Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՅԼՔ...


Հայաստանի համար առավել կարեւոր է զուտ ճանաչողական զբոսաշրջությունը

Այն իր էությամբ կոչված է ներկայացնելու երկիրն իր ողջ բազմազանությամբ

Հայաստանի ներկայիս զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն—մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է, մասնագետ էքսկուրսավարների խիստ պակասը։ Մեր երկրում, ցավոք, էքսկուրսավարների աշխատանքը չի կարգավորվել կամ կարգավորվել է տարերայնորեն, նրանց անհատական ճարպկությամբ, գործատուի քմահաճույքով, ոչ հաջողված լիցենզավորման կարգ մտցնելով, իսկ առավելապես՝ «Տուրիստը գոհ է, ուրեմն լավ է» անցաբառով։ Հայաստանում էքսկուրսավար կարող է աշխատել ցանկացած ոք, ում կցանկանա հրավիրել այդ գործից երբեմն անտեղյակ գործատուն։
Հայտնի են դեպքեր, երբ էքսկուրսավարները Երեւանի ակնարկային էքսկուրսիայի ժամանակ կրճատել են երթուղին, հարկ չեն համարել զբոսաշրջիկներին բարձրացնել «Հաղթանակ» զբոսայգու «Հաղթակոթող եւ Մայր—Հայաստան» հուշարձանի դիմացի դիտահարթակ՝ Երեւանի համայնապատկերը դիտելու եւ նրանով հիանալու համար։ Երբ Գառնի ամրոցում, մուտքի մոտ 20 րոպե պատմելուց հետո ազատ ժամանակ են տալիս զբոսաշրջիկներին ինքնուրույն ծանոթանալու ամրոցի ճարտարապետական հուշարձաններին, հարկ չեն համարում ցուցանել եւ ընթերցել մեր պատմության խոսուն գանձերը՝ առաջին Արշակունի արքայի հունարեն արձանագրությունը. «Հելիոս, Տրդատ Մեծը Մեծ Հայքի տիրակալը կառուցեց…», եւ Երեւանի հիմնադիր Արգիշտի արքայի ուրարտական արձանագրությունը. «Խալդ աստծո մեծությամբ, ես, Մենուայի որդի Արգիշտի թագավորս նվաճեցի…»։ Եվ դա դեռ աշխատանքի արտաքին կողմն է, իսկ ինչ են պատմում հյուրերին, դժվար չէ պատկերացնել նրանց առնվազն տարակուսանք առաջացնող աշխատանքի եղանակով։
Անշուշտ, կան իրենց գործի վարպետներ, էքսկուրսիոն գործի ավանդություններ պահպանող եւ շարունակող կազմակերպություններ, սակայն նրանք շրջեկային հորձանուտի մեջ եղանակ չեն ստեղծում։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեզ համար առավել կարեւոր է զուտ ճանաչողական զբոսաշրջությունը, որն իր էությամբ կոչված է ներկայացնելու երկիրն իր ողջ բազմազանությամբ։ Այն է, ցուցանել այցելուներին Հայաստանի բնության, պատմության, մշակույթի հուշարձանները, արվեստի եւ ճարտարապետության գլուխգործոցները, ներկայացնել տեսածի հետ կապված դեպքերն ու դեմքերը։
Նշենք նաեւ, մեզ հետաքրքրում է ոչ թե ճանապարհորդը, որը Երեւանի Հանրապետության հրապարակից կանխիկ վճարի դիմաց տեղափոխվում է երկրի մի կետից մյուսը։ Մեզ հետաքրքրում է զբոսաշրջիկը, որը նախօրոք վճարումներ կատարելով ձեռք է բերում ծառայությունների փաթեթն ու ճանապարհորդելու անհատական պլանը։ Մասնավորապես, հետաքրքրում է այս պլանի ծրագրին համաձայն էքսկուրսանտին ման ածող զբոսավարը, որի ուղեկցությամբ էքսկուրսանտը Երեւանում եւ հանրապետության բոլոր տեսարժան վայրերում ծանոթանում է Հայաստանի բնության, նյութական մշակույթի հուշարձաններին, հաղորդակից դառնում հայ ժողովրդի պատմությանն ու հոգեւոր արժեքներին։
Ի տարբերություն վերականգնողական, էկոբանական, գործարարական, քայլարշավային, սպորտային, առողջարարական, էքստրիմ, էկզոտիկ եւ այլ տարատեսակ զբոսաշրջեկային իզմերի՝ Հայաստանը, նախ եւ առաջ, ճանաչողական, պատմամշակութային զբոսաշրջության դասական երկիր է։ Իսկ ճանաչողական զբոսաշրջության կենտրոնական դեմքը հուշարձան—էքսկուրսանտ, Հայաստան—արտասահման շփման առաջագծում կանգնած զբոսավարն է, որն էլ բացահայտում է խորքային եւ ոգեղեն Հայաստանը տեղացի ու եկվոր էքսկուրսանտներին։ Խորհրդային Հայաստանի ժամանակ կար չորս զբոսաշրջային կազմակերպություն՝ «Պատանի տուրիստ», «Սպուտնիկ», «Ինտուրիստ» եւ «Տուրիստ»։ Վերջինը՝ Հայաստանի արհմիություններին կից տուրիզմի եւ էքսկուրսիաների հանրապետական խորհուրդը (ՏԷՀՀ), իրեն ենթակա 18 ճանապարհորդությունների եւ էքսկուրսիաների բյուրոները (ՃԷԲ) եւ 12 հյուրանոցները 1987 թ. ընդունել ու սպասարկել են 600.000 զբոսաշրջիկի (հանրապետության ընդհանուր հոսքի 90 տոկոսից ավելին)։
Նրանց սպասարկել է ՏԷՀՀ համակարգում աշխատող 500 էքսկուրսավար, որոնցից 250—ը Երեւանի ՃԷԲ—ի աշխատողներ էին։ Նրանք լավագույնս ներկայացրին Հայաստանը, քանզի հանրապետության էքսկուրսիոն բյուրոներում էքսկուրսիոն—մեթոդական աշխատանքը պատշաճ մակարդակի վրա էր։ Երեւանի ՃԷԲ—ն ուներ մեթոդբաժին, կից 1970—1991 թթ. գործում էին էքսկուրսավարների պատրաստման դասընթացներ, կար լավ գրադարան։ Այսօր մեթոդական աշխատանքի կարգավորման նախկին սխեման վերարտադրելու կարիք չկա, բայց մի բան պարզ է՝ այդ հարցը պետք է կարգավորվի համընդհանուր եւ միասնական ուժերով։
Տասը տարի առաջ գործում էր էքսկուրսավարների լիցենզավորման մի կարգ, որն անցնելու համար դիմորդը պարտավոր էր սովորել առաջատար ԲՈՒՀ—երի, բայց տուրիզմի հետ կապ չունեցող առաջատար մասնագետների կողմից պատրաստած 15 առարկայից 940 հարց ու պատասխան եւ հանձներ քննություն։ Զարմանալին այն էր, որ այդ ենթադրական էքսկուրսավարի համար կազմված հարցաշարում բացակայում էր միակ պարտադիր առարկան՝ էքսկուրսագիտությունը։ Պետք է նշենք, որ լիցենզավորման այդպիսի պրակտիկան ընդունելի չէր եւ այդ իսկ պատճառով ժամանակին կասեցվեց։ Այն դիմորդին ոչ թե մոտեցնում էր բուն մասնագիտությանը, այլ հեռացնում էր էքսկուրսավարությունից, քանզի ուղղված էր ընդհանուր գիտելիքների քանակի ավելացմանը, բայց ոչ կոնկրետ Հայաստանի էքսկուրսիոն ռեսուրսների մասին գիտելիքների խորացմանը։
Չնսեմացնելով առարկաների հետ կապված հարցաշարի կարեւորությունը՝ գտնում ենք, որ այն պետք է համապատասխանեցվի Հայաստանի էքսկուրսիոն ռեսուրսների թեմատիկային։ Ըստ այդմ, մեթոդական—էքսկուրսիոն աշխատանքը պատշաճ մակարդակի վրա բարձրացնելու համար էքսկուրսիոն ծառայություններ մատուցող կազմակերպությունը պետք է ունենա՝
1. էքսկուրսիոն—մեթոդական աշխատանքի համար պատասխանատու աշխատող էքսկուրսավար–մեթոդիստի հաստիք, 2. էքսկուրսավարին աշխատանքի հրավիրելու հարցում հենվի էքսկուրսիա անցկացնելու նրա ունակություններին տված գնահատականների եւ մասնագետի կողմից նրան անձամբ լսած լսման քարտի եզրակացությունների վրա, 3. ապահովի անցկացվող էքսկուրսիաներին վերաբերող 9 պարտադիր փաստաթղթերը, որոնց թվում՝ էքսկուրսիայի ստուգողական տեքստ, մեթոդական մշակում եւ էքսկուրսավարի անհատական տեքստ։
Գասպար ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ

25-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO