Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԱՇԽԱՐՀ


Դրական եւ հուսադրող քայլեր

Իրաքում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Իրաքում ներքաղաքական ճգնաժամը դեռեւս շարունակվում է։ Դեկտեմբերի 24-ին ցուցարարները տարբեր քաղաքներում հրկիզել էին քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների գրասենյակներ, փակել կամուրջներ ու ճանապարհներ։ Բայց եւ այնպես նույն օրը խորհրդարանում ընտրությունների նոր օրենսգրքի հաստատումը եւ խոսնակի պատասխանը երկրի նախագահ Բրահամ Սալիհին՝ մեծամասնության հստակեցման հարցի վերաբերյալ, թվում է, թունելի խորքում լույսի նշույլ են նշմարում։
Ճգնաժամ, որի բուն պատճառը, ինչպես նշել է իրաքցի տնտեսագետ, պրոֆեսոր Մուսա Խալաֆը, բնակչության ծայրաստիճան աղքատությունն է։ Նա նշել է, որ երկրի բնակչության 1/5—ը, այն է՝ 8 միլիոն մարդ, ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ, ընդ որում, յուրաքանչյուր 4 երիտասարդ քաղաքացուց 1—ը գործազուրկ է։ Մի երկրում, որտեղ բնակչության շուրջ 60 տոկոսը դեռահասներ են, ենթադրվում է նաեւ, որ առաջիկա 10 տարում բնակչության թիվն աճելու է եւս 10 միլիոնով, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնալու երկրի տնտեսական վիճակի վրա։ Մյուս կողմից՝ նավթառատ այս երկրի եկամուտների 90 տոկոսը ապահովում է նավթի արտահանումը, ինչի ապագան եւս անորոշ է՝ հաշվի առնելով, որ աշխարհն ընթանում է վերականգնվող էներգիայի ուղղությամբ։ Այսուհանդերձ, Իրաքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հարցում, անշուշտ, անմասն չեն նաեւ արտաքին ուժերի շահերի հակասությունները։ Ահա թե ինչու թե՛ երկրի քաղաքական գործիչներն ու ղեկավարները, թե՛ Իրաքի շիաների հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Սիսթանին քննադատել են օտարերկրյա ուժերի միջամտությունն այդ երկրի ներքին գործերին։
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1—ին Բաղդադում տեղի ունեցած բողոքի ցույցերով՝ ընդդեմ կառավարության սոցիալ—տնտեսական քաղաքականության անարդյունավետության, գործազրկության աճի, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլն, երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Այս առնչությամբ նշենք, որ «Տրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ցանկում Իրաքը 12—րդ տեղում է։ Բացի այդ, որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2003—ից առայսօր 450 միլիարդ դոլարի յուրացում, թալան է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, բնակչության շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել։ Սակայն սոցիալ—տնտեսական իրավիճակից դժգոհ ցուցարարների պահանջներին շատ շուտ ավելացան նաեւ քաղաքականները, ինչի հետեւանքով դեկտեմբերի 1—ին երկրի վարչապետ Ադել Աբդուլմեհդին հրաժարական տվեց։ Սակայն ցույցերը ոչ միայն չդադարեցին, այլեւ երբեմն ավելի բուռն բնույթ կրեցին, ցուցարարների, օրինապահ ու անվտանգության ուժերի միջեւ բախումները հաճախակիացան։ Առայսօր 460 մարդ զոհվել ու հազարավորներ վիրավորվել են։
Դեկտեմբերի 17—ին ավարտվել է Սահմանադրությամբ երկրի նախագահ Սալիհին հատկացված ժամկետը, ինչի ընթացքում պետք է խորհրդարանի խոսնակ Մոհամեդ ալ Հալբուսի հետ համատեղ խորհրդարան ներկայացնեին նոր վարչապետի թեկնածուին, ինչը տեղի չունեցավ խորհրդարանական ուժերի միջեւ երկու կարեւոր հարցում առկա լուրջ տարաձայնությունների պատճառով։ Դրանցից առաջինն ընտրությունների նոր օրենսգրքի 15 եւ 16 կետերի շուրջ լուրջ տարաձայնություններն էին, որոնք վերաբերում էին տարբեր նահանգներում ընտրատարածքների ու պատգամավորների թվին, ինչին խիստ դեմ էին քրդերը։ Նրանք, ի նշան բողոքի, լքել էին խորհրդարանը, հետեւաբար, դեկտեմբերի 17—ին չհաստատվեց այն, որին կողմ չէին նաեւ սունիները։ Ապա՝ խորհրդարանում մեծամասնության հարցն էր, որի շուրջ եւս համաձայնություն կար։ Ուստի այդ հարցը պարզելու նպատակով նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան, սակայն վերջինիս տված ոչ հստակ պատասխանն էլ ավելի էր բարդացրել իրավիճակը, քանի որ, ըստ Սահմանադրության, մեծամասնության խմբակցությունն է իրավասու՝ ներկայացնելու վարչապետի թեկնածու։ Ուստի Սալիհը կրկին խորհրդարանի խոսնակից էր գրավոր պահանջել պատասխանել այդ հարցին։
2018 թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 54 ձայնով խոշորագույն խմբակցությունը Մոքթադա Սադրի «Սաերուն» է, որը խորհրդարանում ձեւավորել է «Բարեփոխումներ» դաշինքը։ Վերջինս ի սկզբանե հրաժարվել էր վարչապետի թեկնածու ներկայացնելուց՝ հայտարարելով, թե դա պետք է անեն ցուցարարները։ Սակայն դեկտեմբերի 24—ին խորհրդարանում մեծամասնության ու ընտրությունների օրենսգրքի հարցերի քննարկման ժամանակ հայտարարել է, թե «Սաերունի» գլխավորած դաշինքն է խորհրդարանի մեծամասնությունը։ Ըստ երեւույթին, դա պայմանավորված էր այն բանով, որ ցուցարարները, որոնք հակված էին ունենալ անկախ վարչապետ, որը Սադամի վարչակարգի կործանումից ի վեր որեւէ կուսակցական կամ կառավարական պաշտոն չի ունեցել, սակայն նրանց չի հաջողվել միասնական թեկնածուի հարցում ընդհանուր հայտարարի գալ։ Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի ոչ հստակ պատասխանը՝ որեւէ խմբակցության մեծամասնություն չանվանել, եւ «Սաերունի» հայտարարությունն էլ ավելի էին խորացրել ճգնաժամն այդ երկրում։
Իրաքի խորհրդարանը 328 անդամ ունի, որտեղ 4 շիա խմբակցություն ձեւավորել է 149 անդամով «Ալ Բանա» (կառուցողականություն) դաշինքը, որը 53 ձայնով գլխավորում է «Ալ Ֆաթհ» խմբակցությունը։ Դեկտեմբերի 22—ին հիշյալ դաշինքի անդամ, նախկին վարչապետ Նուրի Ալ Մալեքիի, «Ալ Ֆաթհի» առաջնորդ Հադի Ալ Ամերի, խորհրդարանի խոսնակ Ալ Հալբուսիի եւ մի քանի այլ հայտնի քաղաքական ու հասարակական դեմքերի ստորագրությամբ երկրի նախագահին ուղղված նամակում որպես վարչապետի թեկնածու առաջարկվել էր Աբդուլմեհդիի կառավարության բուհերի նախարար Քասի ալ Սահիլին։ Թեեւ նախագահը ոչ միայն խորհրդարանին չներկայացրեց այդ թեկնածուին, այլեւ ընդհանրապես չարձագանքելով առաջարկությանը՝ արտահայտեց իր անհամաձայնությունը։ Այսուհանդերձ, ցուցարարներն ու ակտիվիստները դեմ հանդես եկան նրա թեկնածությանը, ինչը ոմանք պատճառաբանեցին իրանամետ դաշինքների թեկնածու լինելով։
Նշենք, որ նման պայմաններում առաջացած բարդ խնդիրները լուծելու նպատակով պետք է դեկտեմբերի 23—ին խորհրդարանը նիստ գումարեր, բայց քվորում չլինելու պատճառով հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 24—ը, որը տեղի ունեցավ, եւ բավական երկար քննարկումներից հետո հաջողվեց 50 կետից կազմված ընտրությունների նոր օրենսգիրքը հաստատել։ Սադրը, արձագանքելով ընտրությունների օրենսգրքի հաստատմանը, շեշտել է, թե այն խաղից դուրս է թողնելու բոլոր կոռումպացված, անազնիվ կուսակցություններին։

26-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO