Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Որբերի «հայրիկ» Թումանյանը

Բանաստեղծը հոգում էր եղեռնից մազապուրծ որբերի ուսման, հագուստի ու ապրուստի վարձը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Եղեռնից մազապուրծ որբերը խնդրում էին իրենց «Ծիրանավորից» տեղափոխել այլ որբանոց՝ միամտաբար կարծելով, թե Թիֆլիսի մյուս որբանոցներում ավելի լավ է...
Սկզբում նրանք ապրել են նույն որբանոցում՝ Կրծանիսում՝ Ծիրանավոր եկեղեցու բակում։ 1917 թ. աշնանը, գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հիշատակմամբ, նրանք «Թումանյանի հանձնարարականով» ընդունվում են նորաբաց Հայկական գիմնազիան, որը հետագայում ձուլվում է Ներսիսյան դպրոցին։ Բանաստեղծին ուղղված նամակներում որդեգիրները պատմել են իրենց մեծ ու փոքր հոգսերի, դպրոցի հեռավորության, դասագրքերի պակասի, ծանր աշխատանքի եւ այլնի մասին, խնդրում էին իրենց «Ծիրանավորից» տեղափոխել այլ որբանոց. «Թումանյանը հատուկ գրություններով դիմում է դպրոցի գրադարանապետին եւ «Գիր» գրախանութի տնօրենին, առաջինին՝ ընկերության որդեգիրների նկատմամբ առավել ուշադիր գտնվելու, իսկ երկրորդին՝ նրանց կամեցած գրքերը տրամադրելու եւ վճարն իրենից գանձելու խնդրանքով։ Հայ բազմաթիվ որբերի տխուր ճակատագրից չխուսափեց նաեւ երեք որդեգիրներից մեկը՝ Միհրան Թյութունջյանը. նա 1920 թ. գարնանը վախճանվեց թոքախտից։ Եվ Թումանյանը նրա կրթության վարձի փոխարեն ստիպված եղավ վճարել թաղման ծախսերը»։
Գրողի ընտանեկան արխիվում պահպանվել է մի լուսանկար, որը ներկայացնում է երեխայի թաղումը, ինչպես նաեւ այդ թաղման մասին 1920 թ. ապրիլի 17—ի մի փաստաթուղթ։ Սուսաննա Հովհաննիսյանի խոսքով՝ հուղարկավոր մյուս որդեգիրը՝ Վաղարշակ Նորենցը, պատմում է. «Նրա թաղմանը դագաղի ետեւից գնում էին հազարավոր որբեր՝ իրենց դաստիարակներով։ Թաղման թափորի մեջ առանձնակի բարձրանում էր մի հասակ, ինչպես մատղաշ անտառի մեջ մի վեհ կաղնի։ Դա «որբաշխարհից» դուրս եկող հայ հասարակության ամենաճանաչված եւ սիրված մարդն էր, նրա միակ ներկայացուցիչը մեր մեջ, որբերի մեջ, որոնք տանում էին թաղելու իրենց ննջեցյալ ընկերոջը։ Այդ մարդը մեր «Հայրիկն էր»՝ մեծ Թումանյանը։ Նա տխուր ուղեկցեց մեր որբ ընկերոջ դագաղը մինչեւ գերեզմանոց, ներկա եղավ թաղման ամբողջ արարողությանը, տխուր խոսքեր ասաց, գերեզմանատնից հեռացող վերջիններից մեկը եղավ»։ Այդ թաղման լուսանկարում, որը բազմաթիվ օրինակներով տարածվել է որբերի մեջ, պատկերված էր «Հայ ժողովրդի մեծագույն բանաստեղծը՝ հազարավոր որբերի հետ կանգնած մի որբ պատանու մոտ։ Դա լուսանկար չէր միայն։ Դա մի էջ էր հայ ժողովրդի պատմությունից»։
Երբ որբերին Թիֆլիսից տեղափոխում են Կարս, Թումանյանը գրողների ընկերության որդեգիրներին տեղափոխում է բարեգործական ընկերության կազմատան արհեստանոց, որբ աշակերտների հանրակացարան եւ փրկում նրանց նոր աղետից, որ սպասվում էր երեխաներին Կարսում։
«Մոտ 4 տասնամյակ անց իր «հայրիկին» բանաստեղծություն է ձոնում նրա որդեգիրը՝ Վաղարշակը.
Ես տեսել եմ նրան, իմ մանկության վրա
Շողացել է նրա ժպիտն արեգական,
Ես տեսել եմ նրան, լսել խոսքը նրա,
Որ հեքիաթի պես է եւ կյանք է իրական։

Պարգեւել է նա ինձ իր օրհնությունը հոր,
Եվ օրհնությունն է այդ իմ գանձը մեծագույն...
Թումանյանի հոգատարությունը որդեգիրների նկատմամբ գայթակղիչ էր եւ շատ երեխաների խանդն էր առաջացնում»,–նշում է գրականագետը՝ հավելելով՝ նրան դիմում էին ոչ միայն ընկերության որդեգիրները, այլեւ բազմաթիվ այլ որբ երեխաներ, որոնք ցանկանում էին դառնալ նրա որդեգիրները, երբեմն էլ չունենալով այդպիսի համարձակություն՝ ընդամենը խնդրում էին ստանձնել իրենց հետագա կրթության գործը։ Գրողի աջակցությանն էին դիմում հատկապես «Ծիրանավոր» որբանոցի մանուկները։ 1917 թ. դեկտեմբերրի 18—ին այդ որբանոցից Նշան Դելողյանը եւ Գուրգեն Հայրապետյանը Թումանյանին հասցեագրած նամակում գրում են. «Մեծարգո պ. Յ. Թումանյան
Մենք երկու որբեր, ապրելով «Ծիրանավոր» որբանոցում, մոտ երեք տարի նստել ենք մի բաժանմունք։ Բայց մենք երեք տարվա ընթացքում հույս ունեինք կատարյալ ուսում ստանալ։ Բայց մեր բախտի պատճառով ոչ ոք չեղավ մեզ օգնող ու մեր նպատակը իրագործողը։ Ուստի լսելով, որ Դուք կուզեք մի քանի աշակերտներ տալ ուսումի, դիմում ենք Ձեզ, որ Դուք լինեք մեր բարերարը ու մեր նպատակ իրագործողը։ Նաեւ մենք ունենք մի քանի գրվածքներ։ Եթե կուզեք կարդացեք ու այն ատեն կիմանաք մեր միտքը։
Հուսով ենք, որ մեր խնդիրքը չեք մերժիր։
Ուսումնածարավ որբեր՝
Գուրգեն Հայրապետյան ու Նշան Դելողյան»։
Նույն այդ որբանոցից բավական է որեւէ երեխա ոտանավոր գրեր՝ անմիջապես դիմում էր Թումանյանին՝ իմանալու նրա հեղինակավոր կարծիքը իր ստեղծագործության մասին»։
Շարունակելի

25-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO