Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Տարբեր խնդիրներ, մեկ նպատակ

Երկու չեմպիոն, մեկ արծաթե մրցանակակիր եւ ձախողած ելույթ, որը կարող է շրջադարձային դառնալ անհաջողության հեղինակի մարզական կենսագրությունում։ Այդպիսին էր հայ ծանրորդների մասնակցությունը Քաթարի մայրաքաղաքում անցկացված միջազգային 6-րդ մրցաշարում, որում խաղարկվում էին օլիմպիական վարկանիշային միավորներ։
Մեզ համար այդ մրցաշարը կարեւոր էր նախեւառաջ օլիմպիական խաղերին մասնակցելու թեկնածուների նեղ շրջանակը հնարավորինս հստակեցնելու առումով։ Ինչպես հայտնի է, դոպինգային նախկին «մեղքերի» պատճառով ծանրամարտի օլիմպիական մրցումներին Հայաստանի մասնակցությունը սահմանափակված է 2-ական մարզիկով եւ մարզուհիներով։ Ընդ որում, խոսակցություններ կան, որ այդ թիվն էլ կարող է կրկնակի կրճատվել, քանի որ դոպինգ օգտագործելու կասկածանքով միջազգային հետաքննություն է կատարվում Մելինե Դալուզյանի նկատմամբ։ Այնպես որ, ստեղծված իրավիճակում մեր մարզիչների նպատակն է ապահովել անհրաժեշտ վարկանիշային միավորներ ունեցող մարզիկների որոշակի շրջանակ, որպեսզի հետագայում նրանցից ընտրվեն իրապես արժանիները։ Մի քանի մարզիկներ Դոհայում հիմնականում լուծեցին այդ խնդիրը, մինչդեռ աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վարկանիշային միավորների պաշարը դեռ պետք է լրացնի փետրվարին Իրանում կայանալիք համանման մրցաշարում։
Իսկ ահա Եվրոպայի 2016 թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանն այս տարվա կարեւոր մրցումներում արդեն երրորդ անգամ 0 ստանալու պատճառով կարող է դուրս մնալ ազգային հավաքականից։ Համենայն դեպս, նա, ինչպես երեւում է, սպառել է հայրենի ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի վստահության վարկը։ Այդ մասին մարզիչը նշեց «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում, սակայն ենթադրելի է, որ դա հուզական հայտարարություն է, որը կարող է վերանայվել, եթե սամաղարցի ծանրորդը բարելավի իր ցուցանիշները։ Ասիական մրցահարթակում նա, հանդես գալով մինչեւ 81 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում չկարողացավ իր կամքին ենթարկել նախ 160, ապա եւ 161 կգ կշռող ծանրաձողը։ Հատկանշական է, որ նախկինում նա ընդհանրապես չէր ունեցել այդ քաշը «յուրացնելու» խնդիր։ Ընդամենը երեք ամիս առաջ կայացած աշխարհի առաջնությունում Կարապետյանը պոկել էր 168 կգ, բայց զրոյական ցուցանիշ էր գրանցել հրում մրցաձեւից։ Հենց այդ անհասկանալի վայրիվերումներն էլ մարզչին դրդել են կասկածել, որ ծանրորդը դրսեւորում է անպատասխանատու վարք եւ օժտված չէ կամային անհրաժեշտ որակներով։ Հետաքրքիր է, որ այս մրցաշարում Անդրանիկն, այնուհանդերձ, մասնակցեց հրում վարժությանը, քանզի այստեղ կանոնակարգային սահմանափակում չկար։ Նա 180 կգ արդյունքով 9—րդը ճանաչվեց այդ մրցաձեւում։
Փոխարենը հաղթանակի ձգտում դրսեւորեցին գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը, որոնք վերստին միասին բարձրացան պատվո պատվանդանին։ Հենց նրանց միջեւ էլ ծավալվեց գլխավոր մրցանակի համար հիմնական պայքարը։ Ասենք՝ Մինասյանի առավելությունը բավականին մեծ էր մրցակցությունն անզիջում որակելու համար։ Գոռը 18 կիլոգրամի առավելությամբ հաղթեց պոկում վարժությունում, բայց 10 կգ—ի տարբերությամբ պարտվեց հրում մրցաձեւում։ Այդպիսով, երկամարտի գումարով Մինասյանը (424 կգ) գրավեց առաջին, իսկ Ալեքսանյանը (416 կգ)՝ երկրորդ տեղը։ Ասենք, որ երկուսն էլ չգրանցեցին իրենց լավագույն արդյունքները։
Հնարավորություններից նկատելիորեն համեստ հանդես եկավ նաեւ մինչեւ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որն այս անգամ ուժերը փորձեց ավելի բարձր քաշայինների պայքարում։ Բանն այն է, որ Հակոբն իր հաղթանակները կերտել է ոչ օլիմպիական քաշային կարգում, բայց ունենալով օլիմպիադային մասնակցելու բուռն ցանկություն՝ փորձեց վարկանիշային միավորներ վաստակել 96 կգ քաշային կարգում ու առանձնապես չհաջողեց։ Նա պոկեց 155, հրեց 200 կգ եւ երկամարտի 355 կգ գումարով 19 մասնակիցների հաշվարկում գրավեց 7—րդ տեղը։ Դա չափազանց քիչ է օլիմպիական հավակնությունների համար։ Ավելի ստույգ՝ քիչ է շուրջ 50 կիլոգրամով, ինչից ենթադրվում է, որ Հակոբը ստիպված է համակերպվել այս օլիմպիական խաղերը բաց թողնելու մտքի հետ։
Կանանց ստուգատեսում փայլեց Տաթեւ Հակոբյանը, որը երկամարտի 232 կգ արդյունքով արժանացավ ոսկե մեդալի։ Ընդ որում՝ 87 կգ քաշային կարգում իր մոտակա հետապնդողին նա գերազանցեց 9 կիլոգրամով։ Իսկ 59 կգ քաշայինների մրցավեճում Իզաբելա Յայլյանը 210 կգ ցուցանիշով 11 մարզուհիների հաշվարկում 5—րդն էր։
Առջեւում Իրանի միջազգային մրցաշարն է, որին Սիմոն Մարտիրոսյանի հետ մասնակցելու են Ռուբեն Ալեքսանյանը ու եւս մեկ հնարավորություն ստացած Հակոբ Մկրտչյանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

25-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO