Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Որոշվեցին Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները

Հաջորդ տարի ընտրության կարգը ամբողջությամբ կվերանայվի

Ավանդույթի համաձայն՝ տարեվերջյան քվեարկությամբ որոշվել են Հայաստանի    10 լավագույն մարզիկները։ Ընտրությունը երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է մասնագետների եւ մարզական լրագրողների բաց քվեարկության ու մարզասերների sms քվեարկության համադրմամբ։ Ընդ որում՝ տարվա լավագույն մարզիկ վերստին չի առանձնացվել։ Հարկ է նշել, որ մարզասերների քվեարկությունն սկսվել էր դեկտեմբերի 12—ից, իսկ երեկ իրենց դիրքորոշումը հայտնեցին 33 մարզական ֆեդերացիաների եւ 16 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ձայների վերջնահաշվարկի հանրագումարում տասնյակը ստացավ հետեւյալ տեսքը՝ Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ), Տիգրան Կիրակոսյան (սամբո), Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ), Գոռ Մինասյան (ծանրամարտ) եւ Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)։
Ընդհանուր առմամբ, քվեարկության էր ներկայացվել 25 թեկնածու։ Տասնյակից դուրս մնացին, օրինակ, եվրոպական 2—րդ խաղերի մարմնամարզության մրցումների հաղթող Արթուր Դավթյանը, նույն ստուգատեսի բռնցքամարտի մրցումների ոսկե մեդալակիր Արթուր Հովհաննիսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի արծաթե մրցանակակիր Կարապետ Չալյանը, սամբոյի փոխչեմպիոններ Դավիթ Գրիգորյանը եւ Գրիգոր Մխիթարյանը, մարմնամարզության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը։
Տասնյակն ուղիղ եթերում հրապարակեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դափնեկիրների մեծարման արարողությունը նախատեսված է հունվարին։ Հարկ է նշել, որ տասնյակի որոշման ներկայիս ձեւաչափը որոշակի եւ ոչ անհիմն դժգոհությունների տեղիք է տալիս, ուստի նախարարը խոստացավ, որ հաջորդ տարի ընտրության կարգը ամբողջությամբ կվերանայվի։ Ոլորտի պատասխանատուն անդրադարձավ նաեւ սպորտը քաղաքականացնելու փորձերին՝ դրանք համարելով կտրականապես անընդունելի։ «Ցավում եմ, որ որոշ խմբեր փորձում են սպորտն այս կամ այն կերպ ներգրավել ներքաղաքական զարգացումներում եւ շահարկել ֆեդերացիաների հետ իրենց կապը։ Մեր գլխավոր հանձնառությունը սպորտի ոլորտը եւս ապաքաղաքականացնելն է, ինչպես արեցինք կրթության ոլորտում։ Սպորտը պետք է լինի ապաքաղաքական եւ ազատ, որպեսզի ունենանք լավ արդյունքներ»,–նշեց նախարարը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO