Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Կներդրվի հաշմանդամության գնահատման նոր համակարգ

Ի՞նչ է խոստանում նոր ծառայությունների ներմուծումը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Այն մասին, որ «տնտեսությունը չի զարգանում եւ ժողովրդի կենսակերպը չի լավանում, ավելին՝ տնտեսության ռեսուրսի կեսից ավելին տներում փակված է», հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի մեջբերմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց պետք է ոչ թե որպես բեռ վերաբերվել, այլ դիտարկել որպես մեծ պոտենցիալ եւ հնարավորություն։
Նկատենք՝ մշտապես խնդիր է եղել, որ հաշմանդամ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի նախատեսվում է արգելք դնել հաշմանդամության հիմքով խտրականության վրա՝ արժեվորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը, մշակելով նոր համակարգի անցմանն առնչվող գործընթացներ։ Նշենք, որ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 485 անձ, որից ավելի քան 800 հազարը երեխաներ են։
ՀՀ կառավարությունը ոչ միայն վերանայում, այլեւ ամբողջությամբ փոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ Ի՞նչ է այն ենթադրում եւ ինչքանո՞վ է փոխելու կամ հեշտացնելու հաշմանդամ անձանց՝ լիիրավ անդամ զգալու գործընթացը՝ «ՀՀ»—ի խնդրանքով պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։
Հաշմանդամների գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացն արդեն սկսվել է եւ կշարունակվի ողջ տարվա ընթացքում։ Մյուս տարեվերջին ակնկալում են արդեն ունենալ բազմամասնագիտական գնահատող հանձնաժողովներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց կկարողանան գնահատել ու տարբերակել՝ ըստ իրենց ֆունկցիոնալ սահմանափակումների։
«Այս պահին գործում է հաշմանդամության երեք կարգ, նաեւ՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ, որոնք որոշվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, կառավարության որոշումների եւ չափորոշիչների հիման վրա։ Հաշմանդամության կարգը ենթադրում է որոշակի առողջապահական ապահովություն եւ 25 500 դրամ թոշակ։ Պարզ է, որ, մեր տրամաբանությամբ, թոշակը հատկացվում է ֆունկցիոնալ սահմանափակումները հաղթահարելու նպատակով։ Այն նպաստ եւ սոցիալական վճար չէ, այլ տրամադրվում է ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման համար։ Այս տեսակի օգնությունը, ըստ մեր դիտարկումների, չի անհատականացնում հաշմանդամ անձանց կարիքները եւ չի ապահովում նրանց սոցիալական ներառվածությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման գործընթացը»,–նշեց Գեմաֆին Գասպարյանը։
Ըստ նրա, նոր համակարգը բացառում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների առկայությունը եւ ֆունկցիոնալ գնահատում է իրականացնելու համաշխարհային ոսկե ստանդարտներով, բազմամասնագիտական հանձնաժողովների կողմից։ Գնահատման արդյունքում կազմվելու են անհատական ծառայություններ, որոնց միջոցով հաշմանդամ անձինք կկարողանան հաղթահարել իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները։ Նոր համակարգը ուղղված է լինելու անհատական կարիքի գնահատմանը։
Ներդրվելու է ծառայությունների անհատական փաթեթ, այն պետությունն իր միջոցներով իրացնելու եւ տրամադրելու է բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան սոցիալապես ներառվել՝ անկախ խնդրից։ Անհատական ծառայությունների ծրագիրը ունենալու է հավելյալ բաղադրիչ, որպեսզի քաղաքացին կարողանա օգտվել նաեւ այդ հավելյալ ծառայություններից։
«Պետությունն իր վրա է կրում քաղաքացու ֆունկցիոնալ սահմանափակման հաղթահարման անհատական կարիքի գնահատման գործընթացը,–ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ նոր համակարգի ներդրումը չպետք է միայն բարեփոխում որակել։–Այն հեղափոխական փոփոխություն է, քանի որ բոլորովին նոր համակարգ է եւ չի ներդրվում հին համակարգի վրա։ Յուրաքանչյուր հաշմանդամի՝ ելնելով իր կարիքներից, ծառայություն է մատուցվելու»։ Նշենք, որ համակարգի եւ նոր ծառայությունների ներդրումը լինելու է ծախսատար, քանի որ, ըստ փոխնախարարի, այս համակարգին ուղղված ֆինանսական ռեսուրսները շատ ավելին են լինելու, քան նախկինում էր։ Սակայն, դրանով հանդերձ, գործընթացը լինելու է թիրախային եւ օգնելու է քաղաքացուն լինել սոցիումի լիիրավ անդամ եւ ընդգրկվել աշխատանքային, հասարակական տարբեր գործընթացներում ու կյանքի բոլոր ոլորտներում։
Հաշմանդամության կարգ հասկացությունը, ըստ Գեմաֆին Գասպարյանի, դառնում է երկրորդային խնդիր, քանի որ վերանայման փուլում է նաեւ այս գործընթացը։ Հաշմանդամության նոր համակարգի ներդրումը նախատեսվում է վերջնականապես գործարկել 2021 թ. առաջին կեսին։

27-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO