Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՊՆ


«Սրանով լուծվում է անարդարության խնդիրը»

Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասով ՊՆ-ն փոփոխություն է անում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց։ Ըստ այդմ, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվեց եւս մեկը՝ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը։
Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա պարզաբանեց, որ զինված ուժերի գործունեության ընթացքում դեպքեր են եղել, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք։ Այլ տեղի է ունեցել հակառակորդի հեռահար հրետակոծություն կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն—հետախուզական խմբի գործողություն։ Եվ 2008թ. սկսած հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել։
«Մինչդեռ նման դեպքերում,–շարունակեց պաշտպանության նախարարը,–զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով որոշակիորեն համարժեք վիճակ չի ապահովում»։
Դավիթ Տոնոյանի բնորոշմամբ, «սրանով (նշյալ փոփոխությամբ) լուծվում է անարդարության խնդիրը»։
Պաշտպանության նախարարը նաեւ հույս ունի, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը համապատասխան որոշում կկայացնի եւ կտարածի կարգավորումը մինչեւ 1998թ. կատարված դեպքերի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Սրանով ընդամենը սկսում են ոլորտի խնդիրների լուծումը»։
Ի դեպ, օրինագծի ընդունումը, ըստ ՊՆ—ի, 2019թ. եւ հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնի։

27-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO