Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Եթե ստորգետնյա պահեստարան է կառուցվում, ու հանածո է հայտնաբերվում

ՏԿԵՆ-ը կարգավորում է հանույթի տնօրինման պայմանները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Եթե կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարան է կառուցվում, եւ օգտակար հանածո է հայտնաբերվում, ապա ի՞նչ է արվելու։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է այդ հանույթի թույլտվության տրամադրման կարգն ու տնօրինման պայմանները։ Ընդգծենք, սակայն, որ այս պարագայում խոսքը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մասին է։
ՏԿԵՆ—ը վստահեցնում է, որ ներկայումս կարգավորված չեն ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, մինչդեռ դա ռազմավարական նշանակություն ունի պետական շահի եւ ազգային անվտանգության տեսանկյունից։
Ինչեւէ, տեղեկացնենք, թե ինչ կարգավորումներ է առաջարկում ՏԿԵՆ—ը։
Նախ հստակեցնենք, որ այս պարագայում պահեստարանը երկրաբանական կառուցվածքների ծակոտկեն—կուտակիչ շերտերում, լեռնային փորվածքներում, քարաղային նստվածքներում առաջացած փորվածքային դատարկություններում ստեղծված ինժեներատեխնիական կառույցների համալիրն է, բնական գազի ներսմղման, պահեստավորման, պահպանման եւ հետագա օգտագործման համար, որն էլ ներառում է տարբեր նշանակության հորատանցքերը, բնական գազի հավաքման ու նախապատրաստման համակարգերը, կոմպրեսորային արտադրամասերը, եւ որը ընդգրկված է կառավարության որոշմամբ սահմանված կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկում։
Այսպիսով, հանույթի թույլտվությունը կտա ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը՝ մինչեւ 3 տարի ժամկետով։ Սա կարող է երկարաձգվել յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ մինչեւ կառույցի նախագծային հզորության հասնելը։ Երկարաձգման դիմումը պետք է ներկայացվի թույլտվության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ։
Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը կմերժվի մի շարք դեպքերում։ Օրինակ՝ եթե այդ հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում։ Կամ՝ եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են։ Նաեւ այն դեպքում, եթե հանույթի թույլտվություն տալը կհակասի ազգային անվտանգության ապահովման, ինչպեսեւ՝ մեր երկրի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին։
Դիմումի մերժման մի հանգամանք էլ կա. եթե այն վայրը, որի համար դիմել են, ռադիոակտիվ հումքի երեւակման տեղամաս է։
Ի դեպ, կմերժվի նաեւ համապատասխան փորձաքննությունների բացասական եզրակացության դեպքում։
Այս ամենից զատ՝ որոշակի պայմաններ կառաջադրվեն, որոնք հստակ պետք է կատարվեն։
Օրինակ՝ հանույթային շերտի հատակի տեղադրման առավելագույն խորությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 1500—1700 մետրը։ Իսկ ավելի խորը հորիզոններից հանույթի իրականացումը կորոշվի միայն պահեստարանի կառուցման տեխնիկական—տնտեսական հաշվարկների հիմամբ։ Առաստաղի տեղադրման նվազագույն խորությունը կորոշվի պահեստարանի կառուցման տեխնիկական—տնտեսական հաշվարկների, բնապահպանական եւ տեխնիկական անվտանգության պայմաններից ելնելով։ Բացի այդ՝ ոչ մետաղական օգտակար հանածոն պետք է այնպես հանել, որ պահեստարանները լինեն կայուն ու հերմետիկ։
Հիմա գանք այն հարցին, թե ինչպես է տնօրինվելու այդ հանույթը։
Միանգամից ասենք, որ հստակեցված է. պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը կարող է տնօրինել կարեւորագույն նշանակության օբյեկտ համարվող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած հանույթը։ Բայց նա պետք է ներկայացնի հանույթի տարեկան ծավալների տնօրինման առաջարկներ՝ նշելով հանույթի ծավալը՝ ըստ տնօրինման յուրաքանչյուր եղանակի եւ ըստ շահառու երրորդ կողմի (եթե, իհարկե, կա այդ երրորդ կողմը)։ Երրորդ կողմն էլ, ի միջի այլոց, այդ հանույթը կարող է ձեռք բերել նաեւ անհատույց։
Որոշման այս նախագծում կարեւոր մի հանգամանք է շեշտվում։ Այն է՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը պարտավոր է պահպանել հանույթի թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմաններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները։ Նաեւ՝ հանույթի տնօրինման պայմաններն ու սահմանված ծավալները։ Եվ ամեն տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին պետք է ներկայացնի տեղեկություն թե՛ հանույթի ծավալների եւ թե՛ ծավալների տնօրինման մասին։
Եվ, իհարկե, հանույթ իրականացնող անձը պետք է բնօգտագործման վճար տա։ Ու տեսչական մարմինները պետք է այդ հանույթի տարածք անարգել մտնեն։

28-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO