Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՇԽԱՐՀ


Միջին Արեւելքն ընկղմվել է վտանգավոր անորոշության մեջ

Հունվարի 3-ին, ժամը 1-ին Բաղդադի օդանավակայանից դեպի քաղաք գնացող ճանապարհին ԱՄՆ զորքերը, իրականացնելով «Կապույտ ամպրոպ» գործողությունը, թիրախ  են դարձրել  Իրանի հեղափոխության պահապան գվարդիայի Երուսաղեմի զորամիավորումների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ Իրաքի  շիա «Հաշադ շաաբի» (Ժողովրդական զորահավաք) ուժերի հրամանատարի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել են գեներալ Սոլեյմանին, «Հաշադ շաաբիի» փոխհրամանատար Աբու Մահդի Մոհանդեսը եւ նրանց ուղեկցող 10 մարդ:
Այս առնչությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ այդ երկրի զինծառայողների անվտանգությությունն ապահովելու նպատակով, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, պաշտպանական վճռական քայլի են դիմել: Հանգամանք, ինչը միջազգային ԶԼՄ-ներում, թերեւս, միջուկային ռումբի պայթյունի ազդեցություն է ունեցել: Եթե անգամ ասենք, թե ողջ աշխարհը շանթահար է եղել, էլի չափազանցություն չի լինի: Իրանա-իրաքյան պատերազմի մասնակից, աշխարհում իրանցի ամենահայտնի զինվորական, 58-ամյա գեներալ Սոլեյմանիի սպանությունը, որն իր հայրենիքում հայտնի է որպես հերոս, իսկ ԱՄՆ-ը նրան ներառել էր իր ահաբեկչական ցուցակում, ոչ միայն ԱՄՆ-Իրան բախումն է հավանական  դարձրել, այլեւ  Միջին Արեւելքը, որտեղ առանց այդ էլ իրավիճակը խիստ լարված էր, դարձրել է պայթյունավտանգ:
Այս առիթով Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդուլմահդին նշել է, թե նման քայլը խախտել է  ամերիկյան ուժերի ներկայության պայմանավորվածություններն այդ երկրում,  ոտնահարել է Իրաքի ինքնիշխանությունը: Ավելին, դա քայլ է, որը կհանգեցնի պատերազմի Իրաքում, տարածաշրջանում ու աշխարհում: Միաժամանակ խորհրդարանից պահանջել է արտահերթ նիստ գումարել: Իսկ հայտնի հոգեւորական Մողթադա Սադրը, որի ձեւավորած դաշինքը խորհրդարանում մեծամասնության խմբակցությունն է, թեեւ իրանամետ չէ, սակայն խիստ դեմ է ԱՄՆ-ի ռազմական ներկայությանն Իրաքում, իր զինված թեւին, մասնավորապես, Մահդիի զորքին պատրաստ լինելու հրաման է տվել: Վերջինս լուրջ դերակատարություն է ունեցել այդ երկրի ներքաղաքական բախումներում՝ կանգնելով երկրի զինված ուժերի եւ ԱՄՆ զորամիավորումների  կողքին: Իրանում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները շեշտել են, թե §պետական մակարդակի այդ ահաբեկչությունը¦ անպատասխան չի մնալու, իսկ երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը հայտարարել է, թե այդ ոճրագործությունների հեղինակները դաժանաբար պատժվելու են:
Բացի այդ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հատուկ նիստ է գումարել: Իսկ Հեղափոխության պահապան գվարդիայի  հրապարակած հայտարարության մեջ շեշտվել է, թե Սոլեյմանին Իրաք էր ժամանել «Իսլամական խալի‎ֆայության» ու այլ ծայրահեղական խմբերի վերականգնման առնչությամբ ԱՄՆ ջանքերը չեզոքացնելու ծրագրեր կազմելու համար: Արեւմուտքի կողմից Սոլեյմանին մեղադրվում է Սիրիայում, Եմենում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններում լուրջ դերակատարություն ունենալու համար: Հատկանշական է նաեւ, որ նա շատ կողմնակիցներ ունի տարածաշրջանի շատ երկրներում, ինչը եւս, բացառված չէ, որ ազդեցություն կունենա հետագա զարգացումներում: Մյուս կողմից, արեւմտյան երկրները թեեւ  խիստ բացասաբար են վերաբերվել Սոլեյմանիին,  բայց եւ այնպես «Կապույտ ամպրոպ» գործողության հնարավոր հետեւանքները խիստ մտահոգել են նրանց: Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, իրենց քաղաքացիներին կոչ են արել հեռանալ Իրաքից, որը կարող է  վերածվել  վերջինիս  երկու դաշնակիցների՝ Իրանի եւ ԱՄՆ-ի բախումների ռազմադաշտի: Հատկանշական է նաեւ, որ ԱՄՆ-ում եւս բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականներ, խստիվ քննադատելով Սոլեյմանիին, միաժամանակ մտահոգություն են հայտնել տրածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրվելու առնչությամբ:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին,  նշելով, որ Կոնգրեսն անտեղյակ է եղել գործողությունների ծրագրից, հավելել է, որ այն տարածաշրջանի լարվածությունը էլ ավելի վտանգավոր է դարձրել: Այլ կերպ ասած՝ «Կապույը ամպրոպը» խիստ շիկացրել է տարածաշրջանի մթնոլորտը, միաժամանակ այն ընկղմել  անորոշության մեջ: Հետագա զարգացումներն անկանխատեսելի են:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

03-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO