Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ամանորի նախաշեմին՝ աչքալուսանք գործարարներին

Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն է ձեռք բերվել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր տնտեսավարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար եւ այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան։ Այսուհետ այդպես չի լինի։ Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա։
Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից։ Նա հայտնեց, որ այդ բանակցությունները տեւել են գրեթե մեկ տարի եւ հենց Ամանորի նախաշեմին հաջողությամբ պսակվել։
Տարանցիկ արտահանման համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության եւ մեր ՍԱՏՄ—ի միջեւ։ Եվ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեք օր առաջ ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը։
ՍԱՏՄ—ն վստահ է, որ այս համաձայնության ձեռքբերումը «բացառիկ կարեւորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանապարհին։ Դա նշանակում է, որ տնտեսավարողներն այլեւս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով կենդանիներ տեղափոխելու համար։ Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը»։
Փորձեցինք հասկանալ՝ կվերահսկվե՞ն, արդյոք, այդ արտահանման ծավալները, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ, ասենք, մսի պակասի պատճառով թանկացում լինի։ ՍԱՏՄ—ից պարզաբանեցին, որ դա իրենց գործառույթը չէ, իրենք պատասխանատու են միայն այն բանի համար, որ առողջ կենդանիներ արտահանվեն։
Հասկանալի է՝ պետությունը խթանում է արտահանումը, բայցեւ՝ այս պարագան պետք է հաշվի առնվի։ Ի դեպ, համապատկերում հետաքրքրվեցինք՝ ինչու խանութներում վերջին 20 օրերին գառան միս չկա։ Հարցրել ենք Երեւանում գործող տարբեր սուպերմարկետների ցանցերում։ Պատասխանը նույնն էր՝ չգիտենք։ Միայն մեկում պատճառաբանեցին, թե չեն բերում՝ թանկությամբ պայմանավորված, քանզի գնորդ էլ չի լինում։
ՍԱՏՄ—ից խոստացան հասկանալ՝ ինչումն է խնդիրը։
Ինչեւէ, գանք Իրանով տարանցման խնդրին։ Կենդանիների տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան։
Հ. Գ. — Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը։ Ահազանգերին ընթացք է տրվելու։ Տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով։

28-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO