Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Ֆինանսական գործոնը թույլ չի տալիս զարգացնել մարզիկների կարողությունները

Չնայած առկա կազմակերպչական եւ ֆինանսական խնդիրներին՝ հայ նետաձիգները հաջողացնում են պահպանել մրցակցային որոշակի նշաձողը եւ նույնիսկ բարելավել իրենց արդյունքները։ Այս հանգամանքին «ՀՀ»—ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց մարզաձեւի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, որը հուսով է՝ կառավարությունում ականջալուր կլինեն իր հնչեցրած հարցերին եւ կնպաստեն իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
–Ինչպիսի՞ արդյունքներով եւ տրամադրությամբ եք հրաժեշտ տալիս անցնող մրցաշրջանին։
–Օրեր առաջ Բաթումում մասնակցեցինք Վրաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարին, որին տանտերերից եւ մեզնից բացի ներկայացել էին նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները։ Մրցավայր էինք գործուղել երկու մարզիկի, որոնք ֆինանսների բացակայության պատճառով մեկնել էին մեր աջակցությամբ։ Տղամարդկանց հաշվարկում երկրորդ տեղը գրավեց Համլետ Մարտիրոսյանը, որը, կարելի է ասել, վատ արդյունքներ չգրանցեց։ Նրան շրջանցեց միայն վրացի մարզիկը։ Անձնական ռեկորդ գրանցեց նաեւ երիտասարդների պայքարին մասնակցած 13—ամյա Սամվել Առաքելյանը, որը երկրորդ անգամ դուրս գալով միջազգային ասպարեզ՝ գրավեց 4—րդ տեղը։
–Այս տարի քանի՞ միջազգային մրցման են մասնակցել մեր նետաձիգները։
–Հիմնական մրցումները մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի ձմեռային առաջնություններն էին։ Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի արդյունքները գնահատում եմ բավարար։ Ցավոք, դեռ չի հաջողվում ամբողջական թիմ ներկայացնել միջազգային մրցաշարերի։ Չնայած դրան, հայրենի նետաձգությունում արդյունքների աճի միտում կա. այս տարի մեր 4 մարզիկներ սպորտի վարպետի կոչում են ստացել։ Միայն թե ֆինանսական գործոնը թույլ չի տալիս զարգացնել նրանց կարողությունները։ Եվրոպական ստուգատեսում ունեցանք 24 լավագույնների թվում ընդգրկված մարզիկներ։ Այդ առաջնությունում Համլետ Պողոսյանը լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմ, սակայն ԿԳՄՍ նախարարության որոշմամբ արժանացավ միայն սպորտի վարպետի կոչման, քանզի հայաստանյան ընթացակարգով սահմանված է, որ միջազգային կոչում շնորհվում է 1—16—րդ տեղեր գրաված մարզիկներին։ Նմանապես աշխարհի երիտասարդական առաջնությունում միջազգային կարգի սպորտի վարպետի նորմ սահմանեց Լեւոն Պողոսյանը, որը նույնպես չստացավ այդ կոչումը։ Այդպիսի մոտեցումը, կարծում եմ, ճիշտ եւ արդարացի չէ։
–Հաշվի առնելով, որ Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը ներգրավված է իրավական գործընթացներում՝ ո՞վ է ղեկավարում ձեր մարզաձեւը համակարգող հանրապետական կառույցը։
–Նազիկ Ամիրյանը շարունակում է մնալ ֆեդերացիայի նախագահ։ Ճիշտ է, հայտնի խնդիրների պատճառով այս տարի ֆեդերացիան ֆինանսապես չաջակցեց մեր մարզիկներին, եւ մնացինք միայն պետական բյուջեի հույսին։ Այստեղ էլ որոշակի խնդիրներ կան. կառավարության որոշմամբ՝ տվյալ եռամսյակի համար հատկացված գումարները նշված ժամանակահատվածում չօգտագործվելու դեպքում վերադարձվում են բյուջե։ Իսկ գերածախսի պարագայում էլ իրավունք չունենք հաջորդ եռամսյակում ստանալ դրան համարժեք գումարը։ Նման մոտեցումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ընդհանրապես մարզական բնագավառում։ Հարցը նրանում է, որ մեզնից պահանջում են տվյալ տարվա սեպտեմբերին ներկայացնել հաջորդ մրցաշրջանի օրացուցային պլանը եւ դրա իրագործման համար պահանջվող հստակ բյուջեն։ Սակայն չենք կարող այդքան վաղ ֆինանսական հաշվարկներ ներկայացնել, քանի որ միջազգային մրցումների հրավերները եւ դրանց հետ կապված ծախսերի տվյալները ստանում ենք այդ մրցումների մեկնարկից 3—4 ամիս առաջ։ Այսինքն, չենք կարող սեպտեմբերին հայտնել, թե որքան գումար է պահանջվելու, օրինակ, հաջորդ տարվա մայիսին նախատեսված Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, որն, ի դեպ, օլիմպիական վարկանիշային մրցում է։ Մինչդեռ նախկինում կարգն այնպիսին էր, որ ներկայացնում էինք հաշվետվություն եւ հաջորդ եռամսյակում պետությունը լրացնում էր պակասող գումարը, կամ ավելացած գումարը փոխանցվում էր հաջորդ եռամսյակ։
–Ներկայիս մոտեցումը կարո՞ղ է անդրադառնալ մրցումներին նախապատրաստությանն ու մասնակցությանը։
–Չի բացառվում, որովհետեւ թերի նախապատրաստական ծրագրով մասնակցելն անիմաստ է լինելու։ Առանց այն էլ պետֆինանսավորմամբ հատկացվող գումարը չի բավականացնում նախապատրաստությունը նորմալ կազմակերպելուն։ Վաղուց մոռացել ենք հիմնավոր ուսումնամարզական հավաքներ անցկացնելու մասին, քանզի գումարը միանգամից կսպառվի։ Ընդամենը հասցնում ենք մրցումներից 15—18 օր առաջ հավաք կազմակերպել, որ գոնե մարզիկները կարողանան արտերկրում օրական երկու մարզում անցկացնել։ Այդ իրավիճակում կարողանում ենք որոշակիորեն պատշաճ արդյունքներ գրանցել։ Զուրօրինակ, Գեւորգ Հազարումյանը աշխարհի առաջնությունում սպորտի վարպետի արդյունք գրանցեց, թեպետ մոտ երկու շաբաթ էր նորմալ մարզվել։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

27-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO