Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԼՂՀ


Ճապկուտ գյուղի եկեղեցին

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան

Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի երբեմնի Քաշունիք (Մյուս Բաղք) գավառը, ըստ 13—րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ունեցել է 52 բնակավայր՝ հավանաբար, Նակորզան կենտրոնով։ «Սյունիքի պատմություն» գրքի «Սյունիքի տասներկու գավառների՝ եկեղեցու (խոսքը վերաբերում է Տաթեւի վանքին) հարկացուցակը ըստ հին սահմանվածի» (ՀԴ) գլխում նշված է, որ ամենաշատ հարկ՝ 20 դահեկան, վճարել է Նակորզան բնակավայրը։ 12 գյուղ վճարել են 12 դահեկան հարկ, մնացածը՝ ավելի քիչ։ Այս բնակավայրերի մի մասը 18—20—րդ դարերի ընթացքում հայաթափ եղան, բնակեցվեցին մուսուլմանական ցեղերով ու կորցրեցին հայկական անունները։ Խորհրդային տարիներին բռնակցվեցին Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին։
Գորիս—Կապան մայրուղու մոտ 30 կմ հատվածում, ձախակողմյան անտառապատ սարալանջերում, մայրուղուց մոտ 5 կմ արեւելք գտնվում է պատմական Քաշունիք գավառի Ճապկուտ գյուղը, որը 12 դահեկան հարկաչափով է նշվում Ստ. Օրբելյանի գրքում։ Սա նշանակում է, որ ճապկուտը եղել է շեն եւ մեծ գյուղ։ Ազատագրվել է 1993 թ. աշնանը։ Ինչպես շատ պատմական բնակավայրեր, Ճապկուտն ունեցել է եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում դեռեւս կանգուն է։ Առաջին անգամ Ճապկուտում եղա 2015 թ. նոյեմբերին՝ Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր հայրենիքը» հաղորդաշարի հեղինակ, այժմ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար, մինչ այդ՝ ԱՀ ԱԺ պատգամավոր (Քաշաթաղի տարածքից) Լեռնիկ Հովհաննիսյանի եւ օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ։ Ճապկուտը հայաթափումից հետո թուրքերի կողմից կոչվել է Վերին Ջիբիքլի։
Գյուղի՝ միանավ թաղակապ եկեղեցին կառուցված է կրաշաղախով եւ անմշակ քարով. գտնվում է գյուղի կենտրոնում (ծովի մակերեւույթից մոտ 1400 մ բարձրության վրա)՝ Սեթանց գետակի՝ տարածքի աղբյուրներից առաջացող վտակի ափից վեր։ 17—րդ դարի սրբավայրն ունի 13,7x8,20 մ արտաքին չափսեր։ Միակ մուտքը, որն ունի մոտ 80 սմ բարձրություն եւ 50 սմ լայնություն, հարավային կողմից է, բարավորը շատ գեղեցիկ զարդախաչերով տապանաքար է (155x73x40 սմ)։ Ներսի կողմից դարձյալ տապանաքար է ագուցված պատերի մեջ։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկության՝ ինքը տապանաքարի վրա ընթերցել է Թ(ՎԻՆ) ՌՂ(1641թ.)։ Հավանաբար, եկեղեցու կառուցման տարեթիվն է։ Իսկ եթե խաչքարի տարեթիվն է, միեւնույն է՝ եկեղեցու ոճական առանձնահատկությունը թույլ է տալիս ասել, որ այն կառուցվել է 17—րդ դարում։ Միայն այսօրվա Քաշաթաղի շրջանում պահպանվել է մոտ 2 տասնյակ նման սրբավայր՝ կանգուն կամ կիսավեր։ Շատերի վրա կան արձանագրություններ, եւ գրեթե բոլորն էլ կառուցվել են 17—րդ դարում։
Սուրբ խորանի ձախ կողմում, կիսաքանդ վիճակում, պահպանվել է մկրտության ավազանը, բայց չկա ավանդատուն։ Միակ ավանդատունը հարավային կողմում է, որի մուտքի բարավորին խաչեր կան քանդակված, սակայն մի մասը կոտրված է։ Պատուհանի վերին մասում մի գեղեցիկ խաչքար է ագուցված, իսկ դեղնավուն մեկ այլ խաչքարի կտոր էլ՝ պատուհանի պատի մեջ։ Սուրբ խորանը (արեւելյան պատը) եւ արեւմտյան պատն ամբողջությամբ ավերված են։ Սուրբ խորանի աջակողմյան մասում եւս մեկ խաչքար կա՝ որպես անկյունաքար, վերեւում՝ մեկ խոռոչ։ Խաչքարերն ունեն 15—16—րդ դարերի ոճական առանձնահատկություն։ Սա խոսում է այն մասին, որ տարածքում ավելի վաղ շրջանում հանգստարան է եղել, եւ եկեղեցու շինարարները շիրմաքարերն օգտագործել են որպես բարավոր ու անկյունաքար։ Տապանաքարեր են նաեւ մուտքի հենարանները։ Դրսի կարմրավուն հենաքարի վրա հավերժության նշան է քանդակված։ Դրա դիմացի հենաքարին 2 խաչեր են, իսկ ներս ընկածը մարդու քանդակով տապանաքար է։ Դրսի բարավորն արվեստի գործ է. ունի 3 շատ գեղեցիկ քանդակված խաչեր, որոնցից կենտրոնականի ներքին մասում թռչնի գլուխ է քանդակված։ Բացի մեծ խաչերից, կարմրավուն քարին կան եւս 7 փոքր խաչեր։
Եկեղեցին հարավային պատի վրա ունի 2 փոքր պատուհան, որոնցից ձախակողմյանի բարավորն ու պատերը նույնպես խաչքարեր են։ Հյուսիսային պատը ցածր է, թաղի որոշ հատված քանդվել է։ Գերության տարիներին քրդաթրքերը շինությունն օգտագործել են, հավանաբար, որպես մարագ, եւ այդ է պատճառը, որ պահպանվել է։ Գյուղում խորհրդային տարիներին թուրքերի կողմից կառուցված տների պատերի մեջ կան հայոց շիրմաքարերի եւ եկեղեցու պատերից հանված զարդանախշ քարաբեկորներ։ Այստեղ անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցները նոր են եկել եւ դեռ չգիտեին, որ հնադարյան այդ կառույցը հայկական եկեղեցի է։ Իմանալով այդ՝ զարմացան եւ խոստացան մոտակա ժամանակներում մաքրել կառույցը, հնարավորինս կարգավորել տարածքը։ Ասացին՝ մոտակա անտառում նաեւ հին գերեզմանատուն կա՝ խաչաքանդակ շիրմաքարերով։ Ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք այնտեղ լինել՝ այցը թողնելով մոտակա ժամանակներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

26-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO