Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԼՂՀ


Արցախի խորհրդարանի նախագահն ամփոփել է տարին

«Արցախի կարգավիճակում գտնվող երկրների համար առավել արդարացված է կենտրոնաձիգ կառավարումը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ավանդույթի համաձայն, երեկ լրագրողների հետ կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի խորհրդարանի 2019-ի գործունեության արդյունքներն է ամփոփել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում առավել հնչեղություն ստացած կարեւոր իրադարձություններին եւ սկզբունքային նշանակության խնդիրներին։ Նա մասնավորապես ներկայացրել է Ազգային ժողովի 9—րդ եւ 10—րդ նստաշրջանների օրենսդրական գործունեության մանրամասները, շրջանառության մեջ դրված օրենքների բաշխվածությունը՝ ըստ հանձնաժողովների, անդրադարձել Սահմանադրությամբ Ազգային ժողովի լիազորությունների կատարմանը։ Ա. Ղուլյանը միաժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
Հատկանշական է, որ հանդիպմանը հնչեցված հարցերի մի զգալի մասն առնչվում էր 2020 թ. կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչպիսին է խորհրդարանի ղեկավարի կարծիքը անհամեմատ մեծ թվով նոր կուսակցությունների ի հայտ գալու հանգամանքի վերաբերյալ։ Արդյոք, մտահոգի՞չ չէ, որ մի փոքրիկ երկրում, որ հազիվ մեկ տասնյակի էր հասնում նրանց թիվը, 2019—ին գրեթե եռապատկվել է, եւ բոլորն էլ հավակնում են մասնակցել համապետական ընտրություններին։ Ազգային ժողովի նախագահը նման երեւույթը միանգամայն բնական, նորմալ է համարում ընտրությունների նախաշեմին եւ գտնում, որ անհրաժեշտ է քաղաքական բոլոր ուժերին հնարավորություն տալ ինքնադրսեւորվել եւ շահել ընտրողների վստահությունը։ Նրա համոզմամբ, ովքեր կդիմանան մրցապայքարին, վստահաբար առաջ կշարժվեն, իսկ ովքեր դուրս կմնան պայքարից՝ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը եւ կանհետանան քաղաքական դաշտից։
«Իմ կարծիքով, մենք քաղաքական կայուն դաշտ ունեցել ենք, եւ Արցախում գործող կուսակցությունները մի քանի անգամ, մի քանի փուլերում մասնակցել են պառլամենտական ընտրություններին, իրենց թեկնածուներն ունեցել նախագահական ընտրություններում։ Իմ կարծիքով, սա խոսում է այն մասին, որ այդ գործընթացը մեզ մոտ դեռ չի ավարտվել։ Եթե հիշում եք 2015 թվականը՝ պառլամենտական նախորդ ընտրությունները, տեսած կլինեք, որ կային մի քանի կուսակցություններ, որոնք հետագայում անհետացան մեր քաղաքական դաշտից։ Սա վկայում է, որ գործում են քաղաքական ինչ—որ ենթակառուցվածքներ, քաղաքական ինչ—որ անձնական ամբիցիաներ։ Հարցնում եք՝ ի՞նչ պետք է կամ կարելի է անել։ Ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր հիմա հաճույքով մտնում են քաղաքական նոր կուսակցություններ, մինչեւ դա անելը պետք է մտածեն, թե դրանք որքանով են արտահայտում մեր հասարակությունում առկա ընդհանուր քաղաքական համակարգը։ Կարծում եմ, որ արժե նաեւ վերանայել բոլոր քաղաքական կուսակցությունները։ Նկատի ունեմ գաղափարական մասը, որովհետեւ ստացվել է այնպես, որ մենք ունենք մի քանի պահպանողական կուսակցություններ, սոցիալական ուղղվածության մի քանի կուսակցություններ եւ այլն։ Այդ կուսակցություններն, իհարկե, գոնե հիմա միավորվելու եւ քաղաքական ընդհանուր միավորումներ ստեղծելու լավ հնարավորություն ունեն։ Բայց քանի որ նման բան տեղի չի ունենում, չի երեւում, կարծում եմ՝ մեզանում գործում է երկրորդ երեւույթը. կուսակցությունները ստեղծվում են հատուկ պառլամենտական ընտրություններին, հնարավոր է նաեւ՝ նախագահականին մասնակցելու համար։ Ցավոք, մենք ականատեսն ու մասնակիցն ենք դառնալու այն երեւույթների, ինչպիսիք եղան նախորդ ընտրությունների ժամանակ։ Այդ կուսակցությունները դադարելու են գոյություն ունենալ։ Կամ էլ պետք է մտածել այդ գործընթացները օրենսդրորեն կարգավորելու մասին, ինչպիսիք եղել են առաջ»,–ասաց Ա. Ղուլյանը։
Իսկ ինչպես է խորհրդարանի նախագահը մոտենում քաղաքական որոշ ուժերի, անհատների կողմից՝ ընտրություններին Սահմանադրության վերաբերյալ հոդվածում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու պահանջին։ Հերթական հարցի առնչությամբ հայտնելով իր դիտարկումները, Ա. Ղուլյանը նշեց, թե նման պարագայում անհրաժեշտ է համոզիչ հիմնավորումներ ունենալ, որոնք ընդունելի կլինեն քաղաքական դերակատարների կողմից, եւ քննարկումների արդյունքում գալ ճշգրիտ եզրահանգումների։ Ինչ վերաբերում է այն շեշտադրմանը, թե սահմանադրական փոփոխությունները մեծապես առնչվում են պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված խնդրին, ապա ԱԺ ղեկավարը կարծում է, որ սահմանադրական կառավարման ձեւը չի պետական կառավարման արդյունավետության բարձրացման ամենակարեւոր բաղադրիչը։ Նրա համոզմամբ, Արցախի Հանրապետության կարգավիճակում գտնվող երկրների համար առավել արդարացված եւ ձեռնտու է կենտրոնաձիգ կառավարումը։ Ա. Ղուլյանը միաժամանակ հավելեց, որ եթե առաջիկա տարիների համար սահմանադրական փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնություն ձեռք բերվի, ապա որեւէ սահմանափակում չի կարող լինել՝ կրկնելով, թե շատ կարեւոր է, որ բարեփոխումների համար ինչպիսի փաստարկներ եւ հիմնավորումներ են բերվում։
Դատելով գալիք տարում կայանալիք համապետական ընտրությունների տրամաբանությունից, ակնհայտ է, որ այն ընթանալու է մրցակցային անզիջում, թեժ պայքարի շրջանակներում։ Հետեւաբար, հաշվի առնելով քաղաքական դաշտում դրսեւորվող բուռն զարգացումները, որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական առաջատար ուժերից մեկի առաջնորդ, որքանով է իրատեսական համարում ընտրություններին «միասնական դաշտով» հանդես գալու հնարավորությունը։ Պատասխանելով «ՀՀ»—ի այս հարցին, պարոն Ղուլյանը խոստովանեց, թե արծարծվող թեման շատ ակտուալ է, որովհետեւ այն հանրային տրամադրություններից է գալիս։ Ըստ բանախոսի, քաղաքական նման ընդարձակ, «մասնատված» դաշտում ընտրողների համար դժվար է լինելու կողմնորոշվելը, թե քաղաքական որ ուժի, որ թեկնածուի օգտին կկատարի քվեարկումը։ Ուստի նա գտնում է, որ պրոցեսը բաց է լինելու մինչեւ նախագահի թեկնածուների եւ քաղաքական ուժերի գրանցումն իրականացվի, եւ օրենսդրությամբ ոմանք իրենց թեկնածությունը եւ հայտերը հանեն։ «Որպեսզի գաղափարական հիմքը չկորչի եւ չդառնա երրորդական ուղղվածություն, ընտրության հարցում երբեք չպետք է սխալվել,–ասաց Ա. Ղուլյանը։–Ընտրական գործընթացները երկրում պիտի իրականացվեն այն դիտանկյունից, որ Արցախի Հանրապետության պարագայում միջազգային ճանաչման տեսանկյունից շատ կարեւոր ազդակ կարող է լինել աշխարհին»։
ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքերով կձեւավորվի հարյուր տոկոսանոց համամասնական կառավարություն։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա նրա խոսքով, թեկնածուների պակաս չի լինելու, եւ ընտրողներն են որոշելու, թե երկրի գլուխ ում են ուզում տեսնել որպես պետական գործիչ. «Շատ կարեւոր է, որ նախագահի նախընտրելի թեկնածուն գործադիրում եւ խորհրդարանում աշխատելու փորձառություն ունենա, հանրության համար լինի անխոցելի, լիարժեք տիրապետի իրավիճակին եւ իր ակտիվ գործունեությամբ նպաստի Արցախի անվտանգության ուժեղ համակարգի ստեղծմանը եւ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանը՝ հիմքում ունենալով ազատականացման բաղադրիչների արդյունավետ կիրառումը»։
Ստեփանակերտ

27-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO