Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ամենայն հայոց որբերի հայրիկը»

Թումանյանն ապրեց «ողբի ու որբի» հայրենիքում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լուսնթագ Կարախանյանին բաժին էր ընկել հարյուր հազարավոր որբերի ճակատագիրը։ Ընտանիքին հաջողվում է փախչել մինչեւ լիճը, որտեղից փախուստը պիտի շարունակեին նավակով։ «Եղբայրը՝ Հովսեփը, հանկարծ հիշում է, որ եզներին կապած է թողել, վերադառնում է, որ նրանց ազատ արձակի ու նորից հասնի ընտանիքին լճի մոտ, սակայն այլեւս չի վերադառնում։ Այսպես, երեխաները ականատես են լինում հոր՝ մեծ կալվածքների ու հողատարածքների տեր, ձկնագործությամբ զբաղվող, բարեգործ Հովսեփի ու եղբայրների, նաեւ մոր ողբերգական կործանմանը»,–պատմում է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը (սկիզբը՝ նախորդ համարում)։ Այնուհետեւ հուշագիրը շարունակում է՝ վկայելով, որ մայրը դաժանորեն նահատակված հարազատների, հատկապես տղամարդկանց մահից ցնցված խնդրել է թուրքին սպանել իրեն եւ իր երկու մանկահասակ դուստրերի ներկայությամբ նետվել է յաթաղանի վրա ու կնքել իր մահկանացուն։
«Դժվար է պատկերացնել, սպանում է այն թուրքը, ով 12 տարի ծառայել էր տանը եւ իր «աշխատավայրում» եղեռն իրագործելուց հետո իր սեւ գործը շարունակել է լճի մոտ՝ սպանելով իր «գործատուին» (ում ձեռքից տարիներ շարունակ սնվել էր նրա ընտանիքը)՝ Լուսնթագի հորը եւ եղբայրներին։ Ի՞նչ են զգացել երկու դուստրը՝ տեսնելով զարհուրելի ցնցումից ու սպանդից խենթացած, որդեկորույս մորը, ով ասես մոռացած 9—ամյա Լուսնթագի եւ 3—ամյա Անահիտի մասին, խնդրում է իր տան ծառայող թուրքին իրեն էլ սպանել, ի՞նչ են զգացել՝ տեսնելով յաթաղանի վրա ինքնասպան եղող մորը, այն դահճին, որին ճանաչում էին։ Մի վայրկյանում որբացած քույրերը բախվում են նաեւ մարդկային երախտամոռությանը, թեեւ եթե դահիճը այդքան ծանոթ, գրեթե «ընտանիքի անդամ» չլիներ, գուցե եւ դաժանաբար սպաներ նաեւ մանկահասակ աղջիկներին, բայց հավանաբար խնայել է նրանց»,–նկատում է գրականագետը։
Որբացած երկու քույրերը, ըստ նրա, հոգեկան վիթխարի ցնցում ապրելով, միայնակ բռնում են գաղթի ճանապարհը, ամիսներով սնվում ողորմություններով, բույսերով ու պատահական կերակուրով, մինչեւ նրանց նկատում են ռուս զինվորները եւ բերում Հայաստան, հանձնում Էջմիածնի որբանոց, քանի որ փոքրիկ Անահիտը ծանր հիվանդ էր, քույրերին բաժանում են, եւ նրանք այլեւս երբեք իրար չեն տեսնում։ Ամենից ծանր 9—ամյա աղջնակի վրա ազդում է քրոջ կորուստը։ Լուսնթագին տեղափոխում են Ալեքսանդրապոլի որբանոց, հենց այստեղ էլ նրան նկատում է Թումանյանը եւ տանում է իրենց տուն։ Գրականագետն ասում է, որ, ըստ հուշագրի, բանաստեղծը հյուրընկալել եւ իր տանն է պահել նաեւ մի քանի այլ որբերի։ Լուսնթագը ապրելով գրողի ընտանիքի հետ մի ամբողջ տարի, ծանոթանում է Անդրանիկ զորավարին, շարունակում գրողի ընտանիքի հետ հաճախ հյուրընկալվել նրանց բարեկամների կամ որոշ մեկենասների տանը։ Ըստ հուշագրի՝ Թումանյանը դարձել է շատ որբերի, այդ թվում եւ իր կնքահայրը. «Ինչը հետագայում մեծ հպարտություն է պոետի տանն ապրած կամ նրա անսահման հոգատարությունն զգացած յուրաքանչյուր որբի համար»։
Գրականագետը նշում է, որ Ծիրանավոր որբանոցի բակում էին ապրում Թումանյանի որդեգիրները եւ Էջմիածնի որբերից շատերը, որոնք բանաստեղծին հիշում էին դեռ այնտեղի մանկանոցից։ Նրանց թվում էր եւ հայ անվանի ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանաստեղծի կրտսեր դստեր՝ ճարտարապետ Թամար Թումանյանի լավագույն բարեկամներից մեկը՝ Վարազդատ Հարությունյանը. «Նա Էջմիածնի որբերի մեջ հայտնվել էր 6 տարեկան հասակում, հաճախ էր հիշում ու պատմում Թումանյանի որբախնամ գործունեության մասին. «... Տիֆի համաճարակից օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում,–հիշում է Վ. Հարությունյանը։–Տներն անգամ հիվանդանոց էին դարձել։ Եղբայրս՝ Գուրգենը, երբ մահացավ, ես տեսա, թե ինչպես փայտը թարս ու շիտակ շարում են իրար վրա, այնպես էլ մեռելներին էին իրար վրա շարում, որ գիշերը տանեն եղբայրական գերեզմանը գցեն։ Հայրս տեսավ, որ մենք եւս պիտի մեռնենք, մեզ հավաքեց, տարավ Թիֆլիս... Մենք մեզ գտանք որբանոցում։ Ես, քույրս, եղբայրս Բարեգործականի որբանոցում ենք մեծացել, որի շեֆությունը Հովհաննես Թումանյանն էր իրականացնում... Թիֆլիսի Ծիրանավոր վանքի բակում էր որբանոցը... Թիֆլիսում կար Տիգրան Նազարյանի ճաշարանը, գաղթականներին այնտեղ կերակրում էին։ Իր այգու մեջ կար փայտաշեն մի թատրոն, գաղթականներին այնտեղ քնեցնում էին բեմի, գետնի վրա»։ Որբերի նկատմամբ գրողի հայրական ջերմ հոգատարությունն ու խանդաղատանքը, Ս. Հովհաննիսյանի խոսքով, երբեք չմարեցին։ 1920 թ. նա գրքերի հրատարակության իր իրավունքը վաճառելով, ստացած գումարից 10000 ռուբլի հատկացրեց հայ որբերին, 10000 ռ. Վրաստանի երկրաշարժից տուժածներին, 10000 ռ. էլ՝ Ռուսաստանի սովյալներին։
«Թումանյանը ապրեց «ողբի ու որբի» հայրենիքում, ամեն ինչ արեց այդ որբաշխարհի, հայ ողջ գաղթականության անլուր տառապանքները փոքր-ինչ թեթեւացնելու համար՝ դառնալով անմայր մանուկների ամենահարազատ անձը՝ «Ամենայն հայոց որբերի հայրիկը»,–եզրափակեց գրականագետը։

27-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO