Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետն աշխատանքային այց է կատարել Գյումրի

Այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծ եւ Սայաթ Նովա փողոցներում, ծանոթացել այստեղ իրականացված հիմնանորոգման աշխատանքներին։ Փողոցները բարեկարգվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հատկացրած ֆինանսական միջոցներով։
Գյումրեցիները ողջունել են վարչապետի այցը եւ շնորհակալություն հայտնել քաղաքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար։ Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մնացած բոլոր տեխնիկական հարցերը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում՝ պահպանելով որակական չափանիշները։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը։ Նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչեւ այժմ բնակվում էին տնակներում։ Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի եւ այն շարունակական դարձնելու համար։ Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով եւ շահառուներին շնորհավորել բնակարանամուտի եւ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները։ Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով։

28-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO