Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Դաշտենցը, Շիրազը այնտեղ էին՝ Ալեքսանդրապոլի որբանոցում

Բոլորը հաց էին ուտում, պատժվածը անկյունում նստած նայում էր...

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ    
l.sargsyan@hhpress.am


Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ուշադրության կենտրոնում է եղել հատկապես Ալեքսանդրապոլի որբանոցը։ Գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը նկատում է՝ այստեղ ապաստանած որբերը հետագայում ամենայն մանրամասնությամբ էին հիշում իրենց առօրյան։ Նրանց հուշերը պարզում են, թե ինչու հենց Ալեքսանդրապոլի որբանոցը դարձավ գրողի հոգածության առարկա։
Նշան Աբրահամյանը պատմում է. «Որբանոցներին անուններ էինք կնքել։ Առաջինը ամենափոքրերն էին՝ ոջլոտներ, հետո՝ վեր—վեր թռչողներ, սրանք լավ լուր էին հասցնում։ Մյուսները՝ խուժաններ, աղքատ—հպարտներ։ Դրա կառավարիչը կին էր։ Դաշտենցը, Շիրազը էդտեղ էին։ Համալսարանի դասախոսների մեծ մասը էդ որբերից էին՝ Նաիրի Զարյանը եւ ուրիշներ»։ Լուսիկ Բալասանյանը ընդգծում է հայ որբուկներին ԱՄՆ տանելու իրողությունը, որը, գրականագետի խոսքով, չէր կարող չանհանգստացնել պոետին. «Ալեքսանդրապոլի որբանոցի մասին Լուսիկը պատմում է. «Իմ եղբայրը կույր էր, չէինք ուզում բաժանվել իրարից, բայց ինձ տարան Լենինական, որտեղ ստեղծված էր աղջիկների որբանոց։ Ամերիկացիները գեղեցիկ, առողջ աղջիկներին ջոկում, տանում էին Ամերիկա... Ես էլ երբեք չտեսա կուրացած աչքերով իմ եղբորը»։
Գրականագետը մեջբերում է նաեւ Վարդգես Ալեքսանյանի հիշատակումը՝ այն չափազանց վատ պայմաններն ու վերաբերմունքը, որն առկա է եղել որբանոցում. «Մեզ փոխադրեցին Գյումրիի որբանոցը։ Մոտ քառասուն հազար որբ կար։ Մեզ տեղավորեցին նախկին զինվորական կազարմաներում՝ ըստ հասակի։ Ես եղել եմ փոքրերի բաժնում։ Այնտեղ եւս մահը շարունակվում էր, քանի որ շենքը չէին վառում, սնունդը վատ էր, ամերիկացիները երբեմն շատ խիստ պատժում էին, զրկում էին հացից։ Բոլորս հաց էինք ուտում, էն պատժվածը անկյունում նստած մեզ էր նայում։ Մենք էլ սառը լոբի էինք ուտում։ Քոսը, տրախուման տարածված էին։ Քյուքյուրդը քսում էին մեր ամբողջ մարմնի վրա եւ կանգնեցնում էին արեւին։ Այնտեղ կար դպրոց, դասատուները հայ էին։ Սահակ վարժապետին շատ էինք սիրում, նա Սողոմոն Տարոնցու հայրն էր։ Աթոռ, սեղան չկար։ Մի որբը մյուսի մեջքի վրա գեղագրություն պիտի գրեր։ Ես սովորում էի գյուղատնտեսական բաժինը։ Օրվա առաջին կեսը սովորում էինք, մյուս կեսը՝ պրակտիկա էր։ Տանում էին հողի հետ աշխատելու»։
Բժնկերտ գյուղից մեծահարուստ գերդաստանից Մաքրուհի Սահակյանն էլ հիշում է, թե ինչպես 8 տարեկան հասակում Դիլիջանի մանկատնից միստր Նելսոնը, միսս Քըմբըլը որբերին տարան Ալեքսանդրապոլ, զորանոցներում տեղավորեցին. «Էնքան շատ էինք, որ մի տեղաշորի վրա երկու հոգի էինք քնում, երկու հարկանի մահճակալներ էին։ Մեզ մթերքով ապահովեցին, հագցրին։ Ամերիկացիները մնացին մեզ մոտ։ Մեզ խնամում էին տիկին Թագուհին, տիկին Նվարդը, օրիորդ Մաքրուհին, Շուշանիկը, Գոհարը, բոլորն էլ վանեցի էին։ Մայրապետները մեզ լողացնում էին։ Ամերիկացիների վրա երգ էին հնարել.... «Միստր Բրաունը եկավ, որբերին հավաքեց։ Չթողեց ոչ մեկին Անտեր, անպաշտպան»։ Ես այնտեղ լավ էի սովորում։ Արդեն գիտեի անգլերեն, ռուսերեն։ Միստր Բրաունը մի օր ինձ կանչեց, ուզեց ինձ Ամերիկա ուղարկել։ Բայց ես չհամաձայնվա»։
Գրականագետը նկատում է՝ ահա թե ինչու Ալեքսանդրապոլի որբանոցի կյանքին քաջատեղյակ բանաստեղծը հենց այստեղից ընտրեց մի քանի երեխա եւ տարավ իր տուն պահելու։
«Պահպանվել է խորհրդային տարիների ականավոր պետական, քաղաքական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանի մոր՝ վանեցի Լյուսյա (Լուսնթագ) Կարախանյանի վկայությունը Ալեքսանդրապոլի որբանոցներ կատարած Թումանյանի այցելությունների եւ այնտեղ ծավալած որբախնամ գործունեության մասին։ Այդ վկայությունները կան Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի՝ ամուսնուն նվիրված «Հիշատակ» գրքում»,–ասաց Ս. Հովհաննիսյանը։
Շարունակելի

26-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO