Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Անունը՝ Խաչիկ վարպետ

Հայ ժողովուրդը դարերի արհավիրքներից փրկել է շուրջ 30.000 ձեռագիր-մատյան

Հայ ժողովուրդը աներեւակայելի նվիրում ու սրբազան զգացում է ունեցել ձեռագիր-մատյանների նկատմամբ՝ դրանցում մարմնացած տեսնելով իր էությունը, իր ինքնահաստատման առնհավատչյան։ Մագաղաթյա այդ մասունքներն իրենց մեջ պահում են մեր ամենամեծ հարստությունները՝ ազգի ոգեղեն գանձերը։ Մեր հինավուրց մատյաններից յուրաքանչյուրը, ասես կենդանի մի ոգի, գոյատեւման իր դժվարին ճամփան է անցել։ Հայ մարդն ու ձեռագիր-մատյանը հաճախ միմյանց կապված են եղել ծնողի ու որդու սրբազան զգացումով։ Եվ ինչպե՜ս է դա զգացել լիտվացի մեծանուն բանաստեղծը.
Եվ Հայաստանում, երբ մեկի տանը չէր ծնվում զավակ,
Գիրք էին առնում ու որդեգրում,
Եվ մինչեւ հիմա գիրքը այս երկրում որդու պես է թանկ,
Ու որդու պես են գիրքն այստեղ սիրում։
Էդուարդաս Մեժելայտիսի այս տողերի ճշմարտացիությունը հաստատվում է հարյուրավոր օրինակներով։ «Արդ ես՝ անարժան եւ անպիտան ծառա, սուտանուն Թումանս ցանկացա ունենալ սուրբ մատյանս, որպես իմ հոգու հիշատակ եւ որպես ինձ հոգեորդի, քանի որ չունեի մարմնավոր զավակ…, որովհետեւ իմ որդին՝ Եղիկը, հանգուցյալ եղավ»։ Այս հիշատակագրությունը վերցված է Մատենադարանի N 6319 ձեռագրից. «Հայոց ինն հարյուրքսան եւ վեցերորդ թվականին (1477 թ.) գրվեց սուրբ Ավետարանս անարժան եւ անարհեստ գրիչ Մելիքսեթ սուտանուն երեցի ձեռքով, Բասեն գավառի Էգեպատ կոչվող գյուղում…»։ Սակայն դրան վիճակված չէր (ինչպես հայկական ձեռագրերից շատ—շատերին) խաղաղ «ապրելու» հայ գյուղացու խրճիթում։
Ընդամենը մի քանի տասնամյակ անց սկսվում է այդ մատյանի լինելության ու փրկության ոդիսականը։ Այդտեղ էլ հայ մարդն անում է այն, ինչին չէր կարող հասնել բանաստեղծի երեւակայությունը։ Կարդանք դողդոջուն ձեռքով գրված հետեւյալ տողերը. «Ես՝ Մրանս, երբ որ այս դեպքը ինձ հետ պատահեց… ինձ գերեցին կնոջս ու տղաներիս հետ։ Հետո ես փրկվեցի, բայց տղաներս մնացին կորած… Եկա Հովհաննես երեցի մոտ ու ասի, թե Ավետարանս տանեմ ու իմ գերիներին ազատեմ։ Բայց հետո միտք արեցի, թե ո՞ր մարդն է ինքն իր գլուխը կտրել, որ ես իմ գլուխը կտրեմ եւ կամ իմ ծնողների գանձն ու հիշատակը կորցնեմ։ Եվ ես չկարողացա դա անել։ Թող էլի ես կորչեմ, բայց իմ ազգի հիշատակը չկորչի»։ Փաստորեն, գեղջուկ Մրանը ազգի ծնողների գանձն ու հիշատակը չի տալիս այլադավան նվաճողներին՝ փրկելու համար գերության մեջ գտնվող զավակներին։
Հաջորդ հիշատակարանը ձեռագրի նոր տերը թողել է դրանից 60—70 տարի հետո եւ պատմում է, որ այդ մատյանը, այնուամենայնիվ, կրկին գերի է ընկել. գերի է ընկել եւ ապա ետ գնվել. «Եվ եկի դավի արի ու Ավետարանս առի ու բերի Ղալայփարս… Ավետարանս գերի գնաց ու իմ հեր ետ գնեց»։ Անքննելի խորհուրդ, մի տեսակ առեղծվածային բան կա հայ մարդու եւ գրքի միջեւ հաստատված այս անքակտելի կապի մեջ։ Այլապես, ինչպե՞ս բացատրել, որ մի բուռ ժողովուրդ կարող էր դարերի արհավիրքներից փրկել շուրջ 30.000 ձեռագիր—մատյան…
Բայց շարունակենք մեր ձեռագրի պատմությունը։ Տարագրության ուղին բռնած, հոգնած ու տանջված մատյանը վերջիվերջո հանգրվանում է Արցախ աշխարհում։ Այստեղ «հեզ, հանդարտ, նաեւ շատ գովելի ու քաջարի Հովհանն, Խորանաշատի ուխտի սպասավորը, վերստին նորոգում է սուրբ Աետարանը դառն եւ նեղ ժամանակներին, շատախեցի սուտանուն երեց Հովհաննեսի ձեռքով…»։ Դա 1627 թվականին էր։ Այդտեղ էլ նորոգված մատյանին փակցվում է XIII դ հոշոտված մի ձեռագրից փրկված յոթ նկարազարդ թերթ՝ հայկական մանրանկարչության ինքնատիպ մի ճյուղավորման եզակի նմուշներով։ Դիտողին գերում են հասարակ ժողովրդական պատկերացումներով մեկնաբանված կերպարները՝ ազգային բնորոշ դիմագծերով։ Բայց որտե՞ղ են այդ ձեռագրի մյուս մասերը։ Չգիտենք. գուցե աշխարհի որեւէ հեռավոր մի անկյունո՞ւմ։ Այդպիսի օրինակներ շատ կան։ Մշո նշանավոր Ճառընտիրն էլ ժամանակին բաժան—բաժան էր եղել։ Նրա թերթերից մի քանիսը Մոսկվայում էին հանգրվանել. վերջերս բերվեցին։ 17 թերթ էլ Վենետիկում է։ Վասպուրականի XV դ. մանրանկարիչ Պսակի մի ձեռագրի թերթերից վեցը զարդարում է ԱՄՆ—ի Սիթթլիի թանգարանի ցուցափեղկերը, ութը գտնվում է Մոնրեալում (Կանադա)։ Իսկ միակ ամբողջական աշխատանքը Երեւանի Մատենադարանում է։
Ձեռագիր մատյաններն էլ իրենց ստեղծողների նման տեղահան, պանդխտության դատապարտված՝ դեգերել են աշխարհից աշխարհ՝ ամենուր քարոզելով գեղեցկի գաղափարը։ «Հայ ժողովրդի ոգին միշտ տառապանքի ու չարչարանքի գնով աշխարհի անցուդարձերին անմիջականորեն մասնակցելու մեջ է», գրում է ակադեմիկոս Դ. Լիխաչյովը։
Բյուզանդական աղբյուրները վկայում են, որ 792 թվականին Հռոմը հազարավոր հայերի ինչ—որ պատճառով աքսորում է Սիցիլա՝ խարանելով նրանց ճակատները։ Նրանք այդ կղզում էլ մնացին եւ դարձան տեղաբնակ։ Այդ դեպքից 11 դար անց եվրոպացի գիտնականները ջանում էին պարզել, թե ովքե՞ր են, որ անտեսելով իտալական կամ բյուզանդական ճարտարապետության ավանդույթները, Սիցիլիայում կառուցել են խաչաձեւ հատակագիծ ունեցող արեւելյան բազիլիկ եկեղեցիներ։
Նույն Սիցիլիայի հարավ—արեւմտյան մասում, Պյացա—Արմենրինա քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք (284—305 թթ.) կառուցված պալատի մնացորդներ՝ հարուստ որմնանկարներով։ Այդտեղ կենտրոնական աբսիդի վրա պատկերված կանացի կերպարանքներից մեկն անձնավորում է Հայաստանը։ Դա անտարակուսելի է. պատկերի մոտ գրված է՝ ARMENIA։ Այս փաստը հայտնի դարձավ վերջին տարիներին կատարված պեղումների շնորհիվ։ Իսկ Հռոմի կենտրոնում, նշանավոր Կոլոսեոնի ճանապարհին, հսկա պատի վրա գծագրված են Հռոմեական կայսրության սահմանները եւ նրանց մոտ՝ մեծ Հայաստանը։ Դա Հռոմի աշխարհակալության ցուցադրումն է։ Հռոմեական լեգեոնները դարեր շարունակ ձգտում էին նվաճել եւ հնազանդեցնել մեր ժողովրդին։ Եվ ինչն է հրաշալին. հայ մարդը շարունակաբար, տառապանքների ու դառնությունների մեջ նայելով մահվան աչքերին, զարմանալիորեն ավելի է մարդկայնացել ու մաքրվել։ Նույն Հռոմում, արվեստների հնագույն ու հավերժ երիտասարդ քաղաքում, Սան Պաուլո շքեղ տաճարի կենտրոնական դռան վրա, պատկերազարդումների տակ գրված է այն կոփողի անունը՝ «Խաչիկ վարպետ»։
Հրավարդ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

27-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO