Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԱՅԼՔ...


Փոխիր ինքդ քեզ

Եվ կփոխվեն երկիրն ու աշխարհը

Վերջին տարիներին մամուլում հաճախակի ենք հանդիպում վերնագրերի, որոնք ազդարարում են երկրի այս կամ այն տարածքում հրդեհների բռնկման եւ այրված դաշտերի ու անտառների, ինչպես նաեւ այն մասին, թե հրդեհները որքան վնաս են տվել։ Իհարկե, որոշ մասն ունի օբյեկտիվ պատճառներ, այդ թվում՝ ամռանն արձանագրվող չափազանց բարձր ջերմաստիճանը։ Բնական այս երեւույթի դեմ կարելի է պայքարել միայն անջրդի տարածություններում ջրագծերի անցկացման շնորհիվ, որը ճիշտ աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի պայմաններում մասամբ կարող է լուծել խնդիրը։ Իսկ այն վայրերում, որտեղ նման ջրագծերի անցկացումը հնարավոր չէ, հարկ է գործել ուղղաթիռների միջոցով՝ եղանակային ամենաբարձր ջերմաստիճանի օրերին իրականացնելով ջրցան աշխատանքներ, այլ կերպ ասած՝ կազմակերպել արհեստական անձրեւ։ Ի վերջո, անտառտնտեսություններին կից գործում են նաեւ մասնագիտացված ստորաբաժանումներ՝ հրշեջ ավտոցիստեռնով, բեռնատար մեքենայով, սայլակով, մոտոցիկլով եւ շարժական մոտոպոմպերով։ Կախված անտառի մեծությունից, հրդեհի վտանգից՝ գործում են նաեւ հրշեջ կայաններ, ավիացիոն բաժանմունքներ, անտառահրդեհային կազմավորումներ։ Ունենք, բայց, ինչպես երեւում է, պատասխանատվությունն է թույլ, եւ այն անհրաժեշտ է բարձրացնել։
Բայց կան նաեւ պատճառներ, որոնք կախված են մեզանից ու կարող էին չլինել։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք, թե մարդիկ ինչու են իրենց ցանքատարածություններում այրում գյուղատնտեսական մնացորդներն ու խոզանը։ Որպես կանոն՝ չեն էլ վերահսկում, որ հրդեհը զբաղեցնի միայն սեփական ցանքատարածությունը։
Սակայն եթե խնդիրը կա, ուրեմն պետք է լուծվի։ Եվ բավարար չէ միայն գնահատել վտանգը։ Անհրաժեշտ է բացառել այն տարբեր միջոցների օգնությամբ՝ չթերագնահատելով նաեւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների կարեւորությունը։ Որքան էլ զարմանալի է, մենք պարբերաբեր միայն բնակչությանն ուղղված կոչեր ենք լսում, որոնք հաճախ տեղ չեն հասնում։ Բայց եթե ներկայացվեն ուսումնասիրություններ, թե հրդեհներն ինչպիսի ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա, գուցե վերջապես ազատվենք հանցավոր թմբիրից։
Ուինսթոն Չերչիլը շատ բան է տեսել աշխարհում, շատ քայլեր է կատարել՝ հանուն բարեփոխումների իրականացման, սակայն, ի վերջո, հանգել է միայն մեկ իմաստության. «Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»։
Ի. Ք.

26-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO