Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեր արեւն ու չիրացված ներուժը

Ներդրումային մեծ ծրագիր է իրագործվելու

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանում երկու փուլով 400 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ կկառուցվեն։
Այս մասին տեղեկացանք կառավարության երեկվա նիստում, երբ ներդրումային հարց քննարկվեց ու հավանության արժանացավ «Մասդար» Արմենիա ծրագիրը»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ ծրագրի հիմքում «Մասդար» ընկերության եւ «Հայկական պետական հետաքրքրությունների ֆոնդի» դեռեւս այս տարվա հուլիսի 12—ին կնքված հուշագիրն է։ Եվ որ դրանով արդյունավետ համագործակցություն է նախատեսվում արեւային ֆոտովոլտային, հողմային եւ լողացող արեւային էլեկտրակայանների կառուցման ուղղություններով։ Հետագայում այս երկու ընկերությունների միջեւ համաձայնագիր է կնքվել 2 փուլով 400 ՄՎտ արեւային կայանների կառուցման ծրագրի շուրջ։
Այլ մանրամասներ էլ ներկայացնենք (ըստ գործադիրի, ՏԿԵՆ—ի տեղեկատվության)։
Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ—ն («Մասդար») ցանկանում է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հաշվի առնելով մեր երկրում արեւային էներգիայի եւ հողմաէներգետիկայի ոլորտում զարգացումներն ու դեռեւս չիրացված ներուժը։ Մասդարը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող աշխարհում առաջատար ընկերություններից է։ Վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է անում ԱՄՆ—ում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Օմանում, ԱՄԷ—ում, Աֆղանստանում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Իսպանիայում եւն։
Իսկ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ՀՊՀՖ) ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսն էլ Հայաստանինն է։ Այս ընկերությունը մեծամասշտաբ ծրագրերի շրջանակներում աջակցում, նաեւ համաներդրումներ է անում օտարերկրյա ներդրողների եւ ոլորտային գործընկերների հետ։
Հիմա՝ համատեղ զարգացման համաձայնագրի շրջանակներում ՀՊՀՖ—ի եւ «Մասդարի» կողմից հիմնադրվելիք ընկերությունը նախագծելու, ֆինանսավորելու, կառուցելու, տնօրինելու եւ շահագործելու է արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային էլեկտրակայանները։ Եվ այդ ամենն արվելու է ծրագրի ընկերության ֆինանսական միջոցների եւ ռիսկերի հաշվին։ Ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հանձնառությունը «Մասդարն» է ստանձնել։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի», «Բարձրավոլտ էլեկտրացանցերի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ ծրագրի համար դիտարկվող տարածքներում ներկայիս ենթակառուցվածքները թույլ են տալու ապահովել 400 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների միացումը նախանշված ժամկետներում։
Ի դեպ, ՀՊՀՖ—ի եւ «Մասդարի» հիմնելիք ընկերությունում ՀՊՀՖ—ն ունենալու է 15, «Մասդարը»՝ 85 տոկոս բաժնեմասնակցություն։ Բայց համատեղ զարգացման համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ՀՊՀՖ—ի բաժնեմասնակցության դիմաց վճարման տարաժամկետում։ Դա կվճարվի գործունեության արդյունքում ստացված ՀՊՀՖ—ի բաժնեմասնակցության շահաբաժնից։ Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ հողամասերը էներգետիկայի նպատակային նշանակության փոփոխված վիճակում անհատույց սեփականության իրավունքով կտրվեն ՀՊՀՖ—ին։

Երկփուլանին ու հեռանկարները

Այս ծրագիրը համապետական կարեւոր նշանակության է։ Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ այսօրինակ ծրագրերը կբարձրացնեն մեր էներգետիկ անկախության մակարդակն ու հուսալիության աստիճանը։ Եվ խոսել ենք արեւային էներգետիկայի ոլորտում մեր ներուժից՝ համեմատելով դրանք այն երկրների հետ, որտեղ գործածում են արեւային էներգիան։ Առավելությունը մեր կողմն է՝ ներուժի առումով։
Այսպիսով, ծրագիրը երկու փուլով կլինի։
Առաջին փուլով նախատեսվում է մինչեւ 2023թ. դեկտեմբերն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի, դրան անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի ու շինությունների կառուցումը, միացումը հաղորդման ցանցին եւ գործարկումը։ Այս փուլի ներքո նախատեսվող սակագինը համաձայնեցվել է «Մասդարի» հետ։ Արժեքը 1 կՎտժ—ի դիմաց կազմելու է 2.99 ԱՄՆ ցենտ (առանց ԱԱՀ)։
Տեղեկացնենք, որ՝ 1. ծրագրի իրագործման նպատակով կկնքվի Հայաստանի կառավարության աջակցության համաձայնագիր։ Մեր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի լիցենզիա, եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ կկնքվի էլեկտրական էներգիայի պարտադիր գնումը երաշխավորող համապատասխան պայմանագիր՝ 20 տարի ժամկետով։ Կտրամադրվի հաղորդման ցանցին միացման կետ եւ տեխնիկական պայմաններ, որի համար գանձվող ծառայության վճարը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների համաձայն կազմում է 500 հազ. դրամ։
2. Ծրագրի շրջանակում ներմուծման ենթակա տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կազատվեն ներմուծման մաքսատուրքից, կտրամադրվի ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման արտոնություն։
3. Ծրագրի առաջին փուլի իրականացման համար Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր եւ Եղնիկ համայնքների վարչական սահմաններում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կհատկացվի շուրջ 520 հա հողատարածք։
Երկրորդ փուլով էլ նախատեսվում է մինչեւ 2024թ. դեկտեմբերը կառուցել եւս 200 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայաններ, կրկին դրան անհրաժեշտ ենթակառուցվածքները, շենքերն ու շինությունների մնացած հատվածը, միանալ հաղորդման ցանցին եւ գործարկել։ Այս փուլի ներքո նախատեսվող սակագինը կրկին համաձայնեցվել է «Մասդարի» հետ եւ արժեքը 1 կՎտժ—ի դիմաց կազմելու է 2.95 ցենտ (առանց ԱԱՀ)։
Ծրագրի այս՝ երկրորդ փուլի համար Եղվարդ համայնքի, նաեւ Նոր Եդեսիա համայնքի վարչական սահմաններում կհատկացվի 520 հա հողատարածք։
Հավելենք, որ ծրագրի շրջանակում կառուցված բարձր լարման ենթակայաններն ու գծերն անհատույց կփոխանցվեն «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին»՝ սեփականության իրավունքով։
Այս ամենից զատ՝ ծրագրի ընկերությունը այլ ենթակառուցվածքներ, շենքեր ու շինություններ էլ է կառուցելու։
Օրինակ՝ կենտրոնական ինվերտորային կայաններ, որոնք վահանակներից էլեկտրականությունը փոխակերպում են հաստատուն հոսանքից փոփոխական հոսանքի։ Ինվերտորային կայանները միացվելու են ենթակայաններին ստորգետնյա մալուխների միջոցով։
Կառուցվելու է նաեւ ենթակայան, որը փոխակերպելու է մինչեւ 220կՎ լարում՝ հաղորդման ցանցի հետ միացման տեխնիկական պահանջներին համապատասխան, ներառյալ ծրագրի տարածքից հաղորդման ցանցին միացումը։
Կառուցվելու են նաեւ այլ շինություններ՝ գրասենյակներ ամենօրյա բնականոն աշխատանքի համար, սարքավորումների եւ տեխնիկայի համար անհրաժեշտ պահեստ։
Ճանապարհային ցանց էլ է կառուցվելու։ Խոսքը ե՛ւ ներքին ճանապարհների մասին է, որոնցով ապահովվելու է շահագործման եւ պահպանման նպատակներով դեպի սարքավորումների խումբը մուտքի դյուրինությունը, ե՛ւ ծրագրի տարածքի շուրջ անվտանգության համար նախատեսված ճանապարհների մասին է, որոնցով ապահովվելու է պարեկային հսկողությունը։
Ամբողջ տարածքը ցանկապատվելու է։
Լինելու են նաեւ կոմունալ ծառայություններ։
Մինչ այս ամենը՝ գանք սկզբին. գեոտեխնիկական ուսումնասիրություններ են արվելու, արեգակնային ճառագայթահարման գնահատում լինելու, էլեկտրական ցանցի վրա ազդեցության գնահատում, նաեւ տեխնոլոգիաների ընտրություն։ Նախատեսվում է ներգրավել անհրաժեշտ մասնագետներ շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատում անելու համար։

Իբրեւ վերջաբան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում նշեց, որ հստակ հաշվարկներ են արվել, թե մինչեւ 2030թ. ինչքան արեւային կայանների կլանման հնարավորություն ունի էներգետիկ համակարգը, եւ որքան է ցանկալի չափը, որ պետք է կառուցենք։
«Ըստ հաշվարկների, մինչեւ 2030թ. կառուցելու ենք մինչեւ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ»,–ասաց նա։
Հարց է ծագում՝ իսկ եթե լինեն ավելի լավ առաջարկներ, ապա ի՞նչ է հետեւելու սրան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց. «Ինչ իրավիճակ ունենք. միջազգային ներդրողը գալիս, ասում է՝ ես ուզում եմ 500 մլն դոլարի ներդրում անել եւ կառուցել արեւային կայաններ ՀՀ—ում, պատրաստ եմ այդ արեւային կայանի էլեկտրաէներգիան վաճառել էներգետիկ համակարգին այս սակագնով։ Մենք նայում ենք, տեսնում ենք, որ շատ ցածր սակագին է, դրական վերաբերմունք ենք արտահայտում։ Բայց քանի որ գործ ունենք սահմանափակ ռեսուրսի հետ, եւ որպեսզի հարց չծագի, թե ինչու հենց այս ընկերությանը տրվեց նման հնարավորություն, այլ ոչ թե այլ ընկերության, մենք հրապարակային հայտարարում ենք։ Եթե որեւէ մեկն ունի ավելի լավ առաջարկ, եկեք—ասեք դա։ Եթե ի հայտ կգա ավելի լավ առաջարկ, մենք մի կողմից կապահովենք մրցակցությունը, մեր երկրի շահերը, մյուս կողմից չենք նեղացնի մեր պոտենցիալ ներդրողին։ Այդ կանոնը ներդրողը ընդունում է»։

27-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO