Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԱՅԼՔ...


Կապուղի, անսարքություն եւ ֆիսկալ հիշողություն

ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներում փոփոխություններ են առաջարկվում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ    
a.melqonyan@hhpress.am

ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներում փոփոխություններ կլինեն։ Համենայնդեպս, Պետական եկամուտների կոմիտեն կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ որոշել է փոփոխություններ ու լրացումներ կատարել եւ համապատասխան որոշման նախագիծ է մշակել։
Փորձեցինք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։
Նախ ասենք, որ 2017թ. նշյալ որոշմամբ սահմանված են, մասնավորապես, ՀԴՄ—ին եւ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու անսարքություն հայտնաբերելու դեպքում ՀԴՄ—ները սպասարկման կենտրոն ներկայացնելու եւ վերջինիս կողմից ՀԴՄ—ների վերանորոգման աշխատանքներին վերաբերող կարգավորումները։
Բանն այն է, սակայն, որ Հայաստանում գործող կապի առաջատար օպերատորների կողմից ներկայացված տեղեկանքների համաձայն՝ ՀԴՄ—ների միջոցով հարկային մարմնի տեղեկատվական բազա տվյալների ուղարկման, ինչպես նաեւ ընթացիկ սպասարկման համար անհրաժեշտ շարժական կապի ապահովումն իրականացվում է առավելագույնը 3G կապուղու միջոցով, քանի որ փոխանցվող տվյալների ծավալը փոքր է։ Մինչդեռ որոշման 5—րդ կետի 1—ին ենթակետի համաձայն՝ ՀԴՄ—ն պետք է ունենա SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G եւ GPRS կապուղիներով, WIFI, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն։
Բացի այդ, նույն որոշման համաձայն՝ ՀԴՄ—ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ—ն ու դրա մասին անհապաղ տեղեկացնել իր ղեկավար անձին, որը սպասարկման կենտրոնին տեղեկացնում է ՀԴՄ—ի անսարքության մասին։ Սպասարկման կենտրոնն ստուգում է անսարք ՀԴՄ—ն եւ անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ—ն անսարք լինելու վերաբերյալ ակտ։ ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը ՀԴՄ—ի վերանորոգման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ։ Բայց այստեղ խնդիր կա. որոշմամբ հստակ ժամկետներ սահմանված չեն այս գործընթացների իրականացման համար։
Ըստ այդմ, ՊԵԿ—ն առաջարկում է վերանայել ՀԴՄ—ին ներկայացվող՝ SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G եւ GPRS կապուղիներով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորության պարտադիր պահանջը՝ սահմանելով SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով միանալու հնարավորություն։
Պատճառն այն է, որ, ըստ ՊԵԿ—ի, ՀԴՄ—ների համար 4G տեսակի կապուղու պահանջի սահմանման դեպքում որեւէ առավելություն չի ստեղծվում, հետեւաբար 4G—ի պարտադիր պահանջը հանելը որեւէ խնդիր չի ստեղծի, ավելին՝ կնպաստի շուկայում առաջարկվող սարքերի ներդրման գործընթացի գործարկմանը։ Միաժամանակ խմբագրվել են կապուղու վերաբերյալ պահանջները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով։
Առաջարկվում է նաեւ սահմանել հստակ ժամկետներ՝ ՀԴՄ—ի անսարքության վերաբերյալ սպասարկման կենտրոնին տեղեկացնելու, վերջինիս կողմից անսարք ՀԴՄ—ն ստուգելու, անհրաժեշտության դեպքում սպասարկման կենտրոնի կողմից ժամանակավոր օգտագործման ՀԴՄ տրամադրելու գործընթացների իրականացման համար։
Ըստ այդմ, սպասարկման կենտրոնը իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ—ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երեւանում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ—ն եւ անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ—ն անսարք լինելու վերաբերյալ ակտ։ ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երեւանում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին պետք է տրամադրի ժամանակավոր օգտագործման ՀԴՄ վերանորոգման ամբողջ ժամանակահատվածի համար։ Իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով։
Մեկ այլ առաջարկվող փոփոխության մասին։
Կհստակեցվի ֆիսկալային հիշողության մեջ գրանցվող տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները), ինչը նպատակաուղղված է ֆիսկալային հիշողությունում պահվող տեղեկատվության քանակի մեծացմանը, որն իր հերթին կապահովի ՀԴՄ սարքի խափանման դեպքում անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք պահպանումն ու անվտանգությունը։
Ի դեպ, ստուգող պաշտոնատար անձի կողմից ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարով ֆիսկալ հաշվետվություն տպելու եւ հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու գործառույթը գործնականում չի կիրառվում։ Ինչպես նաեւ ՀԴՄ—ի միջոցով ստուգման գործառույթի համար, ոչ միայն ֆիսկալ հաշվետվություն տպելու, այլեւ ստուգման հանձնարարագիր տպելու համար նախատեսվում է մշակել առանձին իրավական ակտ եւ այդ իրավական ակտով սահմանել ՀԴՄ—ի միջոցով իրականացվող ստուգման գործընթացին առնչվող գործառույթների ընթացակարգը։ Ուստի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ դրույթը։
Այս առաջարկները կքննարկվեն մինչեւ հաջորդ տարվա առաջին տասնօրյակը։

26-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO