Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020—2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ ծրագրի մշակումը եւ ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019—2023 թթ. միջոցառումների ծրագրից եւ ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից։ Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն անցել է հանրապետության ողջ տարածքում ներառական քննարկումների փուլով, կազմակերպվել են մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, քննարկվել է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկների մեծ մասն ընդունվել է, ակտիվ աշխատանք է իրականացվել նաեւ ՄԻՊ գրասենյակի հետ։ Ռ. Բադասյանը նշել է, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների գործող վիճակի, ինչպես նաեւ նախորդ գործողությունների ծրագրի գնահատականը, նախանշում է հիմնական սկզբունքները եւ հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները։ Նախատեսվում է ձեւավորել պետական մարմինների եւ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտադիտարկման խումբ՝ գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը վերահսկելու նպատակով, ինչպես նաեւ ստեղծել ազգային ռազմավարության էլեկտրոնային հարթակ։
Փաստաթղթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ եւ դիտարկումներ։
Վարչապետը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ ի մի բերելով խորհրդակցության ընթացքում հնչեցված առաջարկությունները եւ սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության քննարկմանը։

26-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO