Այս կրթօջախը միշտ ոչքի է ընկել լավագույն աշակերտներով, նվիրված ուսուցիչներով, որոնցից է 2—րդ դասարանի դասվար Սաթիկ Մելիքյանը։
Ամանորին ընդառաջ՝ 1—4—րդ դասարանների 55 աշակերտներն օրերս օրվա հերսներն էին։ Ս. Մելիքյանի նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ կայացավ «Ուրախ Ամանոր—2020» հանդես—ցերեկույթ, որին ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, մոտակա զորամասի հրամանատարությունը, հյուրեր։ Մանկական ուրախ երգ ու պարով, ասմունքով, հումորային խաղերով փոքրիկները ոգեւորեցին ներկաներին։ Հանդեսն առավել ուրախ ու ոգեւորիչ դարձավ, երբ դահլիճ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ բերելով նվերներ։ Մանուկների հետ պարելուց, նրանց երգն ու ասմունքը լսելուց հետո Ձմեռ Պապը բաժանեց նվերները։
Հանդեսից հետո ներկաներին ողջունեց, Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն Գեւորգ Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով մանուկներին ու հանդեսի կազմակերպչին, նրան օգնողներին։ Զորամասի ներկայացուցիչների երեխաները նույնպես սովորում են այս դպրոցում։ Զինվորականները հայտնեցին գոհունակություն՝ վստահեցնելով, որ իրենք պաշտպանելու են մեր հայրենիքի խաղաղությունը, իսկ դպրոցի դերն է՝ դաստիարակել խելացի ու հայրենասեր սերունդ։ Գոհ էին նաեւ ներկա ծնողները, ովքեր շնորհակալություն հայտնեցին Ս. Մելիքյանին, դպրոցի ուսուցչական անձնակազմին, որ կայացավ նման հանդես—ցերեկույթ, որ իրենց զավակները, բացի դասերը սերտելուց, նաեւ կարող են դառնալ գեղեցիկ հանդեսի մասնակիցն ու տերը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO