Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


11 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է

Կառավարության տարվա ամփոփիչ նիստում վարչապետն ամփոփեց տարին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետն ամփոփեց 2019թ. տնտեսական ցուցանիշները։
Սա այս տարվա ամփոփիչ նիստն էր, եւ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ տարին փակում ենք բավական լավ տրամադրությամբ։ Որովհետեւ ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի եւ տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշները։ «Նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թ. համար. մասնավորապես, տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ ունենք։ Ընդ որում, շատ կարեւոր է, որ ապրանքների արտահանման աճ ունենք՝ 25.7 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 11.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.8 տոկոսով»,—ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է 11 ամսվա արդյունքներին. ապա տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9.3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս. «Սրանք իսկապես բավական լավ ցուցանիշներ են, եւ նորից ուզում եմ կրկնել, որ, ի վերջո, արձանագրում ենք, որ այն գաղափարախոսությունը, որ մենք դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարեւոր է»։
Հավելյալ տվյալներ հաղորդեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, թե փորձել են վերլուծություն կատարել՝ օգտվելով պետեկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալներից, թե որոնք են հատկապես այն զարգացումները, որոնք արտահանման նման բարձր ցուցանիշների պատճառ են դարձել։
Այսպիսով, ըստ նախարարի, 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ՝ մոտ 27 տոկոսով։ Սա կարեւոր է, քանզի ուղղակիորեն ապահովում է նաեւ գյուղոլորտի զարգացումը։ Գինիների արտահանումը 11 ամիսների ընթացքում հանրագումարով աճել է 50 տոկոսով։ Նախորդ վերջին 2 տարիներին որոշ զարգացման միտումներ արդեն նկատելի էին, սակայն այն, որ այս տարի մենք ունենք 11 ամիսների ընթացքում 24 մլն դոլար ընդհանուր աժեքով գինիների արտահանում, շատ հուսադրող է։ Հատկապես հատկանշական են այդ թվում մրգային գինիները, որ տարվա ընթացքում նույնպես նկատելի է եղել դրանց տարբերվող առաջանցիկ աճը (75 տոկոսով)։ Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահանման աճ՝ 18.5 տոկոսով։ Սրանք հիմնականում ջերմատնային պայմաններում աճեցված կուլտուրաներն են։ Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի եւ ելակի արտահանման ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում ունեցել ենք շոկոլադի արտադրանքի արտահանում՝ մոտավորապես 15 տոկոսով, որը նույնպես նոր զարգացում է մեր տնտեսության մեջ։ Մեկը՝ խոշոր, մյուսը՝ համեմատաբար խոշոր արտադրողներ շատ լավատեսորեն են տրամադրված իրենց արտահանման շուկաներում հետագա ընդլայնման հնարավորությունների հարցում։ «Այս բոլորը միասին նշանակում է, որ տարին, կարծում ենք, պետք է ամփոփենք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճով, եւ մեր արտահանումը տարեկան կլինի առնվազն 10 տոկոս։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ ցուցանիշները շատ իրատեսական են։ Եթե մի քանի ամիս առաջ մենք կանխատեսում էինք այդպիսի բարձր լավ ցուցանիշներ, ապա 11 ամիսների արդյունքերը վկայում են, որ այդտեղ այլեւս կասկածելու բան չկա։ 2020 թ. ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով»,—շարունակեց էկոնոմիկայի նախարարը։
Վարչապետը ուշադրությունը հրավիրեց հենց մրգային գինիների արտահանման ցուցանիշներին։ Որովհետեւ, իր կարծիքով. «Նոր բրենդի, նոր խմիչքի ձեւավորման պրոցես է տեղի ունենում։ Աշխարհում մրգային գինիներն այդքան էլ տարածված չեն։ Փաստորեն այս ցուցանիշները ցույց են տալիս, որ իրենք կարող են առնվազն բավական լուրջ հետաքրքրություն առաջացնել արտաքին շուկաներում եւ, ըստ էության, հայկական «նոու հաուի» էլեմենտներ են կրում իրենց մեջ»։ Վարունգի եւ ելակի արտահանման ցուցանիշն էլ կարեւորեց, որովհետեւ սա, ըստ էության, համընկնում է գյուղատնտեսության արդյունաբերականացման տեսլականի հետ։
Տնտեսական աճի ցուցանիշի հետ կապված տեսակետ արտահայտեց նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ ԿԲ—ն վերջին հրապարակման մեջ նշել էր 7.2 տոկոս։ «Բայց ՏԱՑ—ի ցուցանիշը հրապարակելուց հետո վերանայել ենք՝ 7.3—7.4 տոկոս, ռիսկերը վերեւ՝ մեր լեզվով ասած։ Դա նշանակում է, որ ես կիսում եմ իմ գործընկերոջ տված գնահատականը, ընդ որում, տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարեւոր գործոններից են նաեւ պահպանվող ու ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունը, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը եւ նվազող պետական պարտքը։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների եւ տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ»,—նշեց ԿԲ նախագահը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ խոսեց սպասելիքներից. «Սպասում ենք, որ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը, հանած ավելացված արժեքի հարկի բոլոր վերադարձները, լինելու է տրիլիոն 461—ի շրջանակում։ Եթե մենք մի պահ հին ավելացված արժեքի հարկի դեբետների ցուցանիշը, որը կանխատեսվում է, որ կլինի շուրջ 42 մլրդ դրամի վերադարձ, այսօր արդեն մենք ունենք 40.5 մլրդ դրամի վերադարձ, ապա եթե հիպոթետիկ գումարենք այդ 42 մլրդ դրամը տրիլիոն 461—ին, մենք, ըստ էության, ունենք տրիլիոն 502—ի շրջանակում փաստացի կատարողական։ Եվ սա է եղել այն, կարելի է ասել, հիմքը, որի հիման վրա մենք որոշում ենք կայացրել նաեւ հին պարտքերը վերադարձնել։ Բայց զուտ ֆինանսական տեսանկյունից, ինչպես դուք եք միշտ սիրում կրկնել, հաշվապահական տեսանկյունից կամ հաշվառման տեսանկյունից, մեր փաստացի կատարողականը լինելու է տրիլիոն 461—ի շրջանակում» (մեջբերումը բառացի է)։
Վարչապետը նկատեց, որ պարզաբանման կարիք կա, քանզի մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս տարվա բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով։ «Հիմա դուք այլ ցուցանիշ եք ասում։ Նույն տրամաբանության մեջ մենք կարող ենք ձգտել մինչեւ 100 մլրդ դրամի գերակատարման, բայց այստեղ կարեւոր է արձանագրել հետեւյալը, որ մենք որոշում ենք կայացրել մոտավորապես 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել։ Դրանք հուսահատ պարտքեր էին, որը երբեք Հայաստանում չի վերադարձվել, եւ դա կուտակվել է երկար տարիների ընթացքում։ Եվ, հետեւաբար, բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է այդ թիվը, այսինքն՝ հավաքագրումը հանած այն թիվը, որը մենք վերադարձրել ենք տնտեսավարողներին, տնտեսությանը հին ավելացված արժեքի հին դեբետների մասով։ Բայց սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք կամ կարող էինք հավաքել եւ հավաքել ենք — վերադարձրել ենք, ինչը մեր ցուցանիշը չի փոխում։ Այսինքն՝ կա հաշվապահական զուտ տրամաբանություն, եւ կա փաստացի տրամաբանություն։ Փաստացի տրամաբանությունն այն է, որ 90 մլրդ—ից ավելի հարկային հավաքագրումներ կունենանք»,–պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահն էլ հստակեցրեց. «Ձեր ասած տրամաբանությամբ եւ մեթոդաբանությամբ 89 մլրդ—ը, որ ներկայացրել էի, փաստացի լինելու է 101 մլրդ—ի շրջանակում, 89 մլրդը դեկտեմբերի 23—ի դրությամբ»։
Հետո արծարծվեց ավտոմեքենաների ներկրումից սպասվելիք գումարային ցուցանիշի թեման։ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ պլանավորել էինք, որ կունենանք մոտավորապես 55—60 մլրդ, բայց ունենալու ենք մոտավորապես 90 մլրդ «Ես համեմատական եմ անցկացնում նախորդ տարվա փաստացիի հետ՝ այս տարի երեկվա դրությամբ ունենք մոտ 88—90 մլրդ, նախորդ տարի 36 մլրդ ենք հավաքագրել ավտոմեքենաներից, այսինքն՝ 54—55 մլրդ այսօրվա դրությամբ կարելի է ասել, ավելի, բայց այդ ավելի հավաքագրվածի վրա եւս մոտ 10 մլրդ ավելացրել ենք, հետ ենք վերադարձրել տնտեսությանը, որը մեր ծրագրային ցուցանիշը նվազեցրել է»։
Վարչապետը շեշտեց. այսինքն՝ մյուս կողմից, այսպես կոչված, գերավճարների ինստիտուտն ենք ընդհանրապես վերացրել. «Կարելի է ասել, որ վերացրել ենք,–պարզաբանեց ՊԵԿ նախագահը,–2018 թ. հունվարի 1—ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլրդ դրամ, երեկվա դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ»։
Հարց է ծագում. եթե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասում է, որ մենք հաջորդ տարի ավտոմեքենաների աննախադեպ այս աճը, ամենայն հավանականությամբ, չենք ունենալու՝ օրենսդրական փոփոխությունների պայմաններում, ապա արդյո՞ք դա մտահոգիչ չէ (զուտ ֆինանսական տեսանկյունից)։ «Դա մեզ չի մտահոգում, որովհետեւ պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը, որը պլանավորել ենք հաջորդ տարվա համար, կատարելու ենք եւ, ինչպես պայմանավորվել ենք իրար հետ, նաեւ գերակատարելու ենք»,—ասաց Դ. Անանյանը։
Վարչապետը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ բյուջեի գերակատարման ի՞նչ վիճակագրություն ունենք ընդհանրապես։ Վերջին անգամ ե՞րբ է այս ծավալներով Հայաստանում բյուջեն գերակատարվել։
Նախարարի պատասխանը հետեւյալն էր. «Առաջին անգամը եղել է 2004 թ. հավանաբար, որովհետեւ մինչեւ 2002 թ. ունեցել ենք խորը խնդիրներ, որոնք հանգեցրել են բյուջետային պարտքերի առաջացման։ Եվ, ըստ էության, 2002 թ. առաջին անգամ է, որ գերակատարում է եղել։ 2004թ. ինչո՞ւ է տպավորված, որովհետեւ դա այն տարին է եղել, երբ լրացուցիչ բյուջե է ներկայացվել։ Տոկոսային հարաբերությամբ հիմա կդժվարանամ ասել՝ համադրելի՞ էր, թե՞ ոչ։ Իսկ դրան հաջորդող տարիներին շատ տարբեր պատկերներ ենք ունեցել անվանական արտահայտությամբ՝ թե՛ գերակատարման, թե՛ թերակատարման տարի է եղել նաեւ։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ կարեւորը՝ հարկեր—ՀՆԱ ցուցանիշը, որի վերաբերյալ մենք դատողություն կանենք այն ժամանակ, երբ ՀՆԱ—ի անվանական մեծությունն արդեն հայտնի կլինի, եւ կտեսնենք, թե ինչքանով է մեզ հաջողվել լուծել այն խնդիրը, որ առաջացած հարկերը ամբողջությամբ կամ ինչ չափով են առաջացած հարկերը համալրել պետական բյուջեն։ Թվով արտահայտած՝ հարցի կոնկրետ ուղիղ պատասխանը, թե արդյոք որեւէ տարի եղել է, որ հարկային եկամուտների այս չափի աճ ունենանք՝ ծրագրայինի հետ համեմատած, կդժվարանամ հիմա ներկայացնել, բայց ցուցանիշները կարելի է նայել»։
«Կճշտեք, որովհետեւ դա կարեւոր է»,—եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետ վարչապետը այլ թեմաներ էլ արծարծեց՝ Ամանորի միջոցառումների համար քաղաքապետարանին հատկացված գումարի, պատճառների, նպատակների մասին։ ԿԳՄՍ նախարարն էլ ներկայացրեց այն նոր շրջանակը, որ Ամանորին լինելու է մշակութային կյանքում։ Եթե հակիրճ, ապա դեկտեմբերի 31—ից հունվարի 2—ը թատրոններում կյանքը չի դադարելու եւ տարբեր միջոցառումներ են լինելու։

27-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO