Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Գնացեք-կռվեցեք ձեր իսկ պատերազմը…»

Մշակույթ եւ խաղաղություն

Պատերազմներն սկսվում եւ ավարտվում են, սկսվում՝ ողբերգությամբ, ավարտվում՝ ողբերգությամբ՝ թողնելով անամոք վերքեր, ցավ ու դառն հիշողություն, անկախ այն բանից՝ ո՛վ է սկսում եւ ո՛վ ավարտում, ո՛վ է հաղթում, ո՛վ պարտվում... Կյանքը շարունակվում է՝ անկախ ամեն ինչից, քանզի անժխտելի է եւ շարունակվում է ոչ թե շնորհիվ պատերազմների, այլ՝ ի հեճուկս, շարունակվում՝ շնորհիվ այն կամուրջների, որ ընկած են մարդկության ճամփաբաժանին, սիրո եւ իմաստնության, արարչության ու խոհեմության աներեր կամուրջների, որ միավորում են մարդկության հույզերն ու կարիքները...
Առաջին հայացքից թվում է, թե աշխարհի տերերը պատերազմ հրահրողներն են, եւ կյանքը շարժվում է նրանց հրամայականով. իրականում այդպես չէ եւ չի էլ կարող լինել. պատերազմը սոսկ իրադարձություն է հարատեւ կյանքի մի հատվածում, կյանքի, որ պարտական է ոչ թե կործանարար ուժերին, այլ արարչագործությանը... Ով՝ ով, եթե ոչ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդն է իր մաշկի վրա զգացել ցավի բացած վերքի անամոքությունը եւ մարդկային խղճի անհրաժեշտությունը կենսականության տիրույթում։ Մարդու ամենամեծ առաքելությունը, թերեւս, ապրելն է, հենց ապրելը եւ ոչ պարզապես գոյություն պաշտպանելը, քանզի մարդն է իր առաքելությամբ կոչված ավելիին, քան ցանկացած կենդանի արարած այս աշխարհում, եւ մարդն է հենց իր հնարավորություններով պատասխանատու մոլորակի համար, որ տիեզերքում միակն է ճանաչված որպես կյանքի մոլորակ, եւ միայն մարդն է, որ կարող է փրկել իր մոլորակը մշակույթով եւ ոչ կործանարար ուժով, ապրելո՛ւ մշակույթով, որ տրված է նրան ի վերուստ, այնպես, ինչպես Պ. Սեւակն է գրել.

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՜ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՜ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը։

Ուր ասես, որ չի հանգրվանել հայ ժողովուրդը ճակատագրի բերումով, այդ թվում եւ, ինչպես ասում են՝ օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում, որ իր հարկի տակ է հավաքել բազմաթիվ ազգությունների ու ժողովուրդների ներկայացուցիչների՝ միավորելով նրանց իղձերն ու ցանկությունները, բարեկամացնելով միմյանց հետ։ Հայ ժողովուրդը միշտ էլ խաղաղության ջատագովն է եղել եւ, ուր էլ եղել, զբաղվել է ստեղծարար աշխատանքով ու ապրել կենսասիրության փիլիսոփայությամբ, որով ներծծված են նաեւ ամերիկահայ ճանաչված գրող Վ. Սարոյանի գրականությունն ու մտածողական ներաշխարհը, եւ, ըստ սարոյանական փիլիսոփայության, ատելի է ոչ միայն պատերազմը, այլեւ պատերազմի իրողությանը հավատալը, այսինքն՝ չարիքը մի բան է, չարիքին հավատալը չարիքի հաստատումն է, հետեւաբար՝ երկուսն էլ համարժեք հանցանք են, եւ որքան էլ աբսուրդային թվա եզրահանգումը, դրա մեջ ճշմարտության հատիկ կա, քանզի, ըստ Սարոյանի հերոսի, պատերազմի դեմ պետք է բողոքել եւ ոչ թե հավատալ դրան։
«Պատերազմ է հայտարարվել» կարճ պատմվածքում աշխարհ տեսած սափրիչ Նիկ Տագալավիան հունից դուրս է գալիս հենց միայն այն պատճառով, որ իր հաճախորդը, որ այնքան էլ հասարակ մարդ չէր, այլ գրող, խոսեցնում է 11 տարեկան Ջոն անունով մի պատանյակի, որ, 1939—ի սեպտեմբերի 3—ին՝ մտնելով սափրիչատուն, ընդամենը հայտարարում է թերթում տպագրված նյութի վերնագիրը՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»։ Տագալավիան հիմար է համարում ոչ միայն տղային, որ տարածում է պատերազմի մասին լուրը, այլեւ այդ լուրին հավատացողներին եւ տղային խոսեցնող գրողին, ում մասին երբեւէ չի լսել՝ որպես գրողի. նա ամենակոշտ ձեւով դուրս է հրավիրում գրողին՝ վիրավորելով նրա ինքնասիրությունը։ «Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն։ Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞»,—իրեն անհայտ գրող Դոնալդ Քեննեբեկին տարօրինակ ձեւով փորձում է լռեցնել սափրիչը՝ կիսատ թողնելով նրա մազերի գործը եւ հրաժարվելով հետագա ծառայությունից՝ հրաժարվելով նաեւ նրանից մեկ սենտ անգամ վերցնել՝ թեկուզեւ իր կիսատ գործի դիմաց, որ համառորեն նրան առաջարկում է հաճախորդը։
Այսինքն՝ գրողի փիլիսոփայությունը հանգում է նրան, որ պատերազմ ատողը իրավունք չունի հավատալ դրա իրողությանը, այսինքն՝ հավատը պատերազմի իրողության հանդեպ հավասարազոր է պատերազմը պաշտպանելուն։ Իսկ ի՞նչ կարող է անել գրողը պատերազմը մերժելու համար, բացի դրա իրողությանը չհավատալուց. թերեւս, գուցե, դրան չմասնակցելն է, ինչպես եւ անում է Սարոյանի մեկ այլ հերոս, որ գրում է. «Գնացեք—կռվեցեք ձեր իսկ պատերազմը, ես կարճ պատմվածք եմ գրում», եւ դրանով հեռու մնալ չարիքից։ Իսկ պատերազմի բովով անցած մեկ այլ ամերիկացի գրող՝ Հեմինգուեյը, որ պարտք էր համարում հայրենիքի զինվոր լինելու, այլեւս այլ ելք չի գտնում, քան վերջնականապես «հրաժեշտ տալ» զենքին։
Կյանքը այլ բանի համար չէ, քան ապրելու եւ վայելելու, եւ ով, եթե ոչ միջնադարի մեծ մտածող ու պարսից բանաստեղծ Օմար Խայամն էր համոզված դրանում՝ լինելով միաժամանակ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ, ուսումնասիրած լինելով կյանքը, կարելի է ասել, չորս կողմից.

Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում.
Եվ անմուրազ հեռանալը իմ կամքով չէ այս աշխարհում,
Վեր կաց, գոտիդ ամրացրու եւ գինի բեր ինձ, մատռվակ,
Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ կուլայում…

Աշխարհը խեղդելու ցավը տրված էր եւ Մեծն Թումանյանին, որ փորձում էր խեղդել ոչ թե «կուժ—կուլայում», այլ՝ համերաշխության դրոշը պարզած, ժողովուրդների մեջ բարեկամություն քարոզելով, եւ Թումանյանի պատգամը իր՝ հայ ժողովրդի համար ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենք ու կենսակերպ, քանզի իր մեծ զավակների իմաստնությամբ է ներծծված հայրենի օրրանը, որտեղ մի թռչունի ցավն անգամ հարատեւ նվվում է նրան ցավ պատճառողի սրտում ու հիշեցնում անտեղի բացված վերքի մասին.

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թեւը արնոտ ու մոլոր։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

09-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO