Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


2020 թվական. օլիմպիական խաղերի եւ սպասումների տարի

Տարվան զուգահեռ իր սահուն ընթացքը սկսեց հերթական մրցաշրջանը, որը նշանավորվելու է համաշխարհային ընդգրկվածության մարզական տարբեր միջոցառումներով։ Դրանցից կարեւորագույնն, անշուշտ, Տոկիոյում անցկացվելիք ամառային 32—րդ օլիմպիական խաղերն են։ Գրավչությամբ երկրորդը մեզ համար շախմատի 44—րդ համաշխարհային օլիմպիադան է Ռուսաստանում։ Եվ, իհարկե, մարզասերների ուշադրությունը սեւեռված է լինելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը թեպետ վերստին անցնելու է առանց Հայաստանի հավաքականի, բայց ավանդաբար անտարբեր չի թողնելու այդ խաղի մեր երկրպագուներին։
Ի տարբերություն մարզական բազմազանություն ապահովող մյուս երկրների՝ Հայաստանում կայուն բարձր արդյունքներով առանձնանում են, եւ այդ առումով հենակետային են համարվում մի քանի մարզաձեւեր։ Դրանք են ծանրամարտը, հունահռոմեական ոճի ըմբշամարտը, տղամարդկանց սպորտային մարմնամարզությունը, շախմատը եւ սամբոն, որը, սակայն, ընդգրկված չէ օլիմպիական խաղերի ծրագրում։ Որոշ վերապահումներով հենակետային են մնում նաեւ բռնցքամարտը, ազատ ոճի ըմբշամարտը եւ ձյուդոն։ Մինչդեռ ֆուտբոլը, վայելելով լայն ժողովրդականություն, արդյունքներով ակնհայտորեն զիջում է վերոնշյալ մարզաձեւերին։ Մյուս մարզաձեւերը, կարելի է ասել, միայն ուրվագծում են իրենց ներկայությունը հայրենի մարզաշխարհում։ Ըստ այդմ՝ սպասվող իրադարձությունների ներկայացվող ուղեցույցում կանդրադառնանք միայն մեզ համար առանցքային նշանակություն ունեցող մրցումներին։
Այդ առումով ձմեռային ամիսները լինելու են հետագա բուռն զարգացումների նախերգանքը։ Դա հիմնականում նախապատրաստության ժամանակահատված է, որի ընթացքում դրվելու է ամբողջ տարվա հիմքը։ Մեր մարզիկները եւ թիմերը ներգրավված են լինելու ուսումնամարզական հավաքներում։ Այդ ընթացքում Հայաստանի պատվիրակները մասնակցելու են միայն մեկ պաշտոնական մրցման, որում մրցանակային ակնկալիքներ խոշոր հաշվով չունենք։ Արդեն այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկելու են ձմեռային 3—րդ պատանեկան օլիմպիական խաղերը, որին նախօրոք հայտարարվածի համաձայն մեր երկրից պետք է մասնակցեր դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը, սակայն միջոցառման պաշտոնական կայքում Հայաստանից որեւէ մարզիկ հայտավորված չէ։ Այդպիսով, մեր մարզիկների համար տարվա անդրանիկ միջազգային պաշտոնական մեկնարկը լինելու է հունվարի 21—26—ը Ավստրիայում անցկացվելիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։
Փետրվարից իրադարձություններն ավելի արագ ընթացք կստանան։ Ամսվա առաջին հինգ օրերին մեր հավաքականի առաջատարները կներկայանան Իրանում նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարին։ Իսկ փետրվարի 10—16—ը Հռոմում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ավելի հագեցած է լինելու մարտը, որի ընթացքում սպասվում են գեղասահքի աշխարհի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունները, ատլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը։ Սակայն մեզ համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնելու եվրոպացի մարզիկների մասնակցությամբ ըմբշամարտի երկու ձեւերի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը (մարտի 19—22—ը՝ Բուդապեշտում) եւ բռնցքամարտի համանման մրցումը՝ Լոնդոնում (մարտի 13—23—ը)։ Ի դեպ, նշված մարզաձեւերից համաշխարհային նշանակության օլիմպիական ընտրական մրցումները լինելու են համապատասխանաբար ապրիլի 3—ից մայիսի 3—ը (Սոֆիայում) եւ մայիսի 13—24—ը (Փարիզում)։
Մարտի 3—ին էլ առանձնահատուկ են սպասում ֆուտբոլասերները. այդ օրը Ամստերդամում անցկացվելու է Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով որոշվելու են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները։ Մրցաշարի այդ հատվածի բոլոր 6 հանդիպումները նախատեսված են աշնան հետեւյալ օրերին՝ սեպտեմբերի 3—5—ը եւ 6—8—ը, հոկտեմբերի 8—10—ը եւ 11—13—ը, նոյեմբերի 12—14—ը եւ 15—17—ը։ Արդեն հայտնի է նաեւ, որ մարտի 26—ին եւ 30—ին մեր ընտրանին արտագնա ստուգողական խաղեր է անցկացնելու համապատասխանաբար Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ։
Ապրիլի կարեւոր մեկնարկներից է լինելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (4—12—ը)։ Մայիսի 1—3—ն էլ աշխարհամասի գլխավոր մրցման մեդալները կվիճարկեն ձյուդոյիստները։ Նույն ամսվա վերջին հաջորդաբար կմեկնարկեն տղամարդկանց եւ կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունները։ Այդ ընթացքում էլ հիմնականում կուրվագծվի Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը, եւ կսկսվի անմիջական նախապատրաստությունը Տոկիոյի խաղերին։ Այս պահին ունենք օլիմպիական 2 ուղեգիր հունահռոմեական ոճի ըմբշամարտից եւ 1—ը՝ սպորտային մարմնամարզությունից։ Հայտնի է նաեւ, որ միջազգային ֆեդերացիան Հայաստանին 2—ական տեղ է առանձնացրել կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի օլիմպիական մրցումներում։
Հունիսի 12—ից հուլիսի 12—ը աշխարհամասի 11 տարբեր երկրներ միաժամանակ ընդունելու են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Իսկ հուլիսի 24—ին Ճապոնիայի մայրաքաղաքում ազդարարվելու է ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը։ Քառամյակի գլխավոր մարզական մրցումները տեւելու են մինչեւ օգոստոսի 9—ը։ Ամառվա վերջին ամսվա առաջին երկու շաբաթներին մարզասերները համակ ուշադրությամբ հետեւելու են եւս մեկ խոշոր մրցման՝ շախմատի համաշխարհային օլիմպիադային։ Դրանից հետո մարզական կյանքն աստիճանաբար կհանդարտվի։
Ընդհանուր առմամբ, այդպիսին է լինելու 2020 նահանջ տարվա մարզական համայնապատկերը։ Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը։ Ըմբիշները եւ բռնցքամարտիկները հուսով են հնարավորինս ընդլայնել մեր երկրի ներկայացվածությունը օլիմպիական խաղերում։ Ծանրորդները սպասում են, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան կմեղմի դոպինգային պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ եւ թույլ կտա ավելի շատ մասնակից ունենալ օլիմպիադայում։ Բուն օլիմպիական խաղերում կարող ենք ունենալ մինչեւ 5 մեդալի ակնկալիք։ Ընդ որում՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը համարվում են հաղթողի կոչման իրական հավակնորդներ։ Բնականաբար, հիմնավոր սպասելիքներ ունենք նաեւ շախմատի Հայաստանի տղամարդկանց, ինչու չէ, նաեւ կանանց հավաքականներից։ Կարծում ենք, մեդալակիրներ կունենանք նաեւ մեր առաջատար մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններում։ Դե, իսկ ֆուտբոլիստները պետք է փորձեն արդարանալ նախորդ՝ տապալված մրցաշրջանի համար։ Այդ մարզաձեւում տարին շրջադարձային է լինելու եւ կոչված է պատասխանելու գլխավոր հարցին՝ ֆուտբոլայի՞ն երկիր է, արդյոք, Հայաստանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

09-01-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO