Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԼՂՀ


Արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը եւ հզորացնել երկիրը

Արցախի պետնախարարը հանդիպել է լրագրողների հետ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շուրջ երկուսուկես ժամ տեւած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ամփոփելով տարին, 11-ամսվա կտրվածքով վիճակագրական ցուցանիշները, նշեց, որ տնտեսական ամբողջ տարվա արդյունքները՝ բոլոր ուղղություններով, հանրությանը կներկայացվեն առաջիկայում։ Արտահայտելով իր կանխատեսումները հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ՝ պետական նախարարը նշեց, որ տնտեսական աճի տեմպերը գլխավորապես ամրագրվել են էներգետիկայի, արդյունաբերության, շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտի հաշվին։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 9.3 տոկոս, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսելու, որ տարին կամփոփվի շոշափելի ձեռքբերումներով։ Համախառն ներքին արդյունքը կկազմի 9.1 տոկոս կամ 341 մլրդ դրամ։ Ասել է թե՝ նախորդ տարվա 435.5—ի դիմաց յուրաքանչյուր շնչին բաժին կհասնի 4800 ԱՄՆ դոլար։ Գրիգորի Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ արձանագրված ցուցանիշները չեն զիջում տարածաշրջանի երկրների արդյունքներին՝ հաշվի առնելով, որ երկրում միջին աշխատավարձը 2018—ի համեմատ ավելացել է 8 տոկոսով եւ կազմել 171869 դրամ։
Նա տպավորիչ ցուցանիշ որակեց նաեւ արտահանման ծավալների գծով ունեցած աճը, որը գերազանցում է 200 մլն ԱՄՆ դոլարի սահմանը կամ նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է ավելի քան 40 տոկոս։ Առավել հստակ պատկերացում ունենալու համար պետական նախարարը հավելեց, որ տարվա կտրվածքով երկրում սպասվում է պետական բյուջեի եկամուտների արձանագրում՝ շուրջ 59 մլրդ դրամի չափով։ Նա անդրադարձավ նաեւ տնտեսության ամենատարբեր ոլորտներում ակնկալվող աճի միտումներին՝ հիմնավորելով իր լավատեսական կանխատեսումները։
Պետնախարարը պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Նա արդյունավետ է համարել ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համագործակցությունը, որը ներառում է տնտեսության ամենատարբեր ոլորտներ։ Գ. Մարտիրոսյանի խոսքով. «Փոխգործակցության առավել բարձր մակարդակ է ուրվագծվել հատկապես բնակարանային շինարարության, ենթակառուցվածքների զարգացման եւ ֆինանսական ուղղվածության հարցերում»։ Ի պատասխան այն հարցի, թե ուր են ուղղվելու 2019—ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կայացած հեռուստամարաթոնի ժամանակ հավաքագրված գումարները, Գ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ նվիրատվությունները հիմնականում ծավալվելու են գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ արեւային, այլընտրանքային էներգիայի արտադրման նպատակով։
«ՀՀ»—ի կողմից պետնախարարին ուղղած հարցը վերաբերում էր քաղաքացիներին պետական կենսաթոշակների տրամադրման համաչափության շուրջ հանրության շրջանում ունեցած դժգոհություններին։ Հուսադրող համարելով հանրապետությունում կուտակային կենսաթոշակի ներդրման գործընթացը, որը միտված է «մարդկանց արժանապատիվ կենսաթոշակ» ապահովելու խնդրի կարգավորմանը, միաժամանակ մտահոգություն հնչեց, թե բնակչության «ավանդական» կարգով պետական թոշակ ստացողների սոցիալական պայմանները շարունակում են վիճարկելի դառնալ։ Կառավարությունը, արդյոք, մտադիր է կենսաթոշակների բարձրացման միջոցով նպաստել նրանց կենսամակարդակի բարձրացմանը, թե «հասարակ քաղաքացու համար արժանապատիվ կենսաթոշակը կշարունակի անհասանելի մնալ»։ Անդրադառնալով հարցին՝ պետական նախարարն ընդունեց, որ երկրում գոյություն ունեցող կենսաթոշակի չափը չի համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղի ծավալին։
«Գաղտնիք չէ, որ արժանապատիվ թոշակ ապահովելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ են պահանջվում,–ասաց Գ. Մարտիրոսյանը։–Բավական է նշել, որ 10 տոկոսով կենսաթոշակը բարձրացնելու պարագայում բյուջեից 1 միլիարդ 200 մլն դրամ գումար է ծախսվում։ Կենսաթոշակի չափը զարգացած երկրներում բավական արժանահավատ թիվ է կազմում։ Մինչդեռ մեզ մոտ աշխատավարձի միջին մակարդակը կազմում է 171 հազար դրամ, իսկ կենսաթոշակի չափը՝ 43 հազար դրամ։ Այսինքն՝ հարաբերակցությունը մոտավորապես 23 տոկոս է, ինչը միանգամայն ցածր ցուցանիշ է»։ Պետնախարարի հավաստմամբ, կենսաթոշակային համակարգում բարելավումները անխուսափելի են եւ շարունակական բնույթ կկրեն։ Դրան են միտված Արցախում եւ Հայաստանում պետական կենսաթոշակային համակարգում իրականացվող փոփոխությունները, ինչի մասին է վկայում այս տարի նվազագույն կենսամակարդակի բարձրացման եւ ընդհանուր կենսաթոշակի աճի արձանագրման փաստը։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին Արցախը Հայաստանին կապող Հարավային ճանապարհի (մայրուղու) շինարարության ծրագրով։ Այդ կապակցությամբ Գ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, թե ռազմավարական նշանակության այդ նոր ծրագիրն օրակարգում է, եւ արդեն 2020 թվականին կմեկնարկեն նախագծային—նախահաշվային աշխատանքները։ Նա գտնում է, որ կառուցվելիք մայրուղին նոր շեշտադրումներ եւ ակնկալիքներ կարձանագրի հայկական երկու հանրապետությունների տնտեսությունների զարգացման, հոգեւոր–մշակութային կապերի ամրապնդման, մարդկանց կենսամակարդակի բարձրացման եւ, անշուշտ, անվտանգության լիարժեք ապահովման խնդրում։
Հանդիպմանը չշրջանցվեցին նաեւ քաղաքական թեմաները։ Լրագրողները փորձեցին «վերծանել» հանրության մեջ շրջանառվող այն լուրերը, թե մարդկային իր համեստ բնավորության եւ արժանիքների համար անխոցելի պետնախարարը, արդյոք, ընդգրկված է որեւէ կուսակցության մեջ։ Պատասխանը «հիասթափեցնող» էր։ Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի, եւ իր համար նախընտրելի է առավել ժամանակ հատկացնել երկրի տնտեսության զարգացման հիմնահարցերին։
Ստեփանակերտ

28-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO